Arminfo.info


 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2016 15:44

Ստեփանյան Դավիթ

Հրաչյա Արզումանյան. ՙՔառօրյա՚ պատերազմը մադրիդյան սկզբունքներից ազատվելու հազվագյուտ շանս տվեց հայկական դիվանագիտությանը

Հրաչյա Արզումանյան. ՙՔառօրյա՚ պատերազմը մադրիդյան սկզբունքներից ազատվելու հազվագյուտ շանս տվեց հայկական դիվանագիտությանը

 

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ՙքառօրյա՚ պատերազմի պատճառների և աշխարհաքաղաքական հետևանքների, Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վրա ուժի համաշխարհային կենտրոնների հնարավոր ազդեցության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառների մասին:

 

Ադրբեջանի նախաձեռնած ՙքառօրյա պատերազմը՚ տարբեր գնահատականների արժանացավ՝ ՙմարտի միջոցով հետախուզությունից՚ մինչև հեռահար ծրագրեր հետապնդող բլիցկրիգի փորձերը: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ էր դրված  Ադրբեջանի ԶՈւ երկու բրիգադների առջև:

 

Ադրբեջանի նախաձեռնած «քառօրյա պատերազմը», իմ կարծիքով, այնուամենայնիվ, ավելի մոտ է «կայծակնային պատերազմ» գնահատականին: Տեղի ունեցավ ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը ճեղքելու փորձ, և եթե մեր առաջնագծի և վաշտային հենակետերի զինվորները չդիմակայեին, այսօր մենք կունենայինք միանգամայն այլ իրավիճակ: Ադրբեջանի զինված ուժերին չհաջողվեց անցնել հաջորդ փուլին, երբ ճեղքման կնետվեին արդեն տանկային շեղբերը` ընդլայնելու և խորացնելու հաջողությունը: Բարեբախտաբար, մեր տղաներն անսասան էին, և պատերազմի սպառնալիքն, ընդհանուր առմամբ, վերացվեց: Ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած պատերազմը կարելի է որակել «հետախուզություն մարտի միջոցով», եթե այդ հասկացությունը կիրառենք ոչ թե ռազմական, այլ աշխարհաքաղաքական ասպարեզում: Այդ հետախուզության նպատակն էր պարզել, թե որքանով հուսալի է Ռուսաստանի վերահսկողությունը Կովկասի նկատմամբ, և արդյոք տարածաշրջանային և աշխարահաղաքական ուժի կենտրոնները կարող են ստիպել նրան տեղի տալ:

 

Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերսկսման հիմքում ներքին պատճառներ են, թե՞ ինչ-որ մեկը Ալիևին դրդեց դրան:

 

Արցախը, ինչպես նաև Կովկասը, ընդհանուր առմամբ, գտնվում են աշխարհաքաղաքական դիմակայության կիզակետում: Որպես հետևանք` ծավալվող գործընթացների վրա ազդեցություն են գործում բազմաթիվ գործոններ:

Ադրբեջանին ագրեսիայի էին դրդել ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փաստարկները: Ընդ որում` ասել, թե դրանցից որոնք էին ավելի վճռորոշ, բավականին դժվար է: Ես չէի բացառի նաև Ալիևների կլանի զուտ անձնական դրդապատճառները: Տվյալ փուլում սխալ հետևությունները բացառելու նպատակով, կարծում եմ, ճիշտ կլինի փաստել բազմաթիվ գործոնների առկայությունը և դրանց միագումար ազդեցությունը կայացված որոշման վրա:

 

Իսկ Թուրքիան ադրբեջանական ագրեսիայում օժանդակող մեխանիզմի, թե՞ դրդողի դեր է խաղացել:

 

Թուրքիան, անշուշտ, իր շահն ուներ ադրբեջանական ագրեսիայում: Սակայն, նաև չարժե չափազանցնել նրա դերը: Թուրքիայի գործոնը Հայկական հարցում և արցախյան կարգավորումում հայկական կողմը պետք է գնահատի որպես կոնստանտ: Տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ասպարեզներում ցանկացած դասավորության դեպքում Թորքիան մնում է Հայաստնանի թշնամի պետություն: Վերջին ժամանակներս շատ է խոսվել այն մասին, թե արտաքին քաղաքական դժվարություններն Անկարային կարող էին դրդել ագրեսիայի հրահրել Ադրբեջանին: Սակայն,  թուրքական քաղաքականությունը, իր կարծիքով, մնում է կայուն և անփոփոխ բոլոր վերջին տարիներին, և ես չեմ տեսնում արմատական փոփոխություն և ֆորս-մաժոր, որն Անկարային դրդեր Ադրբեջանին սադրել այդչափ արտառոց և անկանխատեսելի քայլի, ինչպիսին էր «քառօրյա պատերազմը»: Թուրքիան շատ ավելի մեծ քաղաքական և ռազմական փորձ ունի և հասկանում է, որ ամեն մի պատերազմի հետևանքներն անկանխատեսելի են:

Սիրիայում ունենալով լուրջ խնդիրներ` Թուրքիայի համար անտրամաբանական և ոչ պրագմատիկ կլիներ ևս մեկ ճակատ բացել Կովկասում, որտեղ Ռուսաստանի դերը մնում է որոշիչ: Ես հակված չեմ Էրդողանին վերաբերվել որպես անմեղսունակ քաղաքական գործչի: Կարծում եմ, դա սխալ տեսակետ է:

 

Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում, ինչն ազդարարեց տեղապտույտ ապրող բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման մասին: Ձեր կարծիքով, Ռուսաստանը նման ակտիվություն է ցուցաբերել իր նախաձեռնությամբ, թե՞ ինչ-որ քաղաքական կոմբինացիայի արդյունքում, ինչը Մոսկվային դրդեց ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

 

Անհրաժեշտ է հասկանալ, որ Կովկասն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ անվտանգության ռուսական հովանու ներքո: ՙՔառօրյա՚ պատերազմը ցույց տվեց ուժի աշխարհաքաղաքական կենտրոններին և ողջ աշխարհին, որ Կովկասում խնդիրները լուծում է Մոսկվան, իսկ իրենց ռազմական ներկայությունը հաստատելու այլ կենտրոնների ցանկացած փորձ կավարտվի պատերազմով: 2008 թ. Վրաստանի, 2016 թ. Ադրբեջանի փորձը դրա ակնհայտ վկայությունն են:

Թե ինչ ուժեր են որոշել հերթական անգամ ստուգել Կովկասում Ռուսաստանի մոնոպոլիայի ամրությունը, պետք է վերլուծել: Չեմ կարծում, թե դա կարող էր անմիջականորեն ԱՄՆ-ը լինել, որտեղ սպասվում են նախագահական ընտրություններ, վարչակազմի փոփոխություն: Նման պայմաններում Կովկասում մեծ խաղ նախաձեռնելու պատճառ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, չունի: Այս առումով մնում են տարածաշրջանային խաղացողները, որոնք ցանկացել են փորձարկել ՙռուսական արջի՚ արձագանքը Կովկասում, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, Իսրայելը և պակաս չափով տարածաշրջանին անմիջական սահմանակից Թուրքիան: Իրանի և Ռուսաստանի համար ևս մեկ միջնորդավորված պատերազմի սանձազերծումը չափազանց լավ խաղաքայլ է:

 

Իսկ ի՞նչ կասեք Մեծ Բրիտանիայի առնչությամբ:

 

Որևէ պատճառ չեմ տեսնում Մեծ Բրիտանիայի կողմից ապրիլյան պատերազմ նախաձեռնելու համար: British Petroleum-ի շահերը պաշտպանված են, կասկածի տակ չեն դրվում: Այս առումով առնվազն անհասկանալի է, թե Մեծ Բրիտանիայի ինչին է պետք հարվածի տակ դնել սեփական ակտիվները և այդքան կոպիտ կերպով կոտրել Կովկասում իր օգտին ստեղծված ուժերի հավասարակշռությունը:

 

Իսկ չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ը կարող էր նման քայլի գնալ՝ իրավիճակի առաջանցմանն ուղղված իր բավականին հաջող քաղաքականության շրջանակներում:

 

ԱՄՆ նման շտապողականության պատճառ և առիթ չեմ տեսնում: Եթե խոսում ենք նման բարդ խաղի մասին, իրադարձություններն արագացնելու պատճառներ Վաշինգտոնը չունի: ԱՄՆ-ը հասկանում է, որ պայթեցնելով Հայաստանը՝ անխուսափելիորեն կպայթեցնի Ադրբեջանը, ինչից հետո ողջ Կովկասում կսկսվի մեծ խաղ, և Մոսկվայի արձագանքն ավելի կոշտ կլինի, քան Սիրիայում:

Դա չափազանց ուղղագիծ քայլ կլիներ: Այդպիսի քայլը հնարավոր էր Ուկրաինայում, բայց ոչ Կովկասում, որտեղ հատվում են տերությունների դարավոր շահերը:

 

Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ՀԱՊԿ լիակատար անարդյունավետության դրսևորումը, հայ հասարակության շրջանում Ռուսաստանի հանդեպ վստահության կորուստն արդյո՞ք օգտակար են ԱՄՆ համար:  

 

Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ՀԱՊԿ լիակատար անարդյունավետության դրսևորումը, հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ վստահության կորուստը, անկասկած, «քառօրյա պատերազմում» Ռուսաստանի պարտության տարրեր են: Ընդ որում` պետք չէ մոռանալ, որ բոլոր գործընթացները, առնվազն դրա մեկնարկից հետո, նախաձեռնվել էին Մոսկվայի միջոցով: Օրինակ, ոչ ոք Ռոգոզինին չէր ստիպել հանդես գալ հայտարարությամբ, որը ես կորակեի «միջուկայի հարված» հայ-ռուսական հարաբերություններին: Դա  ոչ թե ԱՄՆ, այլ Ռուսաստանի բարձրաստիճան պետական գործչի քայլ էր: Այսինքն՝ խոսելով «քառօրյա պատերազմի» և հետպատերազմյան գործընթացների վրա ԱՄՆ ազդեցության մասին, հարկավոր է ելնել ավելի բարդ մոդելներից` զերծ մնալով իրականության նկատմամբ պարզունակ մոտեցումից, և համաձայնել, հաշտվել այն բանի հետ, որ Ռուսաստանի քաղաքականությունը եղել է, կա և կլինի ոչ համատարր: Դրանում առկա են ուժեր, որոնք լիովին կարող  են գնալ Ռուսաստանի փլուզման, և Վաշինգտոնի ոչ մի «խարդավաք» իր կործանարար հետևանքներով չի համեմատվի տվյալ ուժերի գործողությունների հետ: Այդպես է եղել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, և դա լիովին կարող կրկնվել վերստին, ինչու ոչ:

 

Ունենք այն, ինչ ունենք…

 

Այո, մեզ համար կարևոր է այն բանի գիտակցությունը, որ, ամեն դեպքում, դա ռուսական քաղաքականություն է, ոչ թե` «ամերիկյան հետք» Մոսկվայում: Պատերազմի վիճակում գտնվող հայ ժողովրդի համար դրանք անթույլատրելի նրբություններ են: Միևնույն ժամանակ հայկական քաղաքագիտության, դիվանագիտության հնարավորությունները թույլ չեն տալիս հուսալիորեն հաշվարկել այդչափ բարդ մոդելները, երբ Մոսկվայի գործողություններում կարելի  լիներ տարբերել ոչ թե Ռուսաստանի, այլ ուժի մեկ այլ  աշխարհաքաղաքական կեբտրոնի շահերն ու քայլերը: Նման փորձերն անհապաղ կավարտվեն «շիզոֆրենիայով», և Հայաստանն ու Արցախը կհայտնվեն կոնսպիրոլոգիական հորում` պատերազմի թեժ փուլի ժամանակ: Իսկ դա արդեն պարտություն է:

 

Այսօր մեր ասպարեզում կարելի է հուսալիորեն տարբերել Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Իրանի շահերն ու քայլերը, սակայն` ոչ ԱՄՆ-ինը կամ Եվրոպայինը: Նման շահեր, անշուշտ, առկա են, սակայն դրանք առայժմ չեն դրսևորվել: Մենք չունենք այդքան ռեսուրս և ուժեր, և ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ դրսևորված մարտահրավերների և սպառնալիքների, ինչպես նաև հնարավորությունների վրա: 

 

Այսպես, թե այնպես, բայց դա հանգեցրեց տեղապտուտ ապրող բանակցությունների ակտիվացմանը: Կարծիքներ հնչեցին Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին՝ իհարկե, կարգավորման փաթեթային ծրագրի համատեքստում:Ձեր կարծիքվո, խոսքը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, թե՞ փաստաթղթերի Կազանյան փաթեթին:

 

Կարծում եմ, այնուամենայնիվ, խոսքը վերաբերում է կազանյան փաթեթին, թեև Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է հստակ հայտարարել հայկական պետությունների համար ինչպես կազանյան, այնպես էլ՝ մադրիդյան մոտեցումների անընդունելիության մասին: Ժամանակին հայկական կողմին պարտադրել են բանակցությունների անընդունելի շրջանակ, ինչը մեկը մյուսի հետևից դիվանագիտական պարտության է տանում: Աշխատելով արցախյան կարգավորման նոր ծրագրի շուրջ՝ պետք է, վերջապես, սովորել տարբերել

քաղաքականությունը դիվանագիտությունից: Հայ քաղաքական գործիչները պետք է դադարեն քայլեր անել, որոնցից շատ դժվար կլինի հրաժարվել հայկական դիվանագիտությանը: Ավելին, հայ քաղաքական գործիչներն իրավունք չունեին համաձայնել բանակցությունների, որոնց շրջանակներում ենթադրվում է որևէ տարածքի հանձնում: Կարծում եմ՝ հայկական կողմի համար այժմ կարևոր է գիտակցել, որ դիվանագիտական բանակցություններ ընթանում են մինչ պատերազմը և դրանից հետո: Ըստ որում՝ պատերազմը ՙզրոյացնում է՚ այն ամենը, ինչը դրանից առաջ էր: Իսկ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում բանակցություններն ընթացել են երկու պատերազմների՝ առաջին արցախյան և քառօրյա, միջև ընկած ժամանակահատվածում:  ՙՔառօրյա պատերազմը՚ նոր իրողություն ձևավորեց, և այսօր մենք հնարավորություն ունենք հայտարարելու, որ նախապատերազմյան քաղաքական պայմանավորվածությունները դադարել են գործել: Ադրբեջանական ագրեսիան ջնջեց հայկական կողմի պարտավորությունները: Այսինքն՝ հայկական դիվանագիտությունը մադրիդյան սկզբունքներից ազատվելու փոքր պատուհան և հազվագյուտ շանս ունի: Պատուհանը կփակվի, հենց որ նախագահները կամ ԱԳՆ ղեկավարները համաձայնեն հանդիպել, որի ժամանակ կհնչի ՙմադրիդյան սկզբունքներ՚ բառակապակցությունը:

 

Արդյո՞ք ՙքառօրյա՚ պատերազմը նոր սպառնալիքներ առաջացրեց՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ Երևանի իրականացրած քաղաքականության առնչությամբ արցախցիների դժգոհության տեսքով:

 

Հայաստանի և Արցախի հասարակություններն իրավունք չունեն մտածելու, որ հայկական պետությունների նախագահները արցախյան կարգավորման առնչությամբ տարբեր տեսակետներ կարող են ունենալ: Դա ակնհայտ և անթաքույց սպառնալիք է հայկական պետականությանը, որի առաջացման դեպքում երկու նախագահները պետք է հրաժարական տան: 

Հայկական պետություններն իրականացրել և հետագայում էլ պետք է սինխրոնիզացված քաղաքականություն վարեն արցախյան հարցում: Հարցն այլ է:  

Հայաստանի և Արցախի մոտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միասնական՝ 21-րդ դարի իրողություններին համապատասխանող ռազմավարության բացակայությունը մեծ խնդիր է: Արցախյան կարգավորման հայկական ռազմավարությունը 21-րդ դարի սկզբին հայկական քաղաքական մտքի առջև ծառացած դժվար մարտահրավեր է: Մենք պետք է կենտրոնացնենք գոյություն ունեցող ողջ մտավոր ներուժը՝ որքան հնարավոր է ավելի արագ արձագանք պատրաստելու համար: Արցախի շուրջ   բանակցությունները սարերի հետևում չեն, սակայն այսօր հայկական քաղաքականությունը և դիվանագիտությունը հայ ժողովրդին ու աշխարհին առաջարկելու ոչինչ չունեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգըԿուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգը
Հայաստանն ու Վրաստանը ցանկանում են խորացնել համագործակցությունը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներումՀայաստանն ու Վրաստանը ցանկանում են խորացնել համագործակցությունը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում
Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է Երևանի քաղաքական օրակարգումՀայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է Երևանի քաղաքական օրակարգում
Փաշինյանն Ալբանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովինՓաշինյանն Ալբանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին
Երևանում մեկնաբանել են Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորությունըԵրևանում մեկնաբանել են Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորությունը
Քաղաքական գործիչ. ժողովուրդը երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսըՔաղաքական գործիչ. ժողովուրդը երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը
Սուրեն Պապիկյան. Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղապահ գործընթացներինՍուրեն Պապիկյան. Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղապահ գործընթացներին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, օրակարգում ընդամենը մեկ հարց էԱԺ արտահերթ նիստ կգումարվի, օրակարգում ընդամենը մեկ հարց է
Գորիսի թատրոնը Տաջիկստանում մասնակցել է միջազգային թատերական փառատոնինԳորիսի թատրոնը Տաջիկստանում մասնակցել է միջազգային թատերական փառատոնին
Դիլիջանում կներկայացվի Այվազովսկու կտավներից մեկը ՝ վիրտուալ իրականության ձևաչափովԴիլիջանում կներկայացվի Այվազովսկու կտավներից մեկը ՝ վիրտուալ իրականության ձևաչափով
Հայաստանը վճռական աջակցություն է հայտնել Եվրոպայի համար Հայաստանը վճռական աջակցություն է հայտնել Եվրոպայի համար "Նոր ժողովրդավարական պակտին"
ԿԳՄՍՆ-ն աշխատանքից ազատել է Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին՝ պատմության ուսուցչի դեմ բոյկոտում աշակերտներին աջակցելու համարԿԳՄՍՆ-ն աշխատանքից ազատել է Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին՝ պատմության ուսուցչի դեմ բոյկոտում աշակերտներին աջակցելու համար
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել անշարժ ու շարժական գույք, ինչպես նաեւ դրամական միջոցներԳլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել անշարժ ու շարժական գույք, ինչպես նաեւ դրամական միջոցներ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ
ԱԺ նիստերի դահլիճում հերթական սկանդալն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահի ելույթի ժամանակԱԺ նիստերի դահլիճում հերթական սկանդալն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահի ելույթի ժամանակ
Ընդդիմադիր. Փաշինյանի կառավարությունն արդեն 8 տարի ժողովրդին խոստումներով է կերակրումԸնդդիմադիր. Փաշինյանի կառավարությունն արդեն 8 տարի ժողովրդին խոստումներով է կերակրում
Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտումԱկբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
Դատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտեԴատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտե
Փաստաբան. վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի էՓաստաբան. վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է
Հայաստանի ՆԳ նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանըՀայաստանի ՆԳ նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվելԱրարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Փաստաբանը հիշեցնում է. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է Արցախի մայր օրենքինՓաստաբանը հիշեցնում է. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է Արցախի մայր օրենքին
Զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ քրեական վարույթը, որն առնչվում է 44-օրյա պատերազմին, ուղարկվել է դատարանԶորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ քրեական վարույթը, որն առնչվում է 44-օրյա պատերազմին, ուղարկվել է դատարան
Հայաստանի իշխանությունը զորակոչի խնդիրների լուծումը տեսնում է առկա բոլոր ռիսկերի օրինականացման ձեւով. պատգամավորՀայաստանի իշխանությունը զորակոչի խնդիրների լուծումը տեսնում է առկա բոլոր ռիսկերի օրինականացման ձեւով. պատգամավոր
Միրզոյանն ու Մուցունսկին քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՄիրզոյանն ու Մուցունսկին քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Նախարար. Հայաստանը մտադիր է բարձր մակարդակով անցկացնել COP17 համաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականին ԵրևանումՆախարար. Հայաստանը մտադիր է բարձր մակարդակով անցկացնել COP17 համաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականին Երևանում
Հայաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներըՀայաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները
Հայաստանի մի շարք շրջաններում հզոր սելավներ են գոյացել. օդերևութաբաններՀայաստանի մի շարք շրջաններում հզոր սելավներ են գոյացել. օդերևութաբաններ
Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները պայմանավորվել են պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելՀայաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները պայմանավորվել են պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումներն անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումներն անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգի շուրջ
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Գերտ Յան Կուպման. ԵՄ-ը Հայաստանը դիտարկում է որպես վստահելի և արժանահավատ գործընկերԳերտ Յան Կուպման. ԵՄ-ը Հայաստանը դիտարկում է որպես վստահելի և արժանահավատ գործընկեր
Հայաստանի ՊՆ-ը հաղորդել է հոսանքահարման հետևանքով զինծառայողի մահվան մասինՀայաստանի ՊՆ-ը հաղորդել է հոսանքահարման հետևանքով զինծառայողի մահվան մասին
Դիվանագետ.  Հայաստանին սպառնում է Փաշինյանի կողմից  իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարըԴիվանագետ.  Հայաստանին սպառնում է Փաշինյանի կողմից  իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը
Ընդդիմադիր. Եթե թեկուզ ինչ-որ բան այդպես լիներ, Փաշինյանն ինձ վաղուց կկալանավորերԸնդդիմադիր. Եթե թեկուզ ինչ-որ բան այդպես լիներ, Փաշինյանն ինձ վաղուց կկալանավորեր
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Վեդու ջրամբարն սկսել է լցվելՀայաստանում Ֆրանսիայի դեսպան. Վեդու ջրամբարն սկսել է լցվել
Պապիկյանը Բեռլինում մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահության  նախարարական հանդիպմանըՊապիկյանը Բեռլինում մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահության  նախարարական հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներըՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակի հարակից մոտ 2,7 մլն դոլար արժողությամբ հողամասըՀայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակի հարակից մոտ 2,7 մլն դոլար արժողությամբ հողամասը
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի վերաբերյալԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի վերաբերյալ
Երկու ժամ սպասելուց հետո. Հայաստանում Վրաստանի դեսպանը համաձայնել է լսել հայ արտադրողների խնդիրներըԵրկու ժամ սպասելուց հետո. Հայաստանում Վրաստանի դեսպանը համաձայնել է լսել հայ արտադրողների խնդիրները
Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովըՀայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, հավաստիացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարըՀայաստանում համակարգային կոռուպցիա չկա, հավաստիացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը
Պաշտոնական. Երևանի ՊՀԹ տնօրենն ազատվել է աշխատանքիցՊաշտոնական. Երևանի ՊՀԹ տնօրենն ազատվել է աշխատանքից
«The Max Foundation»-ը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ«The Max Foundation»-ը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ
Շվեյցարացի պատգամավոր. Հուսով եմ՝ աշխարհը վերջապես հանդես կգա Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի իրավունքի օգտինՇվեյցարացի պատգամավոր. Հուսով եմ՝ աշխարհը վերջապես հանդես կգա Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի իրավունքի օգտին
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում  ԱԺ կառավարող խմբակցության ղեկավարի կնոջ կարիերայի թռիչքումՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում  ԱԺ կառավարող խմբակցության ղեկավարի կնոջ կարիերայի թռիչքում
Ավարտվել է Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունըԱվարտվել է Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը
Հայաստանի դպրոցներ երեխաների ընդունելության տարիքային շեմը որոշ դեպքերում կարող է բարձրացվել մինչեւ 7 տարեկանՀայաստանի դպրոցներ երեխաների ընդունելության տարիքային շեմը որոշ դեպքերում կարող է բարձրացվել մինչեւ 7 տարեկան
Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքինԳեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ինՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին
Գլխավոր դատախազություն. Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարԳլխավոր դատախազություն. Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար
Հայաստանի ոստիկանության աշխատակիցները թմրանյութի խոշոր խմբաքանակ են հայտնաբերելՀայաստանի ոստիկանության աշխատակիցները թմրանյութի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման