Ս.թ. դեկտեմբերի 01-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ մոտ երկու անգամ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի կողմից թողարկված չեկերի տրամադրման միջնորդավճարը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, այժմ մեկ չեկի արժեքը գործող 7000 ՀՀ դրամի փոխարեն կազմում է 4000 ՀՀ դրամ:
Աղբյուրը նշում է, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն
Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ)
մեկնող գործարարներն և զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ
անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր:
Չեկերը դուրս
են գրվում հաշվարկված 1 ԱՄՆ դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի
առավելագույն գումարը կազմում է
40 հազ. AED: Մեկ անձի
անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազար ԱՄՆ
դոլարին համարժեք AED: Չեկատերը չեկի
գումարը կարող
է կանխիկացնել HABIB BANK LTD-ի
բոլոր մասնաճյուղեր ում առանց որևէ
լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և
անձը հաստատող փաստաթուղթը:
Բանկն իր
հաճախորդներին առաջարկում է նաև
ձեռք բերել
ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի
կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»
ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկը»
ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80% փաթեթը, որը հիմնադրվել էր
1998 թվականին: 2008 թվականի հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի,
իսկ, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց մնացած 5,85%-ը
Ռայֆայզենբանկից, դառնալով «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ
բաժնետոմսերի 100%-ի միակ սեփականատերը: