ԳԴՀ կառավարությունը մտադիր է նպաստել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:
«Գերմանիային և Թուրքիային շատ բան է կապում՚- նշել է նա` հիշեցնելով, որ ԳԴՀ-ում ապրում են շուրջ 3 մլն քաղաքացի, որոնք թուրքական արմատներ ունեն:
«Այդ պատճառով ես և ԳԴՀ ամբողջ կառավարությունը մտադիր ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման գործում՚,- ասել է Մերկելը, հայտնումէ ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: