Arminfo.info


 Ուրբաթ, 13 Մայիսի 2016 10:23

Ստեփանյան Դավիթ

Հովհաննես Իգիթյան. Անհրաժեշտ է տրամաբանական պահանջներ ներկայացնել Մոսկվային, այլ ոչ թե մեղադրել բոլոր մահացու մեղքերում

Հովհաննես Իգիթյան. Անհրաժեշտ է տրամաբանական պահանջներ ներկայացնել Մոսկվային, այլ ոչ թե մեղադրել բոլոր մահացու մեղքերում

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայկական երկու հանրապետությունների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության վրա հիմնված անվտանգության համակարգի բացերը: Ձեր կարծիքով, արդյո՞ք Մոսկվայի հետ պաշտպանական համագործակցության անայլընտրանքայնությունը դեռևս ակտուալ է:

 

Արևմուտքում միշտ որպես Երևանի նկատմամբ Մոսկվայի ճնշում են ընկալվել հայ-ռուսական հարաբերությունները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բոլորի համար անսպասելի, հայտարարեց Մաքսային միությանը, այնուհետև Եվրասիական միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Հենց այդ օրը Հայաստանը վերջնականապես կորցրեց վեկտորների այլընտրանքայնությունը, սակայն դրանից հետո էլ Արևմուտքում ըմբռնումով և, նույնիսկ, կարեկցանքով էին վերաբերվում Հայաստանի «ընտրությանըե: Ընդ որում Հայաստանում կառավարող հանրապետականները պնդում էին, թե ԵԱՏՄ-ն Հայաստանի ընտրությունն է` թելադրված Արցախի և Հայաստանի անվտանգութամբ: Եվ ողջ այդ անվտանգության  համակարգը  լիովին և անվերապահորեն կառուցվում էր Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխանության նվիրաբերման վրա, որը շռայլորեն համեմվում էր բացահայտ ստորաքարշությամբ և անձեռնահասությամբ: Օրինակ, գազ գնելով Ռուսաստանից, հազիվ թե այդքան անհրաժեշտ էր իրեն սահմանափակել ուրիշներից այն չգնելու պարտավորություն ներառող պայմանագրով: Իսկ Հայաստանում ռուսական ներկայության շուրջ պայմանանգրով հազիվ թե այդպես պարտադիր էր Հայաստանում որևէ օտարերկրյա հրահանգիչների ներկայության լիակատար արգելքը: Որպես արդյունք, վերջին 3 տարում մեզ զրկելով Հայաստանում Ռուսաստանի ներկայությանը ցանկացած ամենաանշան  տնտեսական, քաղաքական և ռազմական այլընտրանքից, մենք զրկվել ենք Ադրբեջանին զսպելու նույնիսկ ամենաչնչին հնարավորությունից:

 

Եվ հենց «քառօրյա պատերա՞զմը» թեստավորեց վերջին երեք տարում ստեղծված իրավիճակը:

 

Միանշանակ: Բաքուն բազմիցս բացահայտ հայտարարել է, թե պատերազմ չի սկսի, եթե վստահ չլինի միջազգային  հանրության արձագանքին: Ընդ որում, վերջին 3 տարում Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Արցախի շփման գիծը, այլև, ըստ էության, Հայաստանի հետ սահմանը` Տավուշում: Այստեղ Բաքուն տարիներ շարունակ թեստավորում էր ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ դաշնակցային պայմանագիրը: Եվ «քառօրյա պատերազմի» միջոցով Ալիևը, որն, ի դեպ, Վաշինգտոնում էր, ստուգեց, առաջին հերթին, միջազգային հանրության արձագանքը: Թուրքիայի հետ լարված հարաբերությունների, Ուկրաինայի շուրջ մինսկյան պայմանավորվածությունների նկատմամբ Մոսկվայի անհարգալից վերաբերմունքի, Ռուսաստանի օգտին Հայաստանի քվեարկությունների, հայտարարությունների լույսի ներքո ստացվել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի ուղեկցորդ է դարձել է հենց Երևանը: Այդպիսով, ամեն մի հարված Հայաստանին Արևմուտքում այդ հարվածին նախորդած բանակցություններում Ալիևը ներկայացրել է որպես հարված Հարավային Կովկասում ռուսական շահերին և էքսպանսիային: Դրա հաստատումը պարունակվում է միջազգային կառույցների և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի թույլ, անատամ հայտարարություններում, որոնք հասցեագրված են ոչ միայն Ադրբեջանին, այլև` Հայաստանին: Բացի այդ, վերջապես, Բաքվի համար ի հայտ եկավ Հայաստանի դեմ ագրեսիային Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների արձագանքը պարզ լսելու հնարավորություն: Եվ նա լսեց Բելառուսի ու Ղազախստանի լիովին ադրբեջանամետ և Ռուսատանի ոչ ամենահայամետ ու, նույնիսկ, ադրբեջանամետ դիրքորոշումը` ի դեմս փոխվարչապետ Ռոգոզինի: Եվ, վերջապես, Ադրբեջանը պետք է գործնականում փորձարկեր գնված, այդ թվում` Ռուսաստանից, բազմամիլիարդանոց սպառազինությունը և տեղում ստուգեր ԼՂՀ պաշտպանության բանակի հակազդեցությունը:

 

Արդյո՞ք Հայաստանը և Արցախն անհրաժեշտ եզրակացություններ են արել ադրբեջանական «մարտի միջոցով հետախուզումից»

 

Ես մեծ բավականությամբ կլսեի ոչ թե Հայաստանի ԶՈՒ երեք շտաբային գեներալների, այլ Սերժ Սարգսյանի շրջապատից քաղաքական առաջնորդների պաշտոնանկությունների մասին, որոնք Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական և ռազմական մոդելը համարում էին պատերազմի չվերսկսման երաշխիք:  Գեներալներին կոռուպցիայի և մասնագիտական բացթողումների համար հարկավոր էր ոչ թե պաշտոնանկ անել, այլ քրեկան գործոր հարուցել: Այնպես որ, ես առայժմ ադրբեջանական «մարտի միջոցով հետախուզումից» Հայաստանի և Արցախի որևէ հետևություն չեմ տեսնում:

 

Ձեր կողմից նկարագրված Արևմուտքի դիրքորոշումը պարզ է, հասկանալի չէ, թե ինչու այդպես վարվեց Ռուսաստանը, որի դիրքերին ու շահերին Արևմուտքը հարվածեց Ադրբեջանի ձեռքով

 

Հենց նույն Երևանի և Մոսկվայի հարաբերություններում, որի դիրքերին ու շահերին Արևմուտքը հարվածեց Ադրբեջանի ձեռքով, ես բնավ Ռուսաստանը չեմ պատկերացնում որպես ինչ-որ հրեշի: Ես միայն պնդում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն սխալ է դրել: Ստորաքարշությունը երբեք չի աշխատել և չի կարող աշխատել որպես քաղաքական գործոն:

 

Ռուսաստանի հետ հարաբերություններում ստորաքարշությունը կար Քոչարյանի օրոք, թե՞քաղաքականությամբ մեջ սկսեց կիրառվել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո:

 

Ռուսաստանի հետ հարաբերություններում ստորաքարշությունը, որպես քաղաքական գործոն, կիրառում էին ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատից: Սակայն, որպես արտաքին քաղաքականության մեխանիզմ՝ այն զինանոցում ներառվել է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո:Հենց Ռուսաստանի հետ նրա բանակցողներն են արյան հետ ներընկալել, որ Ռուսաստանն ավագ եղբայր է, որը ողջ կյանքում փրկել է Հայաստանին և միշտ փրկելու է: Նման տրամաբանության և կարգախոսի վրա հիմնված քաղաքականության արդյունքները մենք այսօր տեսնում ու զգում ենք մեր մաշկի վրա, հատկապես` ապիլյան պատերազմից հետո:

 

Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ չի փորձում Ղարաբաղի հարցում օգտագործել հայկական լոբբիի ռեսուրսը, ինչպես բավական հաջող արվում է Ցեղասպանության ճանաչման հարցում:

 

Հայոց պետականությանն սպառնացող վտանգին դեմ հանդիման հայկական սփյուռքը եթե չի կարող ժամանակավորպես հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա կարող է գոնե դրան զուգընթաց աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ:

Նույնիսկ արևմտյան այն երկրներում, որտեղ ապրում է 3-4  հազար հայ, հայկական համայնքը կարող է ազդել այն երկրի ղեկավարության քաղաքական որոշումների վրա, որտեղ բնակվում է: Եվ ոչ միայն հայ համայնքը: Սակայն, շարունակելով աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Ղարաբաղի հարցին այդ մարդիկ, գործնակնում, չեն միջամտում: Չեն միջամտում, քանի որ Հայաստանն` ինքը, ղարաբաղյան կարգավորումից, փաստորեն, լիովին դուրս է մղել այն երկրներին, որտեղ նրանք ապրում են: Ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանը  երբեք չի սեփականաշնորհել` ի տարբերություն ղարաբաղյան հարցի: Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, իսկ հետագայում Սերժ Սարգսյանը շարունակեց նրա գործը` ղարաբաղյան հարցի կարգավորման մենաշնորհը հանձնելով Ռուսաստանին:

 

Այլ կերպ ասած` հենց Հայաստանի ղեկավարությո՞ւնն է խլել հաղթաթղթերը սփյուռքի համայնքներից:

 

Ցավոք, դա, իրոք, այդպես է: Ամենամեծ հայ համայնքն ապրում է Ռուսաստանում: Սակայն, ի տարբերություն ժողովրդավարական երկրների, մեծ համայնքի առկայությունը բնավ Մոսկվայի քաղաքական ղեկավարության գործողությունների վրա ազդող գործոն չէ: Ռուսաստանի հայերը պատանդի դեր են կատարում: Մունետիկ-քարոզիչների և նախագահի մակարդակով բազմիցս ասվել է, որ Ռուսաստանում և Ռուսաստանի հաշվին ավելի շատ հայ է ապրում, քան` բուն Հայաստանում, որի բյուջեի մեծ մասն ապահովվում է Ռուսաստանից փոխանցումների հաշվին: Բերենք Ֆրանսիայի օրինակը՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև առաջին միջպետական պայմանագիրն անցել է հենց իմ ձեռքով: Բոլորը մոռացել են, որ 90-ականների սկզբին Ֆրանսիայի հետ մենք խոսում էինք ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև ռազմական գործընկերության մասին: Այդ պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածները նախատեսում էին ռազմական համագործակցություն: Հայաստանը կարող է հաջողությամբ ռազմական համագործակցություն զարգացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև Ֆրանսիայի հետ: Եվ այսօր, Ռուսաստանից բացի, ոչինչ չի խանգարում վերադառնալ այն պայմանավորվածություններին, հատկապես` Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի լույսի ներքո: Հայաստանը ռազմական, պաշտպանական առումով, հատկապես այժմ, հաջողությամբ կարող էր համագործակցել առնվազն 10 երկրների հետ:

 

Այդ թվում՝ զենքի մատակարարումների հարցում…

 

Ադրբեջանական ագրեսիան որոշակի կանոններ է թելադրում: Ադրբեջանն, օգտագործելով, ռուսական զենքը, գնդակոծում է մինչև 30 կմ հեռավերության վրա գտնվող հայկական բնակավայրերը: Իսկ Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերն այդ մահաբեր զենքի հայտնաբերման և ոչնչացման համար բավականաչափ միջոցներ չունեն:  Եվ եթե Ռուսաստանը ձգձգում է նման զենքի վաճառք, կան այլ երկրներ, որոնք հանգիստ կարող են վաճառել այն Հայաստանին: Սակայն, Հայաստանի կողմից այդ պաշտպանական համակարգերի ձեռքբերումը, նույնիսկ Ռուսաստանին և մեզ բարեկամ Ֆրանսիայից, Մոսկվայի կողմի անմիջապես կընկալվի որպես դաշնակցային պարտավորությունների խախտում: Իսկ ցանկացած օտարերկրյա մասնագետի այցը Հայաստան ընդհանրապես Մոսկվայի կողմից կընկալվի՝ որպես ՙհարված թիկունքից՚:

 

Այլ կերպ ասած՝ Հայաստանին անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ պայմանագրերի որոշակի կետե՞ր:

 

Միանշանակ: Պետք է հասկանալ, թե այդ հոդվածներից որոնք են խանգարում միջազգային մասշտաբով Հայաստանի համագործակցությանը, և վերանայել դրանք՝ բարեկամական, դաշնակցային և ամենևին ոչ վերջնագրի ձևով: Նույն Ադրբեջանն առաջին իսկ հարմար առիթի դեպքում հակառուսական հայտարարություններ է անում և խոսում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարկադրված համագործակցության, թուրքական ռազմակայանների տեղակայման մասին: Եվ այդ պայմաններում Հայաստանը շատերի համար անսպասելի ևս 25 տարով  երկարաձգեց ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը, թեև մինչև վերջինիս ժամկետի ավարտը դեռ 10 տարի կար: Մինչդեռ, եթե դա չարվեր 2010 թվականին, պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները պետք է սկսվեին արդեն այս տարի: Բայց այդ հաղթաթուղթը Երևանի կողմից ինքնակամ տրվեց Մոսկվային:

Այդպիսով, Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ ավելի արժանապատիվ վարքագիծ է դրսևորում, ինչն ստիպում է Մոսկվային շատ զիջումների գնալ՝  թշնամական կառույցներից վերջինիս հեռու պահելու նպատակով: Ես վաղուց էի ասում այդ մասին, և իմ վատթարագույն կանխատեսումները, ցավոք, արդարացան: Մոսկվան նախաձեռնեց Հայաստանի հետ ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը դեռ 2010 թվականին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության առաջիկա ակտիվացումը: Եվ այդ մատակարարումներին Հայաստանն այսօր պատասխանելու ոչինչ չունի, քանի որ կտրուկ շարժումներ անելը սխալ կլիներ:

 

Ստացվում է, որ այսօր ինչ-որ բանում Ռուսաստանին մեղադրել չենք կարող: Մեր սեփական ղեկավարությունը, տարիներ շարունակ հաղթաթղթերը տալով Ռուսաստանին, ի՞նքն է հող նախապատրաստել Բաքվի և Մոսկվայի անարգել ռազմատեխնիկական համագործացության համար:

 

Գործնականում այո: Այլ հարց է, թե ինչու է այդպես  վարվել մեր իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը հսկայական միջոցներ է յուրացրել, ինչից հետո իր տեղն է ապահովել ռուսական քաղաքական և տնտեսական ընտրախավում: Ակնհայտ է, որ ի սկզբանե նրա նպատակը դա էր: Թե ինչու է այդպես վարվում Սերժ Սարգսյանը, չգիտեմ: Բայց կարող եմ ասել, որ երեք նախագահների թիմերից ամենաթույլը Սերժ Սարգսյանի թիմն է:

 

Կարծում եք, որ ստորաքարշությունը քաղաքական կատեգորիա չէ և քաղաքականությունում չի՞ աշխատում:

 

Շատերը կարծում են, թե քաղաքական ստորաքարշությունն աշխատում է արտաքին քաղաքականությունում, բայց դա ամենևին այդպես չէ: Ստորաքարշը չի կարող իրավահավասար գործընկեր լինել, ինչպես ոմանք սխալմամբ կարծում են:

Այսօր, ժամանակն է եթե ոչ կտրուկ քայլերի, ապա՝ հնարավորությունների և կառույցների ամրության ստուգման, որոնց վրա Հայաստանը տարիներ շարունակ հույս էր դնում: Օրինակ՝ անհրաժեշտ է Հայաստանի հյուսիսային սահմանների առաջին իսկ մասշտաբային գնդակոծության դեպքում դիմել ՀԱՊԿ օգնությանը: Եվ այն բանից հետո, երբ այդ դիմումը չի բավարարվի, բոլորին վերջնականապես պարզ կդառնա, որ այդ կազմակերպությունը չի գործում: Անհրաժեշտ է տրամաբանական պահանջներ ներկայացնել Մոսկվային, այլ ոչ թե մեղադրել Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերում: Դրանցից մեկն Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության եթե ոչ դադարեցումը, ապա սառեցումն է: Անհրաժեշտ է աշխատել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այլև ՙքառօրյա պատերազմի՚ առնչությամբ մտահոգություն հայտնած բոլոր երկրների հետ: Իսկ այդպիսի երկրները քիչ չեն:

 

Որքանո՞վ է նպատակահարմար հենց այսօր Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը:

 

Այդ հարցը պետք է դիտարկվի՝ Արցախի անվտանգության երաշխիքների մեծացման տեսակետից: Ապրիլին Ադրբեջանը խախտեց Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տրամաբանությունը, ինչը կանխում էր բանակցությունների ընթացքում ռազմական ուժի ցանկացած կիրառում: Այս պայմանն անվերապահորեն ընդունել էին հակամարտության բոլոր կողմերը և միջնորդ երկրները: Բայց դա չի խանգարում Բաքվին արդեն այսօր մեղադրել Երևանին բանակցությունները տապալելու մեջ:  Եվ դա Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված՝ Արցախը ճանաչելու միակ սպառնալիքի հիման վրա: Կարծում եմ, որ նույն կերպ զուգահեռ կարող է ընթանալ նաև Արցախի անկախության ճանաչման հարցը:  

 

Այսինքն, Դուք չե՞ք կարծում, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումից մի քանի ամիս անց վերջինիս անկախությունը կարող է ճանաչել, օրինակ, Ուրուգվայը: Իսկ դա արդեն որակապես նոր իրավիճակ կստեղծի հակամարտության կարգավորման շուրջ:

 

Ցանկացած երկրի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման իրավական իրավունքը ներառված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում: Եվ այսօր կարելի է սկսել հենց դրանից՝ ճիշտ հարցադրում և շեշտադրումներ անելով: Այդ պատճառով հարցը դիտարկելով անվտանգության տեսակետից՝ Ղարաբաղի ճանաչումը վերջինիս անվտանգությունը չի ուժեղացնի: Հայաստանը ոչ մի անգամ մինչև վերջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական տեսլականը չի ներկայացրել: Երևանը բավական անորոշ կերպով խոսում է միայն արցախցիների ինքնորոշման իրավունքի և նրանց ցանկացած որոշում ընդունելու պատրաստակամության մասին: Իսկ Ադրբեջանն իր դիրքորոշումը հստակ արտահայտում է՝ սպառնալով ոչնչացնել բոլոր արցախցիներին և ՙվերադարձնել մեր բոլոր հողերը՚: Այդ պատճառով պետք չէ դիվանագիտություն խաղալ այնտեղ, որտեղ այն ավարտվել է: Այն վաղուց ավարտել է Ադրբեջանը, և  այդ պատճառով շարունակելու որևէ իմաստ չկա: Հայաստանը պետք է հստակ հայտարարի աշխարհին, որ Ղարաբաղի անվտանգությունը տեսնում է վերջինիս անկախության մեջ՝ ներառյալ փոքր պետությունները մեծ պետությունների ագրեսիայից պաշտպանող բոլոր ատրիբուտները: Կարծում եմ, որ դա չի արվում, քանի որ մեր երկրի ղեկավարությունը նույնիսկ նման կարևոր հարցերում հաշվի է առնում ուրիշի կարծիքը: Մինչդեռ Արցախի կարգավիճակի հարցում Երևանի հռետորությունը վաղուց պետք է փոխվեր, առավել ևս՝ ապրիլյան պատերազմից հետո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետԱրմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետ
Ամենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է ԲելառուսԱմենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է Բելառուս
Արարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համարԱրարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվՀայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանինՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանին
Հայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքըՀայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնումԱրարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարինԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարին
Իսրայելի հայերը ներողություն են պահանջում Իսրայելի հայերը ներողություն են պահանջում "Եվրատեսիլի" իսրայելցի մեկնաբանի "ռասիստական եւ վիրավորական հայտարարությունների" առնչությամբ
Հայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունըՀայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Մայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունըՄայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Փաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունըՀայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունը
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
"Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդը պատրաստ է դառնալ ընդդիմության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Փաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցիցՓաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցից
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըՓաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
Խաբեցին և գլխի տակ Խաբեցին և գլխի տակ "փափուկ բարձ" դրեցին. Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
ԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասինԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասին
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարարԵրևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարար
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառովԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառով
Փաշինյանը շփվել է Էրդողանի հետՓաշինյանը շփվել է Էրդողանի հետ
Քաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներինՔաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներին
Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանըԵվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանը
Սեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքինՍեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքին
Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումՏիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցելՀայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվինԱմենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվին
Կոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնինԿոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնին
Պատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտիՊատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտի
Այսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավորԱյսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավոր
Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում էՀայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է
Ինչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ ՓաշինյանիցԻնչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանից
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըԱնտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Միրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործումՄիրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումըՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի"  կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը
Հայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնումՀայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համարԱմենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համար
Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվել էԱզգային ժողովում իրավիճակը կրկին լարվել է
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
ANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունումANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունում
Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետ
Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքումԸնդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքում
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Լավրովի այցը Հայաստան մշակվում է. ԶախարովաԼավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
Հայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համարՀայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համար
Վարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերիցՎարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերից
Անհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել էԱնհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել է
Կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգըԿուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման