«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր է կուտակային կենսաթոշակի պարտադիր
բաղադրիչի կիրառման դեմ շարժման մեջ ներգրավել հանրապետության բուհերի հնարավորինս
մեծ թվով ուսանողների և դասախոսների:
Մարտի 12-ին այդ մասին խոսք է գնացել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի
ուսանողների հետ նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպմանը:
Ինչպես
նշել են նախաձեռնության ներկայացուցիչները, ուսանողներն իրավունք չունեն զերծ մնալ
տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ խոսքը վերաբերում է իրենց ապագային:
Ավելի վաղ ակտիվիստները հանդիպել էին Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի
ուսանողների հետ` նրանց կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ մարտի 22-ի
հավաք-երթին` ընդդեմ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառման, որը
հակասոցիալական է և հակասահմանադրական: «Այդ բաղադրիչի կիրառումն անթույլատրելի
է», - կարծում են ակտիվիստները, ովքեր ինչպես ՌՀՀ ուսանողներին, այնպես էլ դասախոսներին կոչ են արել գործուն
մասնակցություն ունենալ առաջիկա միջոցառմանը: