Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում ցանկացած դադար կուղեկցվի կրակոցներով, ինչն անթույլատրելի է և ինչից ամեն գնով պետք է խուսափել, հունիսի 1-ին «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՚ Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը;
ՙԱպրիլյան պատերազմից հետո Ռուսաստանն առաջինը հայտնվեց մարտական բախումների առաջավոր գծում՝ ամեն բան անելով դրանք կասեցնելու համար, ինչպես արել էր 1994 թվականին: Եվ այսօր կարևոր է թույլ չտալ, որ դադարը ձգձգվի, ինչը նոր կրակոցների կհանգեցնի՚,- նշել է նա:
Միաժամանակ Աբասովը բանակցային գործընթացի կառուցողական օրակարգի անհրաժեշտություն է տեսնում, ինչը նա կապում է բացառապես ՙԱդրբեջանին օկուպացված հողերի վերադարձի՚ և ՙայնտեղից օտարերկրյա զորքերի դուրսբերման հետ՚: Բանակցային գործընթացի մնացած բոլոր կետերը, ըստ քաղաքագետի, ածանցյալ են: