Հայկական «Ինստիգեյթե ՓԲԸ-ն մոտ 1 մլն.դոլար կներդնի անօդաչու բազմաֆունկցիոնալ
սարքերի ու դրանց ավտոմատ կառավարման համակարգերի արտադրությանը: Այս մասին ՀՀ
կառավարության հունվարի 30-ի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե
Մինասյանը:
Այսօր ՀՀ
կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքսե ՓԲԸ-ին «Ալյանսե ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ
Մարսե տարածքում տրամադրել է շահագործողի
թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական
նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար: «Ալյանսե ազատ
տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի
ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Ըստ փոխնախարարի, ընկերությունը ծրագրում է ստեղծել 25 բարձր վարձատրվող
աշխատատեղ: «Ալյանսե ազատ տնտեսական գոտու ընդհանուր ազատ տարածքը կազմում է 200
քմ, որը 10 տարի ժամկետով կտրամադրի «Սիտրոնիկս Արմենիաե ՓԲԸ-ն, 1 քմ դիմաց 8
դոլարով: Ողջ արտադրանքը կարտահանվւի Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր
Արևելքի և նախկին ԽՍՀՄ երկրներ: Արտահանման ծավալներն առաջիկա 3 տարում
ընկերությունը կհասցնի 1.9 մլն.դոլարի, նշել է փոխնախարարը: Ընկերությունն արդեն
յուրացրել է երկու անօդաչուների` Educotper и Photocopter սարքերի արտադրության
տեխնելոգիաները:
Իր հերթին,
վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են
բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն
սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է: «Ինստիգեյթ Ռոբոտիքսե
(Instigate Robotics) ՓԲԸ հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին,
«Ինստիգեյթե ՓԲԸ կողմից: Իսկ «Ինստիգեյթե ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին, Արման
Պողոսյանի և գերմանական «Իննովեյնե ընկերության կողմից, որը մասնագիտանում է
միկրոէլեկտրոնային, ինչպես նաև տվյալների բազայի կառավարման համակարգերի ծրագրային
միջոցների նախագծման ավտոմատացման ոլորտում:
Հիշեցնենք, որ
«Սիտրոնիկսե ՓԲԸ (ռուսական «Սիտրոնիկսե ԲԲԸ դուստրը) 2013 թվականի օգոստոսի 1-ին
Հայաստանում գործարկեց ազատ առևտրի առաջին գոտին: Այն ստեղծվել է «ՌԱՈ Մարսե ՓԲԸ
բազայի վրա: Ընդ որում, ազատ տնտեսական գոտու ռեզիդենտները կարող են իրենց
գործունեությունն իրականացնել «մեկ պատուհանիե սկզբունքով: Նրանց համար ստեղծվել է
հարկային շահավետ դաշտ, նրանք ազատված են ԱԱՀ-ից, մաքսային տուրքերից,
շահութահարկից և գույքահարկից: Նրանք կօգտվեն նաև այնպիսի արտոնություններից,
ինչպիսիք են` արտարժութային սահմանափակումների բացակայությունը, ինչպես նաև
կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղաշարժը: