Գազի բազային սակագինը, որը Հայաստանում մեկ խոր.մետրի
դիմաց կազմում է 189 դոլար, մինչև 2018 թվականը չի փոփոխվի: Այս մասին այսօր
հանրապետությանը ռուսական բնական գազի մատակարարման վերաբերյալ միջպետական
համաձայնագրի շուրջ կայացած
խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքերով,
գազի գինն ամեն տարի կճշգրտվի, կախված արժույթի փոխարժեքից և ինֆլյացիայից:
Յուրաքանչյուր տարվա սկզբին Հայաստանը պետք է ներկայացնի գազի տարեկան սպառման
վերաբերյալ ինդիկատիվ բալանսնեը և ստանա ռուսական առանց տուրք գազի քվոտաներ: Այդ
համաձայնագիրն ապահովում է ռեսուրսի մատակարարման երկարաժամկետ և կայուն
ապահովում, որը տնտեսության համար ունի ռազմավարական նշանակություն, ինչը խոշոր
ձեռքբերում է, նշել է նախարարը: «Մենք ամբողջովին կախված ենք էներգակիրների
ներկրումից և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել կայուն մատակարարումների համար»,-ասել
է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ
2013 թվականի ապրիլի 1-ից «Գազպրոմ» ԲԲԸ-ն Հայաստանի համար բարձրացրեց գազի
սակագինը, որը մեկ խոր.մետրի համար 180 դոլարից բարձրացավ մինչև 270 դոլար: Ավելի
վաղ նախարարը հաղորդել էր, որ ռուսական կողմը համաձայնվել է Հայաստանին
մատակարարվող գազի նկատմամբ չկիրառել 30% մաքսատուրքը, կապված Մաքսային միությանն
անդամակցելու որոշման հետ, այդ պատճառով էլ ներկրված ռուսական գազի գինն իջավ
մինչև 189 դոլար: