Պարենային ապրանքների ակցիզային հարկումը կբերի դրանց
թանկացման: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել
«Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն
Պիպոյանը:
Նրա խսքերով, այլ
երկրներում այս հարկատեսակի ներդրումը կարող էր դրական փոփոխություններ առաջացնել
ոլորտում, քանի որ ստվերային տնտեսության կրճատման հաշվին կավելանային բյուջետային
միջոցները: «Բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Չնայած, որ արտադրողները ետ
կստանան ակցիզների վրա ծախսված իրենց միջոցները, այնուամենայնիվ, նրանք կօգտվեն
առիթից ու կբարձրացնեն պարենային բոլոր ապրանքների գները»,-նշել է փորձագետը:
Նա նաև նշել է, որ
ներկայումս հնարավոր է ոչ պարենային ապրանքների գներն իջեցնել ընդհուպ մինչև 50%-ով,
քանի որ դրանք չափազանց բարձր են: «Սակայն, ակցիզային հարկի ներդրումը կանդրադառնա
նաև ոչ պարենային ապրանքների գների վրա, և չի բացառվում, որ առիթից կօգտվեն ոչ
բարեխիղճ մատակարարները»,-նշել է Պիպոյանը:
Ավելի վաղ հայկական
լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 1-ից
պարտադիր դարձնի ակցիզային հարկումը մի շարք ապրանքների համար, որոնց թվում նշվում
էր օճառը, լվացքի փոշին, բուսական յուղը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը,
թեյը, սուրճը և այլն: