Arminfo.info


 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2016 15:44

Ստեփանյան Դավիթ

Հրաչյա Արզումանյան. ՙՔառօրյա՚ պատերազմը մադրիդյան սկզբունքներից ազատվելու հազվագյուտ շանս տվեց հայկական դիվանագիտությանը

Հրաչյա Արզումանյան. ՙՔառօրյա՚ պատերազմը մադրիդյան սկզբունքներից ազատվելու հազվագյուտ շանս տվեց հայկական դիվանագիտությանը

 

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ՙքառօրյա՚ պատերազմի պատճառների և աշխարհաքաղաքական հետևանքների, Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վրա ուժի համաշխարհային կենտրոնների հնարավոր ազդեցության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառների մասին:

 

Ադրբեջանի նախաձեռնած ՙքառօրյա պատերազմը՚ տարբեր գնահատականների արժանացավ՝ ՙմարտի միջոցով հետախուզությունից՚ մինչև հեռահար ծրագրեր հետապնդող բլիցկրիգի փորձերը: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ էր դրված  Ադրբեջանի ԶՈւ երկու բրիգադների առջև:

 

Ադրբեջանի նախաձեռնած «քառօրյա պատերազմը», իմ կարծիքով, այնուամենայնիվ, ավելի մոտ է «կայծակնային պատերազմ» գնահատականին: Տեղի ունեցավ ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը ճեղքելու փորձ, և եթե մեր առաջնագծի և վաշտային հենակետերի զինվորները չդիմակայեին, այսօր մենք կունենայինք միանգամայն այլ իրավիճակ: Ադրբեջանի զինված ուժերին չհաջողվեց անցնել հաջորդ փուլին, երբ ճեղքման կնետվեին արդեն տանկային շեղբերը` ընդլայնելու և խորացնելու հաջողությունը: Բարեբախտաբար, մեր տղաներն անսասան էին, և պատերազմի սպառնալիքն, ընդհանուր առմամբ, վերացվեց: Ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած պատերազմը կարելի է որակել «հետախուզություն մարտի միջոցով», եթե այդ հասկացությունը կիրառենք ոչ թե ռազմական, այլ աշխարհաքաղաքական ասպարեզում: Այդ հետախուզության նպատակն էր պարզել, թե որքանով հուսալի է Ռուսաստանի վերահսկողությունը Կովկասի նկատմամբ, և արդյոք տարածաշրջանային և աշխարահաղաքական ուժի կենտրոնները կարող են ստիպել նրան տեղի տալ:

 

Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերսկսման հիմքում ներքին պատճառներ են, թե՞ ինչ-որ մեկը Ալիևին դրդեց դրան:

 

Արցախը, ինչպես նաև Կովկասը, ընդհանուր առմամբ, գտնվում են աշխարհաքաղաքական դիմակայության կիզակետում: Որպես հետևանք` ծավալվող գործընթացների վրա ազդեցություն են գործում բազմաթիվ գործոններ:

Ադրբեջանին ագրեսիայի էին դրդել ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փաստարկները: Ընդ որում` ասել, թե դրանցից որոնք էին ավելի վճռորոշ, բավականին դժվար է: Ես չէի բացառի նաև Ալիևների կլանի զուտ անձնական դրդապատճառները: Տվյալ փուլում սխալ հետևությունները բացառելու նպատակով, կարծում եմ, ճիշտ կլինի փաստել բազմաթիվ գործոնների առկայությունը և դրանց միագումար ազդեցությունը կայացված որոշման վրա:

 

Իսկ Թուրքիան ադրբեջանական ագրեսիայում օժանդակող մեխանիզմի, թե՞ դրդողի դեր է խաղացել:

 

Թուրքիան, անշուշտ, իր շահն ուներ ադրբեջանական ագրեսիայում: Սակայն, նաև չարժե չափազանցնել նրա դերը: Թուրքիայի գործոնը Հայկական հարցում և արցախյան կարգավորումում հայկական կողմը պետք է գնահատի որպես կոնստանտ: Տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ասպարեզներում ցանկացած դասավորության դեպքում Թորքիան մնում է Հայաստնանի թշնամի պետություն: Վերջին ժամանակներս շատ է խոսվել այն մասին, թե արտաքին քաղաքական դժվարություններն Անկարային կարող էին դրդել ագրեսիայի հրահրել Ադրբեջանին: Սակայն,  թուրքական քաղաքականությունը, իր կարծիքով, մնում է կայուն և անփոփոխ բոլոր վերջին տարիներին, և ես չեմ տեսնում արմատական փոփոխություն և ֆորս-մաժոր, որն Անկարային դրդեր Ադրբեջանին սադրել այդչափ արտառոց և անկանխատեսելի քայլի, ինչպիսին էր «քառօրյա պատերազմը»: Թուրքիան շատ ավելի մեծ քաղաքական և ռազմական փորձ ունի և հասկանում է, որ ամեն մի պատերազմի հետևանքներն անկանխատեսելի են:

Սիրիայում ունենալով լուրջ խնդիրներ` Թուրքիայի համար անտրամաբանական և ոչ պրագմատիկ կլիներ ևս մեկ ճակատ բացել Կովկասում, որտեղ Ռուսաստանի դերը մնում է որոշիչ: Ես հակված չեմ Էրդողանին վերաբերվել որպես անմեղսունակ քաղաքական գործչի: Կարծում եմ, դա սխալ տեսակետ է:

 

Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում, ինչն ազդարարեց տեղապտույտ ապրող բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման մասին: Ձեր կարծիքով, Ռուսաստանը նման ակտիվություն է ցուցաբերել իր նախաձեռնությամբ, թե՞ ինչ-որ քաղաքական կոմբինացիայի արդյունքում, ինչը Մոսկվային դրդեց ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

 

Անհրաժեշտ է հասկանալ, որ Կովկասն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ անվտանգության ռուսական հովանու ներքո: ՙՔառօրյա՚ պատերազմը ցույց տվեց ուժի աշխարհաքաղաքական կենտրոններին և ողջ աշխարհին, որ Կովկասում խնդիրները լուծում է Մոսկվան, իսկ իրենց ռազմական ներկայությունը հաստատելու այլ կենտրոնների ցանկացած փորձ կավարտվի պատերազմով: 2008 թ. Վրաստանի, 2016 թ. Ադրբեջանի փորձը դրա ակնհայտ վկայությունն են:

Թե ինչ ուժեր են որոշել հերթական անգամ ստուգել Կովկասում Ռուսաստանի մոնոպոլիայի ամրությունը, պետք է վերլուծել: Չեմ կարծում, թե դա կարող էր անմիջականորեն ԱՄՆ-ը լինել, որտեղ սպասվում են նախագահական ընտրություններ, վարչակազմի փոփոխություն: Նման պայմաններում Կովկասում մեծ խաղ նախաձեռնելու պատճառ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, չունի: Այս առումով մնում են տարածաշրջանային խաղացողները, որոնք ցանկացել են փորձարկել ՙռուսական արջի՚ արձագանքը Կովկասում, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, Իսրայելը և պակաս չափով տարածաշրջանին անմիջական սահմանակից Թուրքիան: Իրանի և Ռուսաստանի համար ևս մեկ միջնորդավորված պատերազմի սանձազերծումը չափազանց լավ խաղաքայլ է:

 

Իսկ ի՞նչ կասեք Մեծ Բրիտանիայի առնչությամբ:

 

Որևէ պատճառ չեմ տեսնում Մեծ Բրիտանիայի կողմից ապրիլյան պատերազմ նախաձեռնելու համար: British Petroleum-ի շահերը պաշտպանված են, կասկածի տակ չեն դրվում: Այս առումով առնվազն անհասկանալի է, թե Մեծ Բրիտանիայի ինչին է պետք հարվածի տակ դնել սեփական ակտիվները և այդքան կոպիտ կերպով կոտրել Կովկասում իր օգտին ստեղծված ուժերի հավասարակշռությունը:

 

Իսկ չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ը կարող էր նման քայլի գնալ՝ իրավիճակի առաջանցմանն ուղղված իր բավականին հաջող քաղաքականության շրջանակներում:

 

ԱՄՆ նման շտապողականության պատճառ և առիթ չեմ տեսնում: Եթե խոսում ենք նման բարդ խաղի մասին, իրադարձություններն արագացնելու պատճառներ Վաշինգտոնը չունի: ԱՄՆ-ը հասկանում է, որ պայթեցնելով Հայաստանը՝ անխուսափելիորեն կպայթեցնի Ադրբեջանը, ինչից հետո ողջ Կովկասում կսկսվի մեծ խաղ, և Մոսկվայի արձագանքն ավելի կոշտ կլինի, քան Սիրիայում:

Դա չափազանց ուղղագիծ քայլ կլիներ: Այդպիսի քայլը հնարավոր էր Ուկրաինայում, բայց ոչ Կովկասում, որտեղ հատվում են տերությունների դարավոր շահերը:

 

Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ՀԱՊԿ լիակատար անարդյունավետության դրսևորումը, հայ հասարակության շրջանում Ռուսաստանի հանդեպ վստահության կորուստն արդյո՞ք օգտակար են ԱՄՆ համար:  

 

Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ՀԱՊԿ լիակատար անարդյունավետության դրսևորումը, հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ վստահության կորուստը, անկասկած, «քառօրյա պատերազմում» Ռուսաստանի պարտության տարրեր են: Ընդ որում` պետք չէ մոռանալ, որ բոլոր գործընթացները, առնվազն դրա մեկնարկից հետո, նախաձեռնվել էին Մոսկվայի միջոցով: Օրինակ, ոչ ոք Ռոգոզինին չէր ստիպել հանդես գալ հայտարարությամբ, որը ես կորակեի «միջուկայի հարված» հայ-ռուսական հարաբերություններին: Դա  ոչ թե ԱՄՆ, այլ Ռուսաստանի բարձրաստիճան պետական գործչի քայլ էր: Այսինքն՝ խոսելով «քառօրյա պատերազմի» և հետպատերազմյան գործընթացների վրա ԱՄՆ ազդեցության մասին, հարկավոր է ելնել ավելի բարդ մոդելներից` զերծ մնալով իրականության նկատմամբ պարզունակ մոտեցումից, և համաձայնել, հաշտվել այն բանի հետ, որ Ռուսաստանի քաղաքականությունը եղել է, կա և կլինի ոչ համատարր: Դրանում առկա են ուժեր, որոնք լիովին կարող  են գնալ Ռուսաստանի փլուզման, և Վաշինգտոնի ոչ մի «խարդավաք» իր կործանարար հետևանքներով չի համեմատվի տվյալ ուժերի գործողությունների հետ: Այդպես է եղել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, և դա լիովին կարող կրկնվել վերստին, ինչու ոչ:

 

Ունենք այն, ինչ ունենք…

 

Այո, մեզ համար կարևոր է այն բանի գիտակցությունը, որ, ամեն դեպքում, դա ռուսական քաղաքականություն է, ոչ թե` «ամերիկյան հետք» Մոսկվայում: Պատերազմի վիճակում գտնվող հայ ժողովրդի համար դրանք անթույլատրելի նրբություններ են: Միևնույն ժամանակ հայկական քաղաքագիտության, դիվանագիտության հնարավորությունները թույլ չեն տալիս հուսալիորեն հաշվարկել այդչափ բարդ մոդելները, երբ Մոսկվայի գործողություններում կարելի  լիներ տարբերել ոչ թե Ռուսաստանի, այլ ուժի մեկ այլ  աշխարհաքաղաքական կեբտրոնի շահերն ու քայլերը: Նման փորձերն անհապաղ կավարտվեն «շիզոֆրենիայով», և Հայաստանն ու Արցախը կհայտնվեն կոնսպիրոլոգիական հորում` պատերազմի թեժ փուլի ժամանակ: Իսկ դա արդեն պարտություն է:

 

Այսօր մեր ասպարեզում կարելի է հուսալիորեն տարբերել Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Իրանի շահերն ու քայլերը, սակայն` ոչ ԱՄՆ-ինը կամ Եվրոպայինը: Նման շահեր, անշուշտ, առկա են, սակայն դրանք առայժմ չեն դրսևորվել: Մենք չունենք այդքան ռեսուրս և ուժեր, և ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ դրսևորված մարտահրավերների և սպառնալիքների, ինչպես նաև հնարավորությունների վրա: 

 

Այսպես, թե այնպես, բայց դա հանգեցրեց տեղապտուտ ապրող բանակցությունների ակտիվացմանը: Կարծիքներ հնչեցին Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին՝ իհարկե, կարգավորման փաթեթային ծրագրի համատեքստում:Ձեր կարծիքվո, խոսքը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, թե՞ փաստաթղթերի Կազանյան փաթեթին:

 

Կարծում եմ, այնուամենայնիվ, խոսքը վերաբերում է կազանյան փաթեթին, թեև Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է հստակ հայտարարել հայկական պետությունների համար ինչպես կազանյան, այնպես էլ՝ մադրիդյան մոտեցումների անընդունելիության մասին: Ժամանակին հայկական կողմին պարտադրել են բանակցությունների անընդունելի շրջանակ, ինչը մեկը մյուսի հետևից դիվանագիտական պարտության է տանում: Աշխատելով արցախյան կարգավորման նոր ծրագրի շուրջ՝ պետք է, վերջապես, սովորել տարբերել

քաղաքականությունը դիվանագիտությունից: Հայ քաղաքական գործիչները պետք է դադարեն քայլեր անել, որոնցից շատ դժվար կլինի հրաժարվել հայկական դիվանագիտությանը: Ավելին, հայ քաղաքական գործիչներն իրավունք չունեին համաձայնել բանակցությունների, որոնց շրջանակներում ենթադրվում է որևէ տարածքի հանձնում: Կարծում եմ՝ հայկական կողմի համար այժմ կարևոր է գիտակցել, որ դիվանագիտական բանակցություններ ընթանում են մինչ պատերազմը և դրանից հետո: Ըստ որում՝ պատերազմը ՙզրոյացնում է՚ այն ամենը, ինչը դրանից առաջ էր: Իսկ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում բանակցություններն ընթացել են երկու պատերազմների՝ առաջին արցախյան և քառօրյա, միջև ընկած ժամանակահատվածում:  ՙՔառօրյա պատերազմը՚ նոր իրողություն ձևավորեց, և այսօր մենք հնարավորություն ունենք հայտարարելու, որ նախապատերազմյան քաղաքական պայմանավորվածությունները դադարել են գործել: Ադրբեջանական ագրեսիան ջնջեց հայկական կողմի պարտավորությունները: Այսինքն՝ հայկական դիվանագիտությունը մադրիդյան սկզբունքներից ազատվելու փոքր պատուհան և հազվագյուտ շանս ունի: Պատուհանը կփակվի, հենց որ նախագահները կամ ԱԳՆ ղեկավարները համաձայնեն հանդիպել, որի ժամանակ կհնչի ՙմադրիդյան սկզբունքներ՚ բառակապակցությունը:

 

Արդյո՞ք ՙքառօրյա՚ պատերազմը նոր սպառնալիքներ առաջացրեց՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ Երևանի իրականացրած քաղաքականության առնչությամբ արցախցիների դժգոհության տեսքով:

 

Հայաստանի և Արցախի հասարակություններն իրավունք չունեն մտածելու, որ հայկական պետությունների նախագահները արցախյան կարգավորման առնչությամբ տարբեր տեսակետներ կարող են ունենալ: Դա ակնհայտ և անթաքույց սպառնալիք է հայկական պետականությանը, որի առաջացման դեպքում երկու նախագահները պետք է հրաժարական տան: 

Հայկական պետություններն իրականացրել և հետագայում էլ պետք է սինխրոնիզացված քաղաքականություն վարեն արցախյան հարցում: Հարցն այլ է:  

Հայաստանի և Արցախի մոտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միասնական՝ 21-րդ դարի իրողություններին համապատասխանող ռազմավարության բացակայությունը մեծ խնդիր է: Արցախյան կարգավորման հայկական ռազմավարությունը 21-րդ դարի սկզբին հայկական քաղաքական մտքի առջև ծառացած դժվար մարտահրավեր է: Մենք պետք է կենտրոնացնենք գոյություն ունեցող ողջ մտավոր ներուժը՝ որքան հնարավոր է ավելի արագ արձագանք պատրաստելու համար: Արցախի շուրջ   բանակցությունները սարերի հետևում չեն, սակայն այսօր հայկական քաղաքականությունը և դիվանագիտությունը հայ ժողովրդին ու աշխարհին առաջարկելու ոչինչ չունեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետԱրմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետ
Ամենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է ԲելառուսԱմենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է Բելառուս
Արարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համարԱրարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվՀայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանինՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանին
Հայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքըՀայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնումԱրարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարինԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարին
Իսրայելի հայերը ներողություն են պահանջում Իսրայելի հայերը ներողություն են պահանջում "Եվրատեսիլի" իսրայելցի մեկնաբանի "ռասիստական եւ վիրավորական հայտարարությունների" առնչությամբ
Հայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունըՀայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Մայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունըՄայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Փաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունըՀայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունը
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
"Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդը պատրաստ է դառնալ ընդդիմության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Փաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցիցՓաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցից
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըՓաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
Խաբեցին և գլխի տակ Խաբեցին և գլխի տակ "փափուկ բարձ" դրեցին. Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
ԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասինԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասին
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարարԵրևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարար
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառովԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառով
Փաշինյանը շփվել է Էրդողանի հետՓաշինյանը շփվել է Էրդողանի հետ
Քաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներինՔաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներին
Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանըԵվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանը
Սեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքինՍեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքին
Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումՏիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցելՀայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվինԱմենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվին
Կոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնինԿոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնին
Պատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտիՊատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտի
Այսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավորԱյսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավոր
Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում էՀայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է
Ինչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ ՓաշինյանիցԻնչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանից
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըԱնտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Միրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործումՄիրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումըՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի"  կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը
Հայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնումՀայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համարԱմենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համար
Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվել էԱզգային ժողովում իրավիճակը կրկին լարվել է
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
ANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունումANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունում
Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետ
Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքումԸնդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքում
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Լավրովի այցը Հայաստան մշակվում է. ԶախարովաԼավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
Հայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համարՀայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համար
Վարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերիցՎարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերից
Անհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել էԱնհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել է
Կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգըԿուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման