Arminfo.info


 Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Էմանուիլ Մկրտչյան

EBRD ինովացիոն ֆորումը շրջանցեց Հայաստանի ինովացիոն ամբիցիաները

EBRD ինովացիոն ֆորումը շրջանցեց Հայաստանի ինովացիոն ամբիցիաները

 Մակեդոնիան, Ղազախստանը, Լիտվան, Սերբիան, Ուկրաինան, Թուրքիան և Իսրայելը, ահա այն երկրների ոչ ամբողջական ցանկը, որոնց տնտեսությունների ինովացիոն զարգացման պրոբլեմները հայտնվեցին մայիսի 10-11-ը Ստամբուլում կայացած միջազգային գործարար ֆորումում, որը տեղի էր ունենում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հերթական տարեկան ժողովի շրջանակներում:

Ցավոք, ֆորումի ընթացքում ոչ մի խոսք չլսվեց Հայաստանի ու նրա ինովացիոն ամբիցիաների մասին, որն այնքան հաճախ էր իրեն դիրրքավորում որպես ինովացիոն ուղի ընտրած երկիր: Հավանաբար այդ դիրքավորումը դեռ ի վիճակի չի դուրս գալ երկրի սահմաններից, չնայած, ինչպես հայտնի է, հատկապես այս ոլորտն է, ի տարբերություն հանքահումքային արդյունաբերության, որ ոչ մի կերպ կապված չէ տրանսպորտային ծախսերի հետ, ինչպես նաև կախված չէ գոյատևման կիսաշրջափակված կոմունիկացիոն պայմաններից: Սակայն, հավանաբար, բանը նրանում է, որ օտարերկրյա ներդրումային հանրությունը դեռ հակված չէ հավատալ մեր երկրի` այլընտրանք չունեցող ինովացիոն ուղու վերաբերյալ պաթոսային խոսքերին, իսկ այդ խոստումը շարունակում է ծառայել որպես ներքին սպառման միջոց:

Կարծում եմ, գործարար ֆորումի դահլիճում նստածներին, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ լսել Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձագետներին ու տնտեսական բլոկների ղեկավարներին, նրանց ինովացիոն զարգացման պրոբլեմների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին: Իսկ մեր այդ ամբիցիաներում մենք, ինչպես երևում է, այնքան էլ օրիգինալ չենք, և ավելի հաճախ, ի տարբերություն մեր գործընկերների, ցանկալին ներկայացնում ենք որպես իրողություն:

Հետաքրքիր է, որ Արևելյան Եվրոպայի ինովացիոն երկարատև զարգացումների վերաբերյալ խոսակցություններում հատկապես Իսրայելը դարձավ յուրովի բենչմարկետ, չնայած, որ գտնվում է Եվրոպայից սահմաններից հեռու: Իսրայելի փորձին հղումներ էին կատարում բանավեճերի շատ մասնակիցներ: Անգամ հնչեցվեցին InterIsrael ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ֆասբերգի խոսքերը. ՙՄենք աղոթում ենք Աստծուն, որպեսզի Իսրայելում երբեք չգընվի ոչ նավթ, ոչ գազ, ոչ էլ այլ օգտակար հանածոներ, քանի որ դժվար է, շատ դժվար է դիմակայել հումքային տնտեսություն ունեցող երկրի վերածվելու գայթակղությանը` ոչ զարգացած ենթակառույցներով ու դրանից բխող բազմաթիվ պրոբլեմներով՚: Այս խոսքերը հնչեցին որպես գլխավոր և կարևոր զգուշացում, այն գործընկերներին ու կառավարություններին, որոնք, քողարկվելով մոդայիկ ՙինովացիոն՚ ռիտորիկայով, ամեն օր վախով հետևում են ածխաջրերի, պղնձի և հումքային այլ ռեսուրսների համաշխարհային գներին: Ցավոք, դրանց շարքում շարունակում է մնալ նաև մեր երկիրը, ունենալով տնտեսական աճի ընդամենը երկու հիմանական աղբյուր` պղնձի խտանյութը և սփյուռքից ստացվող տրանսֆերտները:

Որքան էլ տարօրինակ է թվում, բայց Թուրքիայում էլ են լավ հասկանում այս ամենը: Համաձայն այդ երկրի պաշտոնական տվյալների, միայն գերարագ ինտերնետի զարգացմանը պետությունն իր բյուջեից տարեկան հատկացնում է մինչև 1 մլրդ.դոլար, չհաշված ներդրողների միջոցները: Ըստ ՙTurkTelecomGroup՚ ղեկավար Խակամա Կանաֆանիի, ոլորտի զարգացումը կախված է ոչ միայն այն բանից, թե ինչ թվով մարդիկ են օգտվում ինտերնետից, այլ նրանից, թե ինչ արդյունավետությամբ է երկիրը ներդրվում գիտատեխնիկական և ինժեներական զարգացումներին, ու ինչ միջավայր է ի վիճակի ստեղծել պետությունը, որպեսզի արժանապատիվ տեղ զբաղեցնի միջազգային ինովացիոն համակարգի արժեքների շղթայում: Ինչպես հայտնի է, հատկապես Իսրայելին է հաջողվել այս ոլորտում հասնել առանձնահատուկ հաջողությունների, և ի տարբերություն շատ երկրների, իսրայելական ՏՏ ընկերություններն այս ոլորտում հանդես են գալիս ոչ թե որպես աուտսորսինգային, այլ որպես ՙտոլինգային՚ երկիր, ոչ թե Հայաստանի նման, որն օտար ընկերությունների մանր պատվերներն է կատարում, այլ հակառակը, որպես ՙմոդա թելադրող՚: Այստեղ աշխատում է շատ արդյունավետ մի համակարգ, որի համաձայն իսրայելական ընկերությունները, պետության օգնությամբ, բազմաթիվ երկրներում հազարավոր մասնաճյուղեր են ստեղծում, դրանով իսկ գլոբալացնելով իրենց ՏՏ ոլորտը, միաժամանակ քաջ գիտակցելով, որ աուտսորսինգային ծառայությունները տնտեսական առումով անշնորհակալ գործ է, քանի որ խիստ սահմանափակ է ու անհեռանկար: Այո, ֆորումի մասնակիցները խոսեցին, որ տնտեսության զարգացման գործում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը չունի իր այլընտրանքը, բայց, միայն տեխնոպարկ ստեղծելով սահմանափակվել չի կարելի: Օրենսդիր ամբողջ միջավայրը, ինչպես նաև պետության բոլոր կարգավորող ֆունկցիաները պետք է ուղղված լինեն ինովացիաների համար առավելագույն բարենպաստ միջավայր ստեղծելուն, և այստեղ ֆրագմենտար մոտեցումն անընդունելի է, իսկ վերջին հաշվով` անօգուտ: Եվ հատկապես այնտեղ, որտեղ ֆրագմենտարությունն ու համակարգվածության բացակայությունն են հանդես գալիս որպես գլոբալ մոտեցումներ, իսկույն վրա հասնում ամենաանուղղելին` մասնագետների արտահոսքը, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի երկրներից դեպի Արևմուտք: Լավագույն կադրերը, գիտելիքներ և հմտություններ ստանալով աուտսորսինգային ընկերություններում, վերջին հաշվով հավաքում են ճամպրուկներն ու հեռանում օտար երկրներ, կյանքի որակը բարձրացնելու բնական ձգտումներով, ինչպես նաև մասնագիտական հետագա աճ ապահովելու ակնկալիքներով: Իսկ չէ՞ որ նրանցից շատերն ի վիճակի էին իրենց ընկերություններն ստեղծել նաև հայրենիքում: Հետևաբար, այն երկրները, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ոչ միայն ինովացիոն, այլ վենչուրային տնտեսության զարգացմանը, վերջին հաշվով` շահում են: Ընդ որում, տվյալ պարագայում միջազգային դոնորների վրա հույս դնելն էլ է անիմաստ դառնում: Ինչպես ֆորումում բացահայտորեն հայտարարեցին EBRD ներկայացուցիչները, վենչուրային, բարձր ռիսկային նախագծերի ֆինանսավորումը միջազգային ֆինանսական դոնորների բաժնետերերի կողմից, մեղմ ասած, չի ողջունվում, չնայած բոլորն են հասկանում դրա բարձր նշանակությունն Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման համար:

Բայց եթե ինովացիոն տնտեսությունը մեր, պայմանականորեն ասած, հետճգնաժամային փուլում, կայուն տնտեսական աճ ապահովելու միակ հույսն է, ապա ինչպես համատեղել երկու, առաջին հայացքից, անհամատեղելի գործոնները` աճի ապահովման ռեսուրսային ծախսերը և ֆինանսական միջոցների կոշտ տնտեսման ռեժիմը: Ժամանակակից հետճգնաժամային տնտեսության այս պարադիգմային ֆորումի մասնակիցները նվիրեցին ոչ պակաս հետաքրքիր բանավեճեր: Պարզվեց, ինչպես ասում են անգլիացիները, այստեղ էլ ՙանհնարին ոչինչ չկա՚: Հարկավոր է սկսել ամենափոքրից, բառիս բուն իմաստով, այսինքն, փոքր ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ ռեժիմ ստեղծելուց, չճնշել հարկերով ու մաքսերով, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար ապահովել հավասար, մրցունակ միջավայր, այսինքն, անել ճիշտ հակառակը, այն, ինչ առկա է, այլ ոչ թե խոսքերով, ինչն այսօր արվում է Հայաստանում կամ Ռուսաստանում, չնայած, որ վերջինս, ի տարբերոթյուն մեզ, առայժմ սահուն կերպով ՙլողում է՚ իր հսկայական տարածքի ու նավթի նկատմամբ անվերջանալի պահանջարկի հաշվին: Ճիշտ է, բանավեճին ներկա եվրոպական պաշտոնյաներն այս հարցում էլ ձեռնպահ չմնացին քաղաքական խորհուրդներից, արևելաեվրոպացի ՙմանուկներին՚ խորհուրդ տալով ավելի արագ կողմնորոշել իրենց արտաքին քաղաքական օրակարգերը` ԵՄ միանալու կապակցությամբ, կարծես թե մեր աչքերի առջև չեն Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, ինչպես նաև Իսլանդիայի օրինակները: Բայց, այնուամենայնիվ, բիզնեսի եվրոպական ստանդարտները, եվրոպական ընդհանուր տնտեսական դիրեկտիվները, հակակոռուպցիոն և հակադեմինգային միջոցառումները, մրցունակ միջավայր ստեղծելու ուղղությամբ քայլերը կարող են հրաշալի օրինակ ծառայել բազմաթիվ զարգացող երկրների համար: Եվ ռուսական բարձաստիճան պաշտոնյաների հետ բանավեճերում ճշմարտացիորեն ասվեց, որ առանց այդ հարցերի լուծման երկարատև ֆինանսավորման ոչ մի աղբյուր ի վիճակի չէ բարձրացնել և դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Կենսաթոշակային ոչ մի բարեփոխում մրցակցային դաշտի բացակայության պայմաններում ի վիճակի չի ճանապարհ հարթել ՓՄՁ ոլորտին, որպեսզի մասնակիորեն այն ուղղվի ինովացիոն տնտեսության ուղիով: Կարծում եմ, որ այս անվիճելի թեզը ոչ պակաս վերաբերվում է նաև Հայաստանին, որտեղ առանց բազային խնդիրներ լուծման բարեփոխումները, պարզապես կհանգչեն կեսճանապարհին, ինչպես խորհրդային ՙզապորոժեցը՚: Անգամ այն երկրների հեղինակավոր առաջնորդները, ըստ էության դիկտատորները, որոնք համաշխարհային գրականությնա մեջ ստացել են ՙտնտեսական վագրեր՚ անվանումը, սկսել են նրանից, որ արմատախիլ են արել կոռուպցիան, խստորեն ճնշել ստվերային տնտեսությունը, ստեղծելով առավելագույնս մրցունակ միջավայր, թեթևացնելով ՓՄՁ ոլորտի մատչելիությունը դեպի բանկային համակարգը, ստեղծելով տրանսպորտային, ֆինանսական և կորպորատիվ շուկա, դրանով իսկ լրջորեն բարձրացնելով գործարար ակտիվության ինդեքսը, և միայն դրանից հետո ձեռնամուխ լինելով լուրջ և խորը կառուցվածքային բարեփոխումներին: Կա երկու ճանապարհ` չիլիական և եվրոպական: Առաջինի մասին ֆորումում, բնական է, ոչ ոք չխոսեց, Պինոչետի և Լի Կուան Յու-ի ժամանակներն անցել են, և պատմությունը, ի ափսոսանք մեր բարձրաստիճան որոշ համաքաղաքացիների, ետ չի գալիս, հատկապես ինտենսիվ գլոբալացման և ուղժգնացող աշխարհառազմավարական բատալիաների պայմաններում:

Եվրոպական տնտեսական ֆորումը, որը տեղի ունեցավ Ստամբուլում, մեզ համար, մեղմ ասած, ոչ բարեկան երկրում, որը համառորեն փորձում է տեղ գտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակում, բավականին հաջողված անցավ: Այսօր Ստամբուլը գերզարգացած քաղաք է, 15 մլն. և մշտապես աճող բնակչությամբ, տնտեսական եվրոպական կողմնորոշումով և ինովացիոն հսկայական ներուժով: ՙԹուրքական ավիաուղիները՚, ի տարբերություն իր պատմությունը դառնորեն ավարտած ՙԱրմավիայի՚, հանդիսանում են երկրի հպարտությունը: Հատկապես այս ընկերությանն է, որ թուրքական իշխանությունները, ցածր սակագների և ճիշտ դիրքավորելու շնորհիվ, մտադիր են դարձնել գլոբալ բրենդ, և հատկապես այս ընկերությունն է իր թևերի վրա կրում թուրքական տարածաշրջանային ու, ոչ միայն տնտեսական, տերության գաղափարը: Բայց սա արդեն այլ թեմա է: Պետք չէ այն բացել, քանի որ կարող են ճիշտ չհասկանալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետԱրմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Աբաս Արաղչիի հետ
Ամենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է ԲելառուսԱմենայն հայոց կաթողիկոսն այցով մեկնել է Բելառուս
Արարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համարԱրարատ Միրզոյան․Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է արդյունավետ լուծումներ գտնելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվՀայաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանինՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Հայաստանի դեսպանին
Հայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքըՀայաստանը գրանցել է Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 1,6 մլն դոլար արժողությամբ 1,6 հա հողամասի սեփականության իրավունքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնումԱրարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարինԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ արտգործնախարարին
Իսրայելի հայերը ներողություն են պահանջում Իսրայելի հայերը ներողություն են պահանջում "Եվրատեսիլի" իսրայելցի մեկնաբանի "ռասիստական եւ վիրավորական հայտարարությունների" առնչությամբ
Հայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունըՀայաստան կայցելի ԵԽԽՎ կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Մայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունըՄայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Փաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանը Տիրանայում Նիդերլանդների և Բելգիայի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունըՀայաստանի և Չեխիայի վարչապետները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացման հանձնառությունը
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
"Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդը պատրաստ է դառնալ ընդդիմության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Փաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըՓաշինյանն ու Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցիցՓաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ նրա զրույցից
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըՓաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
Խաբեցին և գլխի տակ Խաբեցին և գլխի տակ "փափուկ բարձ" դրեցին. Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
ԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասինԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է Երևան և Բաքու այցելելու մտադրության մասին
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարարԵրևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. նախարար
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառովԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել ադրբեջանական կողմի գնդակոծությունների փաստը՝ 2026 թվին կայանալիք ընտրությունների պատճառով
Փաշինյանը շփվել է Էրդողանի հետՓաշինյանը շփվել է Էրդողանի հետ
Քաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներինՔաղաքական գործիչ. Անհնար է անտեսել այն գործընթացը, որը համապատասխանում է Հայաստանի սահմանադրության պահանջներին
Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանըԵվրահանձնաժողովի փոխնախագահ. Բաքուն ու Երեւանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանը
Սեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքինՍեյրան Օհանյան. Լևոն Քոչարյանի գործողությունները համաչափ են կառավարող ուժի պահվածքին
Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումՏիրանայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցելՀայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվինԱմենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովվին
Կոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնինԿոպիրկինը բաց նամակ է գրել Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի օդիոզ հայտարարությունների ֆոնին
Պատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտիՊատգամավոր. Անթույլատրելի է, երբ ԱԺ նիստերի դահլիճը վերածվում է վիրավորանքների դաշտի
Այսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավորԱյսօր չի կարելի կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը. իշխանական կուսակցության պատգամավոր
Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում էՀայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է
Ինչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ ՓաշինյանիցԻնչու՞ Երևանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում ներկայացնել՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը. հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանից
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըԱնտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Միրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործումՄիրզոյան. Հայաստանի և ԵԽ-ի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումըՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. օդերեւութաբանների կանխատեսումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի"  կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը
Հայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնումՀայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համարԱմենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համար
Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվել էԱզգային ժողովում իրավիճակը կրկին լարվել է
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
ANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունումANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունում
Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետ
Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքումԸնդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքում
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Լավրովի այցը Հայաստան մշակվում է. ԶախարովաԼավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
Հայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համարՀայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համար
Վարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերիցՎարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերից
Անհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել էԱնհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել է
Կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգըԿուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման