ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական
Հովհաննես Սահակյանը, խստորեն դատապարտելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար
Արամ Մանուկյանի ծեծին առնչվող միջադեպը, ընդսմին հասարակաքաղաքական շրջանակներին կոչ
է արել չսրել իրավիճակը և հանդես չգալ վաղաժամ եզրահանգումներով:
«Գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, և
մինչև նախաքննության ավարտը պետք չէ վաղաժամ և չհիմնավորված եզրահանգումներ անել`
փորձելով սրել իրավիճակը կամ պղտոր ջրում ձուկ բռնել: Որքան որ անբարոյական ու
անընդունելի է Մանուկյանին ծեծի ենթարկելը, նույնքան անբարոյական և անընդունելի են
այդ միջադեպից շահաբաժին կորզելու փորձերը», - հայտարարել է Սահակյանը:
Նշենք,
որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ընդդիմադիր գործչի նկատմամբ հարձակում է իրագործվել,
անհայտ անձն առանց խոսք ասելու ծեծի է ենթարկել նրան և հեռացել: Մի քանի օր առաջ
հրկիզվել էին ընդդիմադիր «Նախախորհրդարանի» 4 ներկայացւոցիչների ավտոմեքենաները,
ծեծի էին ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Մանվել Եղիազարյանը, Սուրեն
Սարգսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Բոլոր տուժածները միջադեպերի համար մեղադրում են
Հայաստանի իշխանություններին: