Հինգշաբթի, 21 Հունվարի 2016 13:33

Տաթևիկ Շահունյան

Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը. ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ

Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը. ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ

Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը:

 

 

Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, եւ հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին:

 

Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը՚: 

 

ՙՀամաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

 

1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը /ԽՀՀ/ դեռեւս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության հնացած համաձայնագրին,

 

2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,

 

3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետեւ ընդգծում է, որ հարգանքn այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել եւ հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչեւ ներդրումները եւ առեւտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առեւտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ,

 

4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում մնում է Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը եւ ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական եւ կայուն առաջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,

 

5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձեւաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ եւ լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,

 

6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարեւորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձեւաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ պայքարը խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,

 

7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը եւ ակնկալում խոշտանգումներից խուսափելու եւ անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաեւ Դատական օրենսգրքի վերանայումը եւ դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով եւ ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ընդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC /Միջազգային քրեական օրենսգրքի/ վավերացմանը տրվող կարեւորությունը,

 

8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին եւ երկրորդ կարծիքները եւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով եւ լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,

 

9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված եւ գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար եւ ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչեւ 2017 թվականի համապետական ընտրությունները,

 

10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարեւոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաեւ՝ EDIHR-ի /Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիք/ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում եւ խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME եւ Horizon 2020 ծրագրերին,

 

11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող եւ մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածումն է,

 

12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն եւ որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,

 

13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, եւ որն ընդունվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից,

 

14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել եւ աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,

 

15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները եւ ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին՝ հետագայում եւս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,

 

16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարելու անցյալի ժառանգությանը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ:Ընդունված է 2016 թվականի հունվարի 21-ին՚,- ասվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի եզրափակիչ հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ակրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսըԱկրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսը
Փաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղումՓաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրը
Քաղաքապետարանը մտադիր է ավտոմեքենաների նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառել՝ ճանապարհային երթևեկությունը թեթևացնելու համարՔաղաքապետարանը մտադիր է ավտոմեքենաների նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառել՝ ճանապարհային երթևեկությունը թեթևացնելու համար
Փաշինյան. եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրության նախագիծը, ես հրաժարական կտամՓաշինյան. եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրության նախագիծը, ես հրաժարական կտամ
Սիմոնյան․ «Այն, ինչ ներկայացվում է որպես զիջումներ Ադրբեջանին, իրականում մեր ցանկությունն էր»Սիմոնյան․ «Այն, ինչ ներկայացվում է որպես զիջումներ Ադրբեջանին, իրականում մեր ցանկությունն էր»
Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել 733 միջոցառումԱռաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել 733 միջոցառում
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը դեկտեմբերին կայցելի ԱդրբեջանՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան
Սիմոնյան. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց հարցի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներիցՍիմոնյան. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց հարցի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներից
Հայաստանը Օմանի հետ կստորագրի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզա պահանջելուց փոխադարձ հրաժարման մասին համաձայնագիրՀայաստանը Օմանի հետ կստորագրի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզա պահանջելուց փոխադարձ հրաժարման մասին համաձայնագիր
Հայաստանի կառավարությունը 490,5 մլն դրամ կուղղի Երևանում դրենաժային համակարգի բարելավմանըՀայաստանի կառավարությունը 490,5 մլն դրամ կուղղի Երևանում դրենաժային համակարգի բարելավմանը
Հայաստանում հայտարարվում է պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչըՀայաստանում հայտարարվում է պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը
Հայաստանը կմիանա ալիմենտի հարցում իրավական համագործակցության մասին ԱՊՀ երկրների կոնվենցիայի արձանագրությանըՀայաստանը կմիանա ալիմենտի հարցում իրավական համագործակցության մասին ԱՊՀ երկրների կոնվենցիայի արձանագրությանը
Փաշինյան. անհետ կորածներին առնչվող հարցերը ժամանակակից կյանքի ամենացավոտ հարցերից ենՓաշինյան. անհետ կորածներին առնչվող հարցերը ժամանակակից կյանքի ամենացավոտ հարցերից են
Հայաստանի պաշտպանության նախարարությունում արձագանքել են Փաշինյանի կնոջ օգնականուհու բողոքներինՀայաստանի պաշտպանության նախարարությունում արձագանքել են Փաշինյանի կնոջ օգնականուհու բողոքներին
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են պայմանագրային զինծառայողի մահվան փաստըՀայաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են պայմանագրային զինծառայողի մահվան փաստը
Փաշինյան․ Հայաստանը չի միացել ԵՔՀ գագաթնաժողովում ընդունված հռչակագրին՝ դրանում ՆԱՏՕ-ին հղումների առկայության պատճառով Փաշինյան․ Հայաստանը չի միացել ԵՔՀ գագաթնաժողովում ընդունված հռչակագրին՝ դրանում ՆԱՏՕ-ին հղումների առկայության պատճառով 
Փաշինյանը հայտարարել է խորհրդարանական ընդդիմությունից ձերբազատվելու մտադրության մասին՝ ՀՀ նոր սահմանադրություն ընդունելու համարՓաշինյանը հայտարարել է խորհրդարանական ընդդիմությունից ձերբազատվելու մտադրության մասին՝ ՀՀ նոր սահմանադրություն ընդունելու համար
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է փոխգործակցության խորացման հեռանկարներըԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է փոխգործակցության խորացման հեռանկարները
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԵրևանումՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել Երևանում
Հայաստանի համայնքների միությունը եւ NALAG-ը համագործակցության հուշագիր են ստորագրելՀայաստանի համայնքների միությունը եւ NALAG-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու Ադրբեջանը անդրսահմանային ջրերի կառավարման աշխատանքային խմբերի ձևավորման փուլում են. վարչապետՀայաստանն ու Ադրբեջանը անդրսահմանային ջրերի կառավարման աշխատանքային խմբերի ձևավորման փուլում են. վարչապետ
Արդարադատության նախարարությունն առաջարկել է վիրավորանքի համար առավելագույն փոխհատուցումն ավելացնել մինչեւ 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 6 մլն դրամԱրդարադատության նախարարությունն առաջարկել է վիրավորանքի համար առավելագույն փոխհատուցումն ավելացնել մինչեւ 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 6 մլն դրամ
Նախարար․ Մինչեւ 2027 թվականի մարտ ամիսը նոր անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման կետերի թիվը կհասնի 23-իՆախարար․ Մինչեւ 2027 թվականի մարտ ամիսը նոր անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման կետերի թիվը կհասնի 23-ի
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար․ Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են ռազմական համագործակցությունըԹուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար․ Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանին է հանձնել սպանության եւ ապօրինի զենք պահելու համար մեղադրվող անձինՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանին է հանձնել սպանության եւ ապօրինի զենք պահելու համար մեղադրվող անձին
Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՔաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգով
Փաշինյանը Հայաստանի Միասնական սոցիալական ծառայության նոր պետ է նշանակելՓաշինյանը Հայաստանի Միասնական սոցիալական ծառայության նոր պետ է նշանակել
Հայաստանի պաշտպանության նախարարը Հնդկաստանի և Շվեդիայի գործընկերների հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանի պաշտպանության նախարարը Հնդկաստանի և Շվեդիայի գործընկերների հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցեր
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի վարչապետը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացման հեռանկարները
Գերմանիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակինԳերմանիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին
Վարչապետ. TRIPP նախագծի հարցում հայկական և ամերիկյան կողմերը թեւակոխում են դրա գործնական իրականացման փուլՎարչապետ. TRIPP նախագծի հարցում հայկական և ամերիկյան կողմերը թեւակոխում են դրա գործնական իրականացման փուլ
Երբ պատմությունը հնչեղություն է ստանում. Երևանում ներկայացվել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա ուղու մասին վավերագրական ֆիլմըԵրբ պատմությունը հնչեղություն է ստանում. Երևանում ներկայացվել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա ուղու մասին վավերագրական ֆիլմը
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ամարասի վանքի պատմական ինքնության խեղաթյուրումըԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ամարասի վանքի պատմական ինքնության խեղաթյուրումը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՊՀ հետ համագործակցության մասին բանաձեւ է ընդունելՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՊՀ հետ համագործակցության մասին բանաձեւ է ընդունել
Հայաստանի ՆԳ նախարարն Իսլանդիայում 9-րդ գլոբալ ֆորումում ներկայացրել է երկրի փորձը բռնության կանխարգելման գործումՀայաստանի ՆԳ նախարարն Իսլանդիայում 9-րդ գլոբալ ֆորումում ներկայացրել է երկրի փորձը բռնության կանխարգելման գործում
Փաշինյանը հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանինՓաշինյանը հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին
«Մարտական եղբայրություն» միաբանության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը ազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ«Մարտական եղբայրություն» միաբանության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը ազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը պետք է ներդնի համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը պետք է ներդնի համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ
ԿԽՄԿ-ն ամփոփել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած անձանց որոնման աշխատանքներըԿԽՄԿ-ն ամփոփել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած անձանց որոնման աշխատանքները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքներըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքները
Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով
Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովինՊապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովին
Մարլա Բլոուն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմումՄարլա Բլոուն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
«Մայր Հայաստան». Լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվել է Թևանյանի խցից«Մայր Հայաստան». Լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվել է Թևանյանի խցից
Թեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քրեական դատավարությունում իրավական օգնության տրամադրման հարցերըԹեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քրեական դատավարությունում իրավական օգնության տրամադրման հարցերը
Կյանքի 88-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԿյանքի 88-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու միջև լարվածության առնչությամբԿարդինալ Կլաուդիո Գուջերոտտին մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու միջև լարվածության առնչությամբ
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ, սակայն կլինի անձրևոտՀայաստանում օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ, սակայն կլինի անձրևոտ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններումՀայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններում
Հաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքներըՀաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքները
Փաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունըՓաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը
Փաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանումՓաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանում
Պետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումըՊետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումը
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկ
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցերՄիրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր
Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից