Թուրքիայի
ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման
ուղղությամբ իր հետ առաջարկներ չեր բերել Երևան, ուր ժամանել էր այսօր, մեկօրյա
այցով, BSEC գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Այս մասին,
ինչպես հաղորդում է «Երկիր-Մեդիա»-ն, հղում կատարելով թուրք լրագրողին, հայտարարել
է ինքը, Դավութօղլուն, բացառապես թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված
ճեպազրույցում, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից անմիջապես հետո:
Աղբյուրի
համաձայն, Դավութօղլուն ընդգծել է, որ երբեք հարցազրույց չի տվել այն մասին, թե
Երևան է տանում հակամարտության կարգավորման հետ կապված առաջարկներ, և ավելին, չի
էլ պատրասռտվում քննարկել այդ հարցը: Ինչ վերաբերվում է Նալբանդյանի հետ
հանդիպմանը, ապա թուրք նախարարը նշել է, որ հանդիպման միակ կարևոր պահը դա հենց
հանդիպումն էր: «Արդեն կարևրն այն է, որ 2009 թվականին ստորագրված
արձանագրություններից հետ առաջին անգամ Հայաստան է այցելում բարձրաստիճան պաշտոնյան»,-ասել
է Դավութօղլուն:
Նշենք, որ 2009
թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև
հարաբերությունների նորմալացման և սահմանների բացման վերաբերյալ
արձանագրությունների ստորագրումը, ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի մասնակցությամբ:
Այդ փաստաթղթերը մինչ օրս վավերացված չեն:
Թուրք նախարարի
ներկայումս Հայաստան կատարած այցը ողջունել են ԱՄՆ և եվրոպական շատ առաջատար
երկրներ: