Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը քվեարկել է ՙԵրևանի լավագույն ապագայի՚ օգտին: Նա ընտրատեղամաս էր ժամանել ընտանիքի անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, հայտարարել է, թե Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում կշարունակի Երևանի բարեկարգումը: Նա ընդսմին նշել է, որ աշխատանքի բավականաչափ ծավալն արդեն կատարվել է, և քաղաքապետարանն իր գործունեության համար հաշվետու է հասարակության առջև:
Պատասխանելով մայրաքաղաքի առանձին շրջաններում նախընտրական կաշառքներին առնչվող հարցին` Մարգարյանը նշել է այդ տեղեկությունները հաստատվելու դեպքում դրանց մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտությունը: