Հայստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հրաժրվեց մասնակցել նախագահական աթոռի համար մղվող պայքարին: Չնայած դրան, Հայաստանի գլխավոր մարքսիստն իր կողմնակիցներին կոչ է արել չհուսահատվել: ՙԱնհրաժեշտության դեպքում ես թատերաբեմ դուրս կգամ` ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին՚,-ընդգծել է նա այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ մարքսիստի, ՙքաղաքական լուսավորության՚ տեսանկյունից իր մասնակցությունը նախագահական ընտրություններին կլիներ անհրաժեշտություն: ՙԵս եղել եմ ու կմնամ նախագահական աթոռի լավագույն թեկնածուն՚,-համեստորեն ասել է նա: Սակայն, ինչպես պարզվեց, նրան առաջին հերթին հիասթափեցրել է Հայաստանի Ընտրական օրենսգիրքը, ՙորը հենված է կոռուպցիայի, պռոտեկցիայի և բարոյա-հոգեբանական տեռորի վրա՚:
ՙՔաղաքական որոշ թութակներ պնդում են, որ Սերժ Սարգսյանն ընտրություններում չունի մրցակից: Սակայն դա կարելի պնդել միայն նրա հնարավորությունների ու ընտրական տեխնոլոգիաների առումով, որոնք կօգտագործվեն թագը գրավելու համար՚,-հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ մարքսիստը նկատել է, որ վերընտրվելուց արդեն մեկ տարի անց Սարգսյանի համար բավականին դժվար կլինի առանց գաղափարական և տնտեսական փորձ ունեցող շրջապատի իշխանությունը պահպանելը: ՙԵթե նրան չօգնեն, ապա նա կհայտնվի քաղաքական ցայտնոտում՚,-ասել է նա: Այսպիսով, ըստ Հակոբյանի, ներքաղաքական իրավիճակը պահանջում է ազգի կոնսոլիդացում:
Միևնույն ժամանակ, մարքսիստն ուղղակիորեն չի խոսել այն մասին, թե ինքն անձամբ պատրա՞ստ է արդյոք այդ կոնսոլիդացիային: ՙԵթե իմ գլխավոր պահանջը` գաղափարական և տնտեսական նոր ուղեղներից կազմված շրջապատի ստեղծումը չկատարվի, ապա ես առաջինը դուրս կգամ Սարգսյանի դեմ՚,-հայտարարել է մարքսիստը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի փետրվարի 18-ին: