Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել «Ցումի» շենքում, գրում է «Հրապարակը»:
Պարբերականը հաղորդում է, որ «Ցումը» կրկին սկսել են նորոգել: Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, եւ այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» եւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնների հետ: «Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ, - գրում է թերթը: