ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նշել է միջազգային հանրության ջանքերի համախմբման կարևորությունն Ադրբեջանի հանցագործությունների դատապարտման գործում:
ՀՀ նախագահի խոսքով, տվյալ փուլում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Միաժամանակ նախագահը նշել է, որ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապրիլյան սրացման ընթացքում հասցեական հայտարարություններ և գանահատականներ չեն հնչել Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: ՙԿցանկանայինք, որ առավել հստակ հայտարարվեր, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. հարձակվող կողմն Ադրբեջանն է՚,- հայտարարել է Սարգսյանը:
ՙՄեզ համար չափազանց կարևոր է, որ անարդարությունը կոչվի իր անունով՚,- նշել է ՀՀ նախագահը: Նա ընդգծել է նաև Ադրբեջանի գործած հանցագործությունների դատապարտման և հետագայում ագրեսոր երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: