Arminfo.info


 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016 08:58

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան. Հայաստանը գնում է Ռուսաստանի նկատմամբ իր 20-ամյա քաղաքականության լիակատար վերանայման

Մանվել Սարգսյան. Հայաստանը գնում է Ռուսաստանի նկատմամբ իր 20-ամյա քաղաքականության լիակատար վերանայման

 

Բաքուն ՄԱԿ-ին հղել է ուղերձ, որի ընդհանուր էությունը հանգեցվում է Երևանի և Ստեփանակերտի հետ հրադադարի շուրջ 1994 թվականի համաձայնագրի դրույթներից հրաժարման և Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մոսկովյան բանավոր պայմանավորվածության վրա հիմնվելու ձգտման: Դա արվեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի երևանյան հայտարարությունից հետո, ով հատկապես ընդգծել էր, որ Մոսկվան «քառօրյա պատերազմը» չի դիտարկում որպես հիմք հրադադարի շուրջ գոյություն ունեցող պայմանավորվածությունները նորով փոխարինելու համար: Այս ամենն առնվազն վկայում է Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներում լուրջ տարաձայնության մասին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

 

Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև անժամկետ հրադադարի շուրջ 1994 թվականի եռակողմ պայմանավորվածության արդիականացումը «քառօրյա պատերազմի» տրամաբանական հետևանքն է: Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլյան պատերազմից հետո հստակ արձանագրեցին, որ կարգավորման իրավական հիմքը մնում են 1994-1995թթ. փաստաթղթերը: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրան հավելեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների արդիականացումը:

 

Ելնելով Ֆրանսիայի եվրոպական գործերի պետնախարար Առլեմ Դեզիրի երևանյան հայտարարություններից և մի շարք ամերիկյան հայտարարություններից` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում, կարծես,  փոխհամաձյանություն կա Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցի շուրջ…

 

Միանգամայն ճիշտ է: Մինչև ապրիլյան պատերազմը Մոսկվան, համենայն դեպս, նման անհրաժեշտության մասին բացահայտ չի հայտարարել: Եվ այն, որ այդ անհրաժեշտության մասին բացահայտ հայտարարվել է, ըստ կարևորության երկրորդ պահն է համանախագահող երկրների այն հայտարարությունից հետո, թե որպես կարգավորման իրավական հիմք մնում են հենց 94-95 թվականների փաստաթղթերը: Մինսկի խմբի,  առաջին հերթին, Ռուսսատանի կողմից եռակողմ համաձայնագրերի արդիականցնումը չէր կարող չհանգեցնել դրանցից Բաքվի հրաժարմանը, քանի որ դա կփոխեր ամեն ինչ: Եվ, գլխավորը, դա կասկածի տակ կդներ 1998 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստացի փոխակերկումը երկկողմ ձևաչափ:  

 

Այլ կերպ ասած՝ քաղաքական շահաբաժիններ Բաքուն իր իսկ նախաձեռնած ապրիլյան ագրեսիայից չի՞ ստացել:

 

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի վերջին տարիների քաղաքականությունը, ինչն աչքի էր ընկնում շփման գծում սադրանքներով, որը Բաքուն ռազմական դիվանագիտություն է կոչում, քաղաքական մեծ փակուղու մեջ դրեց այդ երկրին: Բարձրացնելով շփման գծում բախումների մասշտաբների նշաձողը՝ Բաքուն բերեց այն բանին, որ հայկական բանակն ստիպված էր նոր դոկտրինա որդեգրել, ինչը հակիճ կարելի է հակառակորդի սանձահարման պատժիչ դոկտրինա անվանել: Այդ մասին հայտարարվեց ամբողջ աշխարհին, և աշխարհն ընդունեց այն, ինչը դրսևորվեց վերջինիս լռությամբ: Հայկական զինված ուժերի հաջորդող անցումն այդ դոկտրինի իրագործման գործնական քայլերրի 2014 թ. օգոստոսին, շատ բարդ իրավիճակում դրեց Ադրբեջանին: Բանը հասավ Ադրբեջանի կողմից արդեն ղարաբաղյան զորքերի հետ շփման գծի խորքում ենթակառուցվածքի կորստի վտանգի: Այդպիսով, ճնշման միակ մեխանիզմը, որը Բաքվում արդյունավետ էին համարում, շրջվեց իր իսկ դեմ, ըստ որում՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով: Դա հնարավոր դարձավ Հայաստանի ռազմական ղեկավարության՝ գրագետ, համաշխարհային համընդունելի մոտեցման վրա հիմնված քայլի արդյունքում: Նման իրավիճակում Բաքվին ոչինչ չէր մնում, քան շրջել շախմատի խաղատախտակը՝ այդ միտումը կանգնեցնելու նպատակով:

 

Եվ այսօր մենք տեսնում ենք քաղաքական հետևանքները…

 

Բանն այն է, որ նման հուսահատ քայլերով իրավիճակը կոտրելու փորձերն այսօրվա աշխարհում շատ վտանգավոր են: Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց Թուրքիայի նման հուսահատ քայլը՝ Սիրիայում ռուս զինվորականների հայտնվելուց հետո ռուսական ինքնաթիռը խոցելու տեսքով: Կարծում եմ՝ որոշ իմաստով Ադրբեջանում նույն բանը կատարվեց: Բաքուն փորձեց բլիցկրիգի միջոցով դուրս գալ անելանելի վիճակից: Արդյունքում Ղարաբաղի քաղաքական գործոնը կտրուկ մեծացավ, իսկ Եվրախորհրդարանում սկսեցին քննարկել վերջինիս ճանաչման հարցը, Սարսանգի բանաձևն առաջմղած երկրներին մեղադրանքներ ներկայացվեցին ապրիլյան պատերազմ հրահրելու համար: Եվ ամենագլխավորը՝ վերակենդանացվեց 1994-95 թթ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը:  ՙՔառօրյա պատերազմը՚ հանգեցրեց Ադրբեջանի անվերապահ քաղաքական պարտության: Սա առաջինը, թե ինչ կլինի հետո, մենք դեռ չգիտենք:

 

Իսկ ռազմական առումո՞վ:

 

Գլխավոր ռազմական հետևանքը Բաքվի համար՝ Արցախի վրա ադրբեջանական տանկերի հարձակման բոլոր ուղղություններով դրանց ոչնչացումն էր: Պատահական չէ, որ ապրիլի 3-ից Ալիևը հանկարծ սկսեց խոսել հրադադարի մասին: Դա սկսվեց ջախջախումից անմիջապես հետո. մինչ այդ նույնիսկ չէին էլ ենթադրում, որ կարող են նման իրավիճակում հայտնվել: Այդ պատճառով այն հարձակվող տանկերը, որոնք չէին խոցվել, անմիջապես հետ քաշվեցին անվտանգ տարածք: Եվ Բաքվի համար այդ իրավիճակում միակ ելքը Մոսկվային դիմելն էր՝ հայկական բանակի հակահարձակումը կանգնեցնելու խնդրանքով:

Պարտությունից իրեն փրկելու խնդրանքով դիմելով Ռուսաստանին՝ Բաքուն հսկայական պարտավորություններ, մեծ պարտք վերցրեց իր վրա: Եվ այստեղ Ադրբեջանը պարտվեց երկրորդ անգամ: Ըստ որում՝ ղարաբաղյան մի քանի դիրք մնացին վերջինիս տնօրինության տակ: Եվ Հայաստանի և ԼՂՀ գլխավոր պահանջը դրանց վերադարձը կլինի՝ անժամկետ հրադադարի վերաբերյալ եռակողմ պայմանագրի շրջանակներում:

 

Առայժմ նման պահանջներ չեն հնչեցվում: 

 

Առայժմ նման պահանջներ չեն հնչեցվում, բայց դա ամենևին չի նշանակում, որ հետո դրանք չեն հնչեցնի: Եվ եթե Ադրբեջանն ինքնակամ չվերադարձնի շփման գիծը 1994 թ. շրջանակներ, դա իրավաբանական հնարավորություն կընձեռի Երևանին և Ստեփանակերտին վերադարձնելու դրանք ռազմական ճանապարհով: Այդ իսկ պատճառով հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ-ից պահանջում է Ադրբեջանին անվերապահորեն ագրեսոր ճանաչել, քանի որ ագրեսիան պետք է պատժվի:

 

Առայժմ ոչ ոք այդ հարցում չի շտապում…

 

Առայժմ ոչ ոք այդ հարցում, իհարկե, չի շտապում և չի շտապի: Դրանում է իրական քաղաքականությունը: Իսկ մնացածը կախված է սեփական քաղաքականությունն իրականացնելու մեր կարողություններից:

 

ՀՀ ԶՈւ երեք գեներալների ազատման փաստը վկայում է նաև մեր ղեկավարության սխալների մասին:

 

Իսկ ՀՀ ԶՈւ երեք գեներալների ազատման փաստը վկայում է նաև մեր ղեկավարության սխալների մասին: Ի՞նչ է նշանակում, մենք գիտեինք, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման, բայց չգիտեինք դրա ստույգ ուղղությունը: Եվ դա 21-րդ դարում: Չէ՞ որ գիտեին ադրբեջանական տանկային շարասյունի ենթադրվող ճեղքման վայրը կենտրոնում: Գիտեին և ոչնչացրեցին: Նման հայտարարությունները վկայում են ոչ միայն անիրազեկության, այլ նաև՝ քաղաքական անբարեխղճության մասին:

 

Արդյո՞ք որևէ խելամիտ բացատրություն կա հենց ապրիլի 5-ին հրադադարի ռեժիմի հաստատմանը Հայաստանի համաձայնության:

 

Հայաստանն ապրիլի 5-ին համաձայնեց Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմի հաստատմանը ՝ հանուն այլ պետությունների շահերի: Հայկական հարձակումը կանգնեցրեց Ռուսաստանը, որպեսզի մի քանի դիրք նվիրի Ադրբեջանին և նոր պարտքային պարտավորություններ դնի Բաքվի վրա: Այդպիսով՝ Մոսկվան ռազմաքաղաքական հզոր բռունցքի մեջ է առել Բաքվին: Եվ մեր իշխանությունների համաձայնությունը նման կոմբինացիային նշանակում է, որ նրանք չեն գործել Հայաստանի շահերից ելնելով: Դա հարցերի հարցն է, որն արդեն շատ բարդ դրության մեջ է դրել նրանց: Ահա և գեներալական գլուխներ են թռչում, չէ՞որ պետք է ինչ-որ կերպ դուրս գալ իրավիճակից և այդ ամենն ինչ-որ մեկի վրա բարդել: Իսկ Ռուսաստանն իր շահերը տարածաշրջանում, իհարկե, պաշտպանեց՝ Հայաստանի հաշվին:

 

Իսկ ի՞նչ գլխավոր եզրակացության եկանք ՙքառօրյա պատերազմից՚ հետո:

 

ՙՔառօրյա պատերազմի՚ գլխավոր եզրակացությունը 21-րդ դարում 20-րդ դարի պատկերացումներով առաջնորդվելու անհնարինությունն է, ինչը շատ վտանգավոր է: 21-րդ դարի պատերազմների քաղաքական բաղադրիչն այնքան մեծ է, որ պետք է միշտ նկատի ունենալ այն: Մարտի դաշտում դիրքերը պահելն այսօր հնարավոր է բացառապես քաղաքական որոշումների միջոցով:Ռազմական ճանապարհով ոչ մեծ տարածք գրավելն, իհարկե, հնարավոր է, բայց պահել այն, առանց քաղաքական որոշման, այսօր հնարավոր չէ:  Պատերազմներն արտաքին ճնշման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նման երկրներին խիստ կախյալ են դարձնում արտաքին գործոններից: Զենք կիրառելու իրավունք տալն ինքնին շատ լուրջ գործոն է դառնում, քանի որ կրակելով մեկ անգամ, ինչպես Թուրքիան, կարելի է կորցնել ամեն բան: Իսկ Ադրբեջանը ստացավ նման իրավունք, ըստ որում՝ բոլորից: Նրան տվեցին այդ իրավունքը, հետո անելանելի դրության մեջ գցեցին, ինչը դրսևորվում է ապրիլյան պատերազմի քաղաքական հետևանքները վերլուծելիս:

 

Իսկ Արևմուտքի ինչի՞ն է պետք ՙվերջնականապես Ադրբեջանին Ռուսաստանի բռունցքի մեջ նետել՚:

 

Առայժմ չեմ կարող ասել: Բայց Արևմուտքն Ադրբեջանին պատերազմի դրդեց ոչ միայն Սարսանգի բանաձևի միջոցով: Այդ անադեկվատ որոշումն Ալիևի կողմի կայացվեց Վաշինգտոնում: Մանրամասները, իհարկե, հայտնի չեն: Գլխավորն այն է, որ հենց այդ ռակուրսից պետք է նայել պատերազմին և քաղաքականությանը 21-րդ դարում: Հակառակ դեպքում կարելի է չմտածված մեկ քայլ կատարել և կորցնել ամեն բան:

 

Խնդիրն այն է, որ Հայաստանը և Արցախը խաղազինվորի դեր խաղացեին այյդ ամենում: Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական քաղաքականությունը, որպեսզի, օրինակ, մեր հաշվին Ադրբեջանը ռուսական երկաթյա բռունցքի մեջ չառնվի:  

 

Ինքնիշխան: Եթե Ռուսաստանը վստահ չլիներ իրեն հարմար պահի ապրիլյան պատերազմը դադարեցնելու իր կարողության հարցում, որևէ պատերազմ չէր լինի:

 

Քանի որ լայնամասշտաբ ղարաբաղյան պատերազմը՝ անորոշ ելքով, աղետալի՞ կլինի Ռուսաստանի համար:

 

Անշուշտ: Ըստ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, բոլորի համար: Հայաստանը վերածվում է խաղազինվորի միայն այն ժամանակ, երբ ոմանք հստակ գիտեն, որ ազդեցության 100% լծակներ ունեն: Հակառակ դեպքում ռուսները դրան չէին գնի: Եթե մեր պատգամավորները նույն տեքստով մեղադրեին ԵԽԽՎ խորհրդարանականներին Սարսանգի բանաձևի ընդունումից առաջ, այլ ոչ թե հետո, եվրոպացիները երբեք չէին համարձակվի ընդունել այն:  Իրական ինքնիշխանության գրավականը անկախ քաղաքական միտքն է և ինիշխան քաղաքականությունը: Ըստ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած պետության համար: Քաղաքականությունում չկան փոքր և մեծ գործոններ, կա հստակ սուբյեկտ՝ միջազգային հարաբերություններում իր դերով:

 

Այսինքն՝ մենք սխա՞լ ենք կառուցում մեր դերը:

 

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքականությունը, որը կստիպի հակառակորդին 100 անգամ մտածել, նախքան վերջինիս ուղղությամբ կրակելը: Իսկ հայկական նոր պաշտպանական դոկտրինը հիշյալ դրույթի լավագույն հաստատումն է:

Անհրաժեշտ է համոզել բոլորին, որ, օրինակ, Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական տանկերի ոչնչացումը ճիշտ է, ինչպես համոզեցին բոլորին հայկական նոր պաշտպանական դոկտրինի ճշտության մեջ:

 

Ալիևը համոզեց բոլորին Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի անհրաժեշտության մեջ: Եվ էլ ավելի խորը խրվեց…

 

Հարցը նրա որոշման կշռադատվածության մեջ է: Կարծում եմ՝ այն մինչև վերջ մտածված չէր: Եվ նա հասկացավ դա միայն այն ժամանակ, երբ նրա տանկերը սկսեցին այրվել լուցկու պես: Բայց նա մտածում էր սառը պատերազմի կատեգորիաներով՝ կարծելով, թե հայերը կփախչեն առաջին ադրբեջանական

տանկը տեսնելուն պես:

 

Ադրբեջանի հետ բանակցություններից Սերժ Սարգսյանի փաստացի հրաժարվելը մինչև 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքների ապահովումը, Բաքվի ավանդական պատասխանը՝ ՙկսպանենք, կայրենք, հետ կնվաճենք՚, և դեռևս միջնորդների լռությունը՝ դեպի ու՞ր ենք գնում:

 

Հայաստանը գնում է Ռուսաստանի նկատմամբ իր 20-ամյա քաղաքականության լիակատար վերանայման: Ապրիլյան պատերազմը փլուզեց բոլոր միֆերը, որոնց վրա այն կառուցվել էր՝ հստակ մատնանշելով իրողությունները: Եվ արդյունավետ նոր քաղաքականություն կառուցել պետք է՝ ելնելով հենց այդ իրողություններից: Մենք մի շարք պայմանագրեր ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ և հուսով էինք, որ դրանք բոլորը կգործեն, երբ անհրաժեշտություն լինի: Անհրաժեշտություն առաջացավ, և դրանք չգործեցին: Այսինքն՝ Ռուսաստանի հետ դաշնակցության վերաբերյալ մեր պատկերացումները միֆ էին: Եվ այն բանից հետո, երբ պատերազմը փլուզեց դրանք, Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ռուսաստանը երկիր է, որը խնդիրներ ունի իր թյուրք հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ հարաբերություններում:  Մինչև Թուրքիայի հետ կոնֆլիկտը, այս բոլոր խնդիրները կարգավորվում էին, բայց կոնֆլիկտից հետո Ռուսաստանն այդ երկրների հետ իր սահմաններին մեծ սպառնալիք ձեռքբերեց: Այսօր բոլոր այդ երկրները ցանկանում են ոչնչացնել Հայաստանը և պահանջում են Ռուսաստանից չխանգարել դրան: Եվ այդ խնդրի ակտուալացումը հանգեցրեց այն մասին, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները սարսափելի գլխացավ դարձան Ռուսաստանի համար: Վերջիններիս պահանջով Մոսկվան միլիարդավոր գումարների զենք է վաճառում Բաքվին, իսկ Հայաստանին նույնիսկ 200 մլն-ի չի  մատակարարել: Այս առումով այդ հարաբերություններին պետք է նայել այդ լույսի ներքո՝ ամբողջովին հրաժարվելով բոլոր պարտավորություններից, որոնք խանգարում են Հայաստանին արդյունավետ աշխատել այլ երկրների հետ:

 

Խնդիրն այն է, որ Մոսկվայում այդ բոլոր նրբությունները առանձնապես չեն գիտակցում: Այնտեղ ավանդաբար շարունակում են բռունցքը սեղանին հարվածել՝ հրաժարվելով խոսել Հայաստանի հետ հավասարը հավասարի պես:

 

Մոսկվան իրավիճակը հասցրեց այնտեղ, որ հայերի լռությունն անիմաստ դարձավ: Առաջ մեզ վախեցնում էին: Հիմա ինչո՞վ պիտի վախեցնեն: Եթե կարողանային, վաղուց Ղարաբաղն Ադրբեջանին կտային: Բայց Ղարաբաղն Ադրբեջանին զսպելու Ռուսաստանի միակ մեխանիզմն է: Կանջատեն մեր գազը, կստանանք այն Իրանից: Արդյո՞ք դա ձեռնտու կլինի նրանց: Միթե՞ սեփական ձեռքով կարող են ոչնչացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ շանտաժի իրենց քաղաքականության միակ մեխանիզմը: Ցավոք, առայժմ մենք այդ տրամաբանությունը չենք հասկանում, շարունակում ենք վաճառել մեր իրավունքները, ինչն անդրադառնում է Հայաստանի վիճակի վրա:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրականացման ընթացքըՓաշինյանի գլխավորությամբ քննարկել են ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրականացման ընթացքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Զախարովա. ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսըԶախարովա. ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսը
«Որտե՞ղ». Հայաստանի ԳԱԱ-ում ներկայացվել է Կոլյա Ստեփանյանի ՝ ադրբեջանական շրջապատումից հայ զինծառայողների դուրս բերման մասին գիրքը«Որտե՞ղ». Հայաստանի ԳԱԱ-ում ներկայացվել է Կոլյա Ստեփանյանի ՝ ադրբեջանական շրջապատումից հայ զինծառայողների դուրս բերման մասին գիրքը
Փոխվարչապետը կարևորում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  իրականացրած ծրագրերըՓոխվարչապետը կարևորում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  իրականացրած ծրագրերը
Համահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի գործողությունները ԲաքվումՀամահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքի գործողությունները Բաքվում
"Միասին" շարժումը սատարել է Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը և առաջարկել իր թեկնածուին
Հայաստանը 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել  ՄԱԶԾ մարդկային զարգացման ինդեքսումՀայաստանը 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել  ՄԱԶԾ մարդկային զարգացման ինդեքսում
Մարտուն Գրիգորյան. Կառավարող կուսակցությունը չի կարողանում համակերպվել Գյումրիի ընտրությունների արդյունքների հետՄարտուն Գրիգորյան. Կառավարող կուսակցությունը չի կարողանում համակերպվել Գյումրիի ընտրությունների արդյունքների հետ
ԱԺ պատգամավոր. Բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմիցԱԺ պատգամավոր. Բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման