ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների արաբաղ այցելության նպատակը հակամարտության լավածության կրկնություն թույլ չտալն ու հրադադարի ռեժիմն ամրապնդելն է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջան կայցելի ոչ հայտարարություններ անելու համար: «Նրանք գալիս են, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին` տեղի ունցած իրադարձություններից հետո»,-հայտարարել է Քոչարյանը: Նրա կարծիքով, այսօր ԵԱՀԿ ՄԽ, ինչպես նաև միջազգային հանրության, թիվ մեկ խնդիրը հակամարտության լավածության կրկնություն թույլ չտալն ու հրադադարի ռեժիմն ամրապնդելն է: Միայն դրանից հետո, ըստ Քոչարյանի, կարելի է խոսել բանակցային գործընթացի մասին:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուոռլիքը, Իգոր Պոպովը և Պյեր Անդրիեն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ապրիլի 6-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, համանախագահները ողջունել են հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը: Նրանք Ալիևի ոշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս բանակցությունները պետք է լինեն ավելի ինտենսիվ, և այդ բանակցությունների շնորհիվ հակամարտությունը պետք է գտնի շուտափույթ լուծում: