ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամանական Հանրապետության միջև մուտքի առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը:
Ինչպես կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմի սահմանումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Ըստ փաստաթղթի, երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Գտնվելու ժամկետի երկարաձգմամբ լիազորված են երկու երկրների իրավասու մարմինները:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանությւոն է տվել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Դաշնության միջև մուտքի արտոնագրի ռեժիմը դյուրացնելու մասին համաձայնագրին, որի նպատակն է – ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացումն է, եթե նրանք ցանկանում են Շվեյցարիայում գտնվել մինչև 90 ժամկետով`180 օրվա ընթցքում: