ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության
գոտում լարվածության վերջին սրման առնչությամբ: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին լրագրողներին
ասել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լաուն: Նա նշել է, որ
ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Նա
հավելել է, որ լարվածության սրումը սպառնում է կայունությանը ոչ միայն Ադրբեջանում
և Հայաստանում, այլև` ողջ տարածաշրջանում, և երկու կողմերը պետք է միջոցներ
ձեռնարկեն այդ լարվածության վերացման նպատակով: