«Կենսաթոշակային պարտադիր կուտակային կենսաթոշակներին
դեմ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանքների է ենթարկում
կենսաթոշակային բարեփոխումների դեմ նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի
մասնակից-վարորդներին: Խոսքը գնում է ավտոմեքենաների երթի մասին, որը տեղի ունեցավ
դեկտեմբերի 5-ին:
Ինչպես հաղորդում
է քաղաքացիական նախաձեռնությունը, ակցիայի մասնակիցներից մեկն արդեն տեղեկացրել է
տուգանքների մասին: «Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են
ակցիայի մասնակիցներից մեկի տուն, ներկայացնելով ակտը, որ նա դեկտեմբերի 5-ին
խախտումներ է կատարել Հանրապետության Հրապարակում»,-հաղորդում է քաղաքացիական
նախաձեռնությունը, կոչ անելով ակցիայի բոլոր մասնակիցներին, որպեսզի տեղեկացնեն
իրենց նկատմամբ կիրառվող տուգանքների մասին:
«Մենք բոլորս
միասին պետք է պարզենք, իսկ անհրաժեշտության դեպքում միասին էլ վճարենք այդ
ակտերով նշված տուգանքները: Դա կլինիչ մեր հաջորդ քայլը»,-ասված է նախաձեռնության
հայտարարության մեջ: