Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Արցախ ուղեւորություններից՝ իրավիճակի սրման առնչությամբ: Այդ մասին ասվում է դեսպանության հաղորդագրությունում:
Դրա պատճառը ԶԼՄ-ների այն հաղորդումներն են, որ Ադրբեջանի զինված ուժերը հրաման են ստացել՝ պատրաստվել Ստեանակերտի վրա հնարավոր հարձակմանը: «Բոլոր ԱՄՆ քաղաքացի մասնավոր անձանց, ովքեր ներկայում ԼՂՀ-ում են, խորհուրդ ենք տալիս մեկնել այնտեղից: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներին առաջվա պես արգելվում է մեկնել ԼՂՀ, իսկ ԱՄՆ հյուպատոսական ծառայություններն ԱՄՆ քաղաքացիների համար շարունակում են անհասանելի մնալ ԼՂՀ-ում եւ հարակից տարածքներոմ», - ասվում է հաղորդագրությունում:
Դեսպանությունում ընդգծել են, որ իրավիճակը լարված է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզում, եւ ԱՄՆ կառավարության աշխատակիցների այցելություններն այդ շրջան սահմանափակվել են: