2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:
Ինչպես
նշվում է ԲՀԿ
նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի
կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, խորհդրաժողովի
ընթացքում քննարկվելու
է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: «Սա խորհրդակցական բնույթի
միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն
աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Մեզ համար կարևոր են քաղաքական
և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք
կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն
ընդհանուր որոշումների կայացման գործում: Ուզում եմ ընդգծել նաև, որ սա ոչ թե ԲՀԿ
միջոցառումն է, այլ՝ Գագիկ Ծառուկյանի
անձնական նախաձեռնությունը: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող
հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ
կուսակցական ձևաչափով, մենք իրոք կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու
երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների
տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը», - նշվում է
հաղորդագրությունում: