Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը:
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, թիվ 38 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է 25 349 ընտրող` ընտրողների 50 070 ընդհանուր թվից: Նրանցից 20 744-ը քվեարկել է հօգուտ հանրապետական թեկնածուի, 3555-ը` ՙԺառանգություն՚ կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի օգտին։
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի տեղը թափուր էր մնացել ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո: