Վիեննայի հանդիպմամբ շատ կարևոր գործընթացի հիմք դրվեց, որի է ությունն այն է, որ առանց կրակի դադարեցման, վստահության միջոցների ստեղծման, դժվար է, կամ` գրեթե անհնար, որևէ առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Հունիիս 2-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա ասելով, տվյալ փուլում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել անձնական ներկայացուցչի աշխատակազմի լիազորությունների ընդլայնման առնությամբ: «Իհարկե դա կարևոր, սակայն ոչ բավարար պայման է: Կան նաև այլ մեթոդներ, որոնց շուրջ պետք է բանակցություններ վարվեն», - եզրափակել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շուտափույթ ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ, ինչպես նաև` շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են հունիսին հերթական հանդիպում անցկացնելու շուրջ` համապարփակ կարգավորման շորջ բանակցությունները վերսկսելու համար: