Գևորգյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը (3 երեխա),
որ 4 տարի շարունակ Ադրբեջանում կալանքի տակ էր պահվում, վերադարձել է Հայաստան:
Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան
Բալայանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից իրենց հերթին
ԱրմԻնֆո-ին հաղորդել են, որ ընտանիքի հանձնումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանում` ԿԽՄԿ միջնորդությամբ:
Հիշեցնենք,
որ Գևորգյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը 2010 թվականին կամավոր հատել էր
հայ-ադրբեջանական սահմանը` այնտեղից երրորդ երկիր անցնելու ակնկալիքով: Ընտանիքի
հայրն այդ ձևով փորձել է խուսափել Հայաստանում քրեական պատասխանատվությունից:
Սակայն ողջ այդ ընթացքում նրանք Ադրբեջանում գտնվել են, փաստորեն, կալանքի տակ: