


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լավագույն կեղծարարներին պարգևատրում է 20-25 հազ.ԱՄՆ դոլարի ՙմրցանակներով՚, գրում է ՙԺողովուրդ՚ թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների, ՙՓարվանա՚ ռեստորանում, որը պատկանում է պատգամավոր-գործարար Սամվել Ալեքսանյանին, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակի կապակցությամբ պարբերաբար տեղի են ունենում ճոխ խնջույքներ: Ինչպես նշում են թերթի աղբյուրները, այն հանրապետականները, ովքեր ընտրատեղամասերում ապահովել են առավելագույն թվթվ ձայներ, արժանանում են մինչև 20-25 ԱՄՆ դոլարի մրցանակների: Սակայն, Հանրապետական կուսակցությունում այս տեղեկութոյւնը, ինչպես և սպասվում էր, հերքել են:



