Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ու ՀՀ արտգործնախարարությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունեն արքայազն Չարլզի Հայաստան այցի վերաբերյալ:
Սակայն, ԱրմԻնֆոյի աղբյուրների համաձայն, արքայազն Չարլզի հնարավոր այցի նախաձեռնողը Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, ով սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում բրիտանական թագաժառանգի հետ: Եղած տեղեկությունների համաձայն, այցը նախատեսվում է մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիա էր մեկնել մասնավոր այցով, որը նույնպես նախապատրաստել էր Արմեն Սարգսյանը: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել էր արքայական ընտանիքի ներկայացուցիչների հետ: