ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
ՙՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ ո ր ո շ ում ե մ.
Դավիթ ՓԱԽՉԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ՚- նշվում է նախագահի հրամանագրում: