Arminfo.info


 Երեթշաբթի, 3 Սեպտեմբերի 2013

Սամվել Մանուկյան

Ով ականջ ունի` կլսի

Ով ականջ ունի` կլսի

Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքական գործիչներն ու նրանց շրջապատը սովորություն են դարձրել սոցիոլոգիան և սոցիոլոգներին քննադատելը, երբ հետազոտությունների արդյունքներն իրենց դուր չեն գալիս: Սակայն, եթե արդյունքները դուր չեն գալիս, ապա դա չի նշանակում, որ դրանք սխալ են:


Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հերթական  մեղադրանքներ են հրապարակվել հուլիսի 24-ին, lragir.am կայքում: Հեղինակն է Իգոր Մուրադյանը («15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել», lragir.am, Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2013, 13:02, http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85952 ) Առիթը` հուլիսի 20-ին  Հայաստանի Քաղաքագետների Միության ինտերնետ-կոնֆերանսում Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս` Ա. Վ. Տորկունովի ելույթն էր:


Քննադատին բորբոքել է այն, որ Ա. Տորկունովն, իբր հայտարարել է, որ «Հայաստանի բնակչության 85 տոկոսը պրոռուսական կողմնորոշում ունի» (մեջբերումը Մուրադյանի տեքստից է): Իրականում Ա. Տորկունովը հետազոտական տվյալներ չի հայտարարել: Դրանք բաժանվել են կոնֆերանսի մասնակիցներին՝  կոնֆերանսի կազմակերպիչների կողմից (հետազոտության արդյունքները տես՝  http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf, էջ 79):


Ինչևէ, Մուրադյանը սոցիոլոգիական տվյալների վերաբերյալ հարցեր է բարձրացնում. «85 տոկոսը լավ թիվ է, հետաքրքիր է՝ ինչպես է դրվել հարցը. բնակչությանը հարցրե՞լ են, թե ինչ կողմնորոշում է նախընտրում, սակայն այդ դեպքում լավ կլիներ բացատրել, թե ինչ է պրոռուսական կողմնորոշումը:»


Ի. Մուրադյանը ներկա է եղել մայիսի  27-ին Հայստանի քաղաքագետների միության «Հայաստանի
և Ռուսաստանի առջև ծառացած ժամանակակից  աշխարհաքաղաքական
մարտահրավերները» կոնֆերանսին, որին մասնակցել է ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Ս.
Կուրղինյանը: Կոնֆերանսում ներկայացվել էին և´ նույն այդ հետազոտության տեքստը, և´
սոցիոլոգիական հետազոտությունում տրված հարցը, որը հետևյալն էր. «Համաձա՞յն եք արդյոք հետևյալ դրույթին. գերադասելի
է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ
»: Այսինքն` ո՞ր ինտեգրացիոն ուղղությունը կգերադասեր
Հայաստանի հասարակությունը, եթե հարցը դրվի որպես. «ընտրել երկու հնարավորություններից
միայն մեկը»:


Ի դեպ` Ռուսաստանի հետ միավորվելուն հակված
են եղել Հայաստանի 18 կամ ավելի տարիքի բնակչության ոչ թե 85, այլ 82.1 տոկոսը:


Հայաստանի բնակչության արտաքին կողմնորոշումների համանման արդյունքներ են ստացվել բազմաթիվ այլ հետազոտություններում:
Օրինակ, ըստ «Հայաստանի Եվրոպական Բարեկամներ» կազմակերպության կողմից 2010թ. իրականացված
հետազոտության. «Ո՞ր երկրներին/Միջազգային կազմակերպություններին եք առավելապես վստահում»
հարցին Հայաստանի բնակչության 85%-ը պատասխանել է` Ռուսաստանի Դաշնությանը (http://www.eufoa.org/uploads/Armenia%20Final%20Report.pdf,
սլայդ 45):


Հայաստանի հասարակությունում պրո ռուսական կողմնորոշումը կայուն է: Օրինակ,  դեռ 2004թ. «Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան
Կենտրոնների» (ՀՌԿԿ) կողմից Երևանում, Թբիլիսիում և Բաքվում անցկացված հետազոտության
ընթացքում (տվյալների շտեմարանը հասանելի է 
(http://crrc.am/research-and-surveys/caucasusarometer/datasets?lang=en
կայքում կամ ՀՌԿԿ գրասենյակում), այն հարցին, թե. «Ո՞ր երկրների
հետ Հայաստանը պետք է համագործակցի (ա) տնտեսական ոլորտում, (բ) քաղաքական ոլորտում
»,
ստացվել են հետևյալ արդյունքները: Որպես Հայաստանի առավել կարևոր տնտեսական գործընկեր
նշվել են. Ռուսաստանի Դաշնություն` 85.0%, Եվրոպական Միությունը` 4.9%, ԱՄՆ-ը`
3.4%, Իրանը` 1.3%, Թուրքիան` 0.7%, այլ երկների նշումները` 4.7%: Որպես Հայաստանի
առավել կարևոր քաղաքական գործընկեր նշվել են. Ռուսաստանի Դաշնությունը` 86.8%, Եվրոպական
Միությունը` 5.2%, ԱՄՆ-ը` 2.9%, Իրանը` 0.9%, Թուրքիան` 0.5%, այլ երկների նշումներ`
3.7%:


ՀՌԿԿ-ն ամերիկյան «Եվրասիա» հիմնադրամի ծրագիր է, որը ֆինանսավորվում
է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի կողմից: Նշենք, որ հայտնի չէ եվրոպական կամ ամերիկյան
կազմակերպությունների կամ նրանց ֆինանսավորմամբ կատարված որևէ սոցիոլոգիական հետազոտություն,
որում ստացված լինեն հակառակ արդյունքներ:


Իր հրապարակման
մեջ Ի. Մուրդյանը եզրակացություն է կատարում այդ 85% մարդկանց մասին. «Երեւում է, դա նշանակում է, որ հայերն արդեն պետք
է պաշտոնապես ճանաչվեն երկրորդ կամ երրորդ սորտի մարդիկ նույն այդ կողմնորոշման շրջանակներում»: Ս. Կուրղինյանի հետ
հանդիպման ընթացքում Մուրադյանն շատ ավելի կոպիտ էր արտահայտվել  այդ 85%-ի մասին (https://www.youtube.com/watch?v=52MhFERcG3Y):


Ըստ Ի. Մուրադյանի. «Հայաստանի
բնակչությունը քվեարկել է ինչպես ասես եւ ում համար ասես, առավել հաճախ՝ ցանկացած սրիկայի
օգտին, որին կառաջարկեն, ընդ որում՝ քվեարկել են անկեղծ եւ էնտուզիազմով, կարող են
այդ կողմնորոշման օգտին էլ քվեարկել:»


Նախ հիշենք, որ
ժամանակին Հայաստանի ժողովուրդը քվեարկել է նաև Ի. Մուրադյանի օգտին: Սակայն, պատկերացում
կազմելու համար, թե ինչու՞ և ինչպե՞ս է ընտրում ժողովուրդը, նախ պետք է տեղյակ լինել
է, թե ի՞նչ է մտածում ժողովուրդը նրանց մասին, ում ընտրում է: Հայաս­տանի հասարա­կության
կարծիքը Հայաստանի վերնախավերի նկատմամբ նկարագրում են սոցիոլոգիական հետազոտությունների
հետևյալ արդյունքները: «Կուսա­կցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց
ղեկավարների շահերը» դրույթի հետ համաձայն է եղել Հայաստանի չափահաս բնակչության
89.5%-ը, «Մեծահա­րուստները բարերա­րություն են անում ժողովրդին ընտրություններում
հաղթելու համար»` համաձայն է  88.9%-ը,  «Հայաստանի ամենա­հարուստ մարդիկ  խոչըն­դոտում են Հայաս­տանի զարգացմանը և ժողովրդի
բարեկեցության աճին»` համաձայն է 82.4%-ը, «Պետական պաշտոնյաները նախ մտածում են ժողովրդի
մասին, հետո նոր` իրենց շահերի մասին` համաձայն է 14.6%-ը (http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf էջ 82): Բերված արդյունքների մեկնաբանության
առանձնակի կարիք չկա:


Չնայած դրան բնակչության
մոտ 65%-ը մասնակցում է ընտրություններին: Ինչու՞: Նախ` ժողովրդի մեկ երրորդը չի մասնակցում
ընտրությունների` որովհետև չկան կուսկացություններ և քաղաքական գործիչներ, ովքեր արտահայտում
են իրենց շահերը: Մնացածներն ընտրում են առկա քաղաքական ուժերից և գործիչներից: Մի
մասը, չի վստահում կուսակցություններին, սակայն կարևորում է կայունությունը և համարում
է, որ իշխանության փոփոխությունը ավելի շուտ վիճակը կվատթարացնի և գնում է ընտրությունների`
քվեարկելու կայունության օգտին: Մի ուրիշ հատվածը, գիտակցելով, որ քաղաքականությունը
նույնպես շուկա է, համարում է, որ այդ շուկայում առևտուրը միայն կուսակցությունների
մենաշնորհը չէ, գիտի նաև, որ չարժե վստահել կուսակցություններին և քաղաքական գործիչներին,
ինչի հետևանքով քաղաքական խոստումները գերադասում է ստանալ կանխավ և կանխիկ: Մեկ այլ
փոքր հատված անկեղծորեն ընտրում է իշխանություններին, երկրորդ փոքր հատվածն, այնուամենայնիվ,
իր հույսերը կապում է ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հետ:


Ի. Մուրադյանն իր
հստակ պատկերացումն ունի պրո-ռուսական կողմնորոշում չունեցողների վերաբերյալ. «Սակայն, մնում է 15 տոկոսի հարցը, որոնք երեւում
է պրոռուսական կողմնորոշում չունեն: Նրանք այն մարդիկ են, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը,
փորձել են դիմադրել ռուսական բանակին Ղարաբաղում, պատժիչ արշավների ժամանակ: Երեւում
է, այդ 15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել, այլ ելք չկա:» 


Երբ որևէ հարցի
վերաբերյալ մարդկանց կարծիքները բաժանվում են երկու հատվածի, ապա առողջ բանականությունը
հուշում է, որ այդ հատվածներում կան տարբեր տարիքի, սեռի և այլ բնութագրերով միմյանցից
տարբերվող անձինք: Դիտենք, թե ովքե՞ր են այդ 15 % (ավելի ճիշտ` 17.9%):


Ակնհայտ է, որ այսօր`
ժամանակին ռուսական բանակին դիմադրած մարդիկ, մեծամասամբ 35-ից բարձր տարիքով տղամարդիկ
են: Այն 17.9% մարդկանց շրջանում, ովքեր կգերադասեին, որպեսզի Հայաստանը միավորվի Եվրոպական
Միության հետ, 35-ից բարձր տարիքի  տղամարդիկ
կազմում են  3.3% (տես` Աղյուսակ 1): Մնացածը
կամ` ավելի երիտասարդ են, կամ` կանայք են: Եթե ենթադրենք, որ ռուսական բանակին դիմադրել
են նաև կանայք` տղամարդկանց համեմատ, օրինակ, 1:10 հարաբերությամբ, ապա այդ մարդկանց
ընդհանուր քանակը կհասնի առավելագույնը 3.7%-ի: Ընդ որում, հիմքեր չկան պնդելու, որ
այդ 3.7%-ը մասնակցել են ռուսական բանակի հետ ընդհարումներին, նրանք կարող էին մասնակցած
լինել, իսկ գուցե և չեն մասնակցել: Սակայն, մնացած 14.2%-ը հաստատ չեն մասնակցել: 


















































Աղյուսակ 1



«Գերադասելի է, որ Հայաստանը ավելի շուտ միավորվի Ռուսաստանի, քան` Եվրոպայի հետ:»



Համաձայն չեմ



Համաձայն եմ



Տարիք



Իգական



Արական



Ընդ.



Իգական



Արական



Ընդ.



18-34



5.2%



4.7%



9.9%



15.2%



16.9%



32.1%



35-ից
ավելի



4.7%



3.3%



8.0%



26.7%



23.3%



50.0%



Ընդամենը 44



9.9%



8.0%



17.9%



41.9%



40.3%



82.1%



 


Մյուս կողմից, պրո-եվրոպական կողմնորոշում ունեցողների
շարքում, պրո ռուսական կողմնորոշում ունեցողների համատ, ավելի մեծ տոկոս են կազմում
բարեկեցիկ, բարձրագույն կրթությամբ երիտասարդները (տես` Աղյուսակ 2), այսինքն նրանք,
ովքեր ավելի մեծ շանսեր ունեն իրենց տեղը գտնել Եվրոպայում: Այս մարդկանց շրջանում,
Հայաստանի ամբողջ բնակչության համեմատ, ավելի գերակա են արդի Եվրոպայի բարձրագույն
արժեքները` մարդու կյանքը, անհատի իրավունքները և այլն: Այդ երիտասարդներն իրոք անհրաժեշտ
են Եվրոպային և´ որպես երիտասարդ ուղեղներ, և´ նպաստելու համար Եվրոպայի ժողովրդագրական
խնդիրների լուծմանը: Նրանց համար Եվրոպան բաց է արդեն այսօր` նույնիսկ առանց Ասոցացման պայմանագրի: Այդ պատճառով Մուրադյանը կարող է չհուզվել` այդ 15%-ին
ոչ ոք չի գնդակահարի:





























Աղյուսակ 2.



Գերադասելի է, որ Հայաստանը ավելի շուտ միավորվի Ռուսաստանի, քան` Եվրոպայի հետ:



Համաձայն չեմ (եվրոպական դիրքորոշում)



Համաձայն եմ (ռուսական դիրքորոշում)



18-34 տարեկանների քանակը


 



55.3%



39.1%



Բարձրագույն կամ ավելի կրթությամբ անձանց քանակը



43.2%



22.6%



Բնակչութան ամենահարուստ 33%-ին պատկանող անձանց քանակը



43.2%



30.1%



 


Ի. Մուրդայանի խոսքերի
համատեքստում, անշուշտ, անհրաժեշտ է անդրադառնալ ազատամարտիկների և ռուսական (խորհրդային)
բանակի առճակատման հարցին
:  Նրանք, ովքեր տեղյակ են և խորհել են 1988-1994թթ.
իրադարձությունների մասին, հիշում են, որ 1988թ. մայիսին  ՀՀՇ-ն խլեց Ղարաբաղյան շարջման առաջնորդի դերը:
ՀՀՇ առաջնորդների խումբն իմաստափոխեց հայկական ազգային-ազատագրական շարժումը, շարժման
հիմնական նպատակ հայտարարեց ԽՍՀՄ կազմալուծումը, իսկ ռուսատյացությունը դարձրեց դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հետո,
1991-1997թթ. ընթացքում, արդեն պետությունը գլխավորող այդ խումբը, փորձ կատարեց ձերբազատվել
Ղարաբաղյան խնդրից, որն իբր խանգարում էր Հայաստանի զարգացմանը, ինչի արդյունքում կորցրեց
իշխանությունը:


Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներն ու առաջնորդները
հարցի լուծումը դիտում էին ԽՍՀՄ շրջանակներում` խուսափելով ԽՍՀՄ պատժիչ մեքենան ազգային-ազատագրական
շարժման նպատակների դեմ ուղղորդումից, իսկ ՀՀՇ-ն գլխավորող խմբի համար, ինչպես ցույց
տվեց ժամանակը, հիմնական նպատակ էր ԽՍՀՄ կործանումը, այլ ոչ թե Ղարաբաղի վերամիավորումը
Հայաստանին կամ անկախությունն Ադրբեջանից: Խումբը, որպես դաշնակից հայտարարեց մերձբալթյան
անջատողական շարժումները և սկսեց «կարմիր լաթ» թափահարել ԽՍՀՄ ղեկավարության առջև:
Նույն այդ ժամանակ Ադրբեջանը` կոմունիստ Մութալիբովի ղեկավարությամբ, ներկայանում էր
որպես ԽՍՀՄ պահպանման կողմնակից:


 


Այսպիսով, ՀՀՇ-ն առաջնորդող խմբի պորովոկացիոն-ավանտյուրիստական  քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ  հայ ազատամարտիկների առճակատումը ռուսական բանակի
հետ
: Հայ ազատամարտիկները` կատարելով իրենց կամովի ստանձնած պարտականությունը,  կկռվեին ցանկացածի դեմ, ով զենքով կմտներ հայկական
հող` դա է ազատամարտիկի էությունը: Ընդ որում,
ազատամարտիկների շարքերում էին և´ տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունեցող,
և´ ընդհանրապես այդպիսի կողմնորոշում չունեցող, և´ ամենատարբեր կուսակցությունների
ու շարժումների անդամ, և´ որևէ կուսակցության կամ շարժման չանդամակցող ու չհարող մարդիկ:
Նրանք բոլորն են հերոսներ:


Այս համատեքստում նրանք, ովքեր իրենց համարում են ռազմավարական
մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներ, քաղաքագետներ կամ մտավորականներ պետք է ընկալեն,
որ ազգի ռազմիկ տարրին «կարմիրների» ու «սպիտակների» բաժանումը ակնհայտ սպառնալիք է
Հայաստանի ազգային անվտանգությանը: Ուրեմն, պետք է խստապահանջ լինել հրապարակային խոսքում
և խուսափել անխոհեմ արտահայտություններից: Այսօր պետք է դասեր քաղել 1989-1992թթ իրադարձություններից,
խուսափելու համար հնարավոր նոր պրովոկացիաներից և ավանտյուրաներից:


Հրապարակման մեջ Ի. Մուրադյանը փորձել է «խորամանկ»
հարց ձևակերպել.
«Սակայն, սկզբի համար լավ կլիներ արտաքին քաղաքական կողմնորոշման
հարցով անցկացնել պլեբիսցիտ Թաթարստանում, Բաշկորտոստանում, Դաղստանում եւ Չեչնիայում:»


Գոյություն ունեն
հասարակության արտաքին կողմնորոշման վեր հանման ստանդարտ հարցեր, որոնցից մեկը, Ռուսաստանի
համար կարող է ձևակերպվել հետևյալ կերպ. «Ո՞ր երկրների  հետ է գերադասելի, որպեսզի Ռուսաստանն առաջնահերթ
զարգացնի իր հարաբերությունները»: Արդյունքում կստացվի երկրների ավելի մեծ և հավասարակշռված
ցանկ, քան Հայաստանում, որում կլինեն ԱՊՀ երկրները, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Չինաստանը, Ճապոնիան,
Բրազիլիան,  Թուրքիան, Իրանը և այլն: Իսկ եթե
Ի. Մուրադյանը մտադիր էր գնահատել ՌԴ այդ սուբյեկտներում անջատողականության պոտենցիալը,
 ապա նրա հարցն ակնհայտորեն անհամապատասխան
է: Այստեղ  ոչ թե հրապարակախոսական պաթոս է
անհրաժեշտ, այլ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական գիտելիքներ:


Իր հրապարակման վերջում Մուրադյանը «օրինական»
հարց է բարձրացնում. «Ի դեպ, լավ կլիներ պարզել նրանց անունները,
ովքեր իբր հարցում են արել եւ ստացել այդ 85 տոկոսը:»


Հետազոտությունն իրականացրել է Սամվել Մանուկյանը:  Ս.
Կուրղինյանի հետ հանդիպման ընթացքում
 Ի.
Մուրադյանը տեղեկացել է այդ մասին և
երկխոսություն
է ունեցել Ս. Մանուկյանի հետ:


Ի  դեպ`
Ի. Մուրադյանը և Ս. Մանուկյանը սերտ համագործակցել են 1994-1998թթ. ընթացքում: Նրանք
ունեն երկու համատեղ հրապարակում. Мурадян И.М., Манукян С.А., Иран и евразийская идея. Ось Москва-Тегеран. -  Ер.: «Фонд Высоких Технологий», 1997 – 102 ст. և Мурадян И.М., Манукян С.А., Третий путь евразийских наций
и ирано-шиитская революция. – Ер.: «Фонд Высоких технологий», 1997. - 246 ст.: Այս հրապարակումներում հիմնական հեղինակը` Ի. Մուրադյանը քննարկում է և դրական է գնահատում Ռուսաստան – Իրան առանցքի գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական նշանակությունը որպես Արևմուտի վտանգավոր և այլասերող ազդեցության հակակշիռ: Նա դրական է գնահատում այդ առանցքի նշանակությունը Հայաստանի համար և զարգացնում է այդ աշխարհաքաղաքական կառուցվածքում Հայաստանի դերի բարձրացման խնդիրները:


Իր հրապարակման վերջում Մուրադյանը անձնական վիրավորանքներ է հղում իմ հասցեին և հարց է տալիս. «Սոցիոլոգներ», որքա՞ն եք վերցնում ամեն տոկոսի համար:» Այդ առիթով նշենք, որ ամեն ինչի հիմքում ստվերային գործարք փնտրելը հատկանշական է մանր վաճառականների դասին, իսկ անձնական վիրավորանքների կիրառումը փաստարկների բացակայության հետևանք է:


 


Սամվել Մանուկյան, սոց. գ. թ., Հայաստանի Քաղաքագետների Միության Վարչության անդամ  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կաԲայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կա
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը ԳյումրիումՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը Գյումրիում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնելԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցՀայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց
Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների "գաղտնի պայմանավորվածությունների" մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Դաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքումԴաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքում
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման