Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է մոտ 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` Beeline-ին ևս մեկ անգամ բարձր գնահատական տալու համար: 2014 թ.-ին ճանաչվելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք շարունակեցինք աշխատել ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ` հաստատելով այդ պատվավոր կոչումը: Միաժամանակ Beeline-ն ավելի ամրապնդեց հաճախորդամետ ռազմավարությունը` հանդես գալով լավագույն գնային առաջարկներով հեռահաղորդակցության շուկայում: Հասարակության և մեր հաճախորդների կողմից տրված այս բարձր գնահատականը ևս մեկ խթան է մեզ համար` կատարելագործվելու և ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», - նշելէ Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Շնորհավորում եմ Beeline Հայաստանի ողջ անձանակազմին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Պյատախինի: Հեռահաղորդակցման ոլորտը մրցունակության ակտիվ դաշտ է: Երկրորդ տարին անընդմեջ, Beeline ապրանքանիշի՝ Համազգային վստահության մրցանակին արժանանալն ապացուցեց, որ ընկերությունն ամրապնդել է իր կայուն դիրքերը դաշտում՝ այս տարի ձեռք բերելով ավելի բարձր վարկանիշ, ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր ընկերություն՝ իր բաժինն ունենալով երկրի տնտեսության կայացման գործում», - նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Նշենք, որ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում: