


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Երևանի ավագանու ընտրություններում բազմակի քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով, ներգրավել է որպես մեղադրյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հետաքննության ընթացքում պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասին հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը քվեարկության օրը, մայիսի 5-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ. Մխիթարյանին բազմակի ընտրություն կատարելու նպատակով տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ:
Այս կապակցությամբ էլ Է.Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34-153 հոդվածով:
Նշենք, որ նշված գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է նաև այդ տեղամասի բնակիչ Դ. Մխիթարյանը, որին մեղադրանք է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153 հոդվածով:



