Ռուսաստանը շատ է ուզում փոխարինել Ուկրաինան և Սիրիան` որպես Անդրկովկասում «Արևմուտքին սիրո պարտադրման» համար տարածքներ, կարծում է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:
«Մոսկվայի նման մղումներից առավելապես տուժում են նրա տիտղոսային դաշնակիցները` որպես նվազագույնս պաշտպանված նրա հնարաբանություններից: Առայժմ պարզ չէ, թե արդյոք դա Կրեմլին կհաջողվի, քանի որ նրա հիմնական փաստարկը մնում է կոշտ ուժը` բանակի տեսքով, մինչդեռ աշխարհը գնալով ավելի է հակվում փափուկ ուժի` հակամարտությունների կարգավորման գործում», - նշել է նա:
Բելկովսկու պատկերացմամբ, Ռուսաստանը ռազմական գործողությունների նոր թատերաբեմի կարիք ունի, նախևառաջ, առաջադեմ մարդկության ուշադրությունը մեծ խաղաղապահի իր հնարավոր և արդիական դերին սևեռելու համար: Այդ նպատակով, նրա ասելով, Մոսկվան առաջ է մղում Հայաստանի կողմից Ադրբեջանին 3-5 շրջանների հանձնման սցենարը, ինչից հետո Ռուսաստանը զորք կմտցնի Ղարաբաղ` «նրա անվտանգությունը երաշխավորելու նպատակով»: Սակայն, քանի դեռ Մոսկվային դա չի հաջողվել, նա հզոր ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ` նրա կողմից տարածքային զիջումների նպատակով: Սակայն, չվստահելով Մոսկվային, Սերժ Սարգսյանը չի շտապում անվերապահորեն ընդունել Ղարաբաղին առնչվող Կրեմլի սցենարը:
«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձմանն առնչվող սցենարում ճգնաժամը մոտ է, սակայն ՄԿոսկվայի տեսանկյունից, այն դեռ չի սկսվել: Ուստի, ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի, նույնիսկ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չէր էլ պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Երևանն ընդամենը ցանկանում էր ստիպել Մոսկվային չպնդել ԼՂՀ և Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի 3-5 շրջանների հանձնումն Ադրբեջանին», - ամփոփել է Բելկովսկին: