Երևանի
թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների երկու ֆիլմեր պարգևների են
արժանացել Սոֆիայի New Wave միջազգային ուսանողական կինոփառատոնում: «Լավագույն
մոնտաժ» անվանակարգում հաղթող է դարձել Արեն Մալաքյանի «Սիրո բացատրություն
ճապոնական ոճով» ժապավենը, իսկ «Լավագույն հնչյունային մոնտաժ» անվանակարգում`
Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը»:
Հունվարի 23-25-ը անցկացված New Wave միջազգային
ուսանողական կինոփառատոնում ներկայացվել էր 29 ֆիլմ Բուլղարիայից, Ռուսաստանից,
Կոսովոյից, Սերբիայից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը ներկայացրել
էր ԵԹԿՊԻ ուսանողների 4 ֆիլմեր: