Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը, նախնական տվյալներով, նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրները:
Չնայած այն բանին, որ Վլադիմիր Պուտինի այցի մասին տարբեր մակարդակներով ազդարարվում էր արդեն մեկ տարի`այն այդպես էլ չի կայացել: Ընթացիկ տարվա օգոստոսի 12-15-ը նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցն Ադրբեջան:
Իսկ դրանից հետո, ՙԺողովուրդ՚ թերթի աղբյուրների համաձայն, տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որը նախատեսված է օգոստոսի 15-17-ը:
Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի Ռուսաստան և Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելությունների մասին որևէ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը չէր պատասխանում զանգերին: