Տպավորությունը Երևանի ավագանու տեղի ունեցած ընտրություններից ծայաստիճան բացասական է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
ՙԸնտրությունների ընթացքում արձանագրվեցին զանգվածային խախտումներ, մասնավորապես, ընտրակաշառքների բաժանում, դիտորդների աշխատանքների խորընդոտում, լցոնումներ և կեղծարարական այլ մեթոդներ, որոնք կիրառվեցին ընտրությունների ընթացքում՚,-ընդգծել է ՙԺառանգության՚ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, այժմ սպասում են ընտրությունների նախնական արդյունքներին, որից հետո հանդես կգան հայտարարությամբ, իսկ թե երբ կլինի այդ հայտարարությունը, այսօր կամ վաղը, նա դժվարացավ ասել: