Arminfo.info


 Երկուշաբթի, 30 Մայիսի 2016 09:15

Ստեփանյան Դավիթ

Սարգիս Հացպանյան. Մեր զինվորը, կատարելով իր պարտականությունները, ապտակ հասցրեց նույնիսկ ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական իշխանություններին

Սարգիս Հացպանյան. Մեր զինվորը, կատարելով իր պարտականությունները, ապտակ հասցրեց նույնիսկ ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական իշխանություններին

 

 Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտի 1-ին Լևոնարխի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայից հետո առաջին անգամ գիշերն առանց կրակոցների անցավ: Կարելի՞ է արդյոք այդ հանգամանքը վերագրել նախագահների և համանախագահների Վիեննայի հանդիպման արդյունքներին:

 

Չեմ կարծում, թե դա հնարավոր է դարձել Վիեննայի բանակցությունների շնորհիվ: Կա այսպիսի թևավոր արտահայտություն՝ ՙԵթե չես ցանկանում հարցի լուծում, ստեղծիր հանձնախումբ՚: Ամենուր, երբ շատ մարդիկ են լինում, ըստ որում՝ սեփական շահերն ունեցող, միշտ դժվար է լինում լուծման հանգել: Դա հնարավոր է միան նեղ շրջանակում, տվյալ դեպքում, կարծում եմ, փոխզիջում պետք է ձեռք բերվի հակամարտության մասնակիցների միջև. մյուսները՝ ներառյալ Մինսկի խումբը, այստեղ անելիք չունեն: Այս առումով ես սահմանին հարաբերական հանգստությունը գնահատում եմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների լույսի ներքո, այլ ոչ թե՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպման արդյունք: Այդ պատճառով, չեմ կարծում, թե այդ հանգստությունը երկարատև լինի: Կարծում եմ՝ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հնարավորինս համընկել են: ԱՄՆ-ը, կարծես, համակերպվել է տվյալ տարածաշրջանում  Ռուսաստանի միջնորդական դերի հետ: Ըստ որում, իսրայելա-ամերիկյան տանդեմը շարունակում է լուրջ մտավախություններ ունենալ ղարաբաղա-իրանական սահմանին իրավիճակի առնչությամբ՝ հաշվի առնելով սիրիական իրադարձությունների լույսի ներքո Իրանի հավանական վտանգը Իսրայելի և, համապատասխանաբար, ԱՄՆ-ի համար:

Արցախը և Հայաստանը, թերևս, միակն են Իրանին շրջապատող երկրներից, որոնց տարածքում ամերիկացի զինվորականներ չկան: Իսկ իսրայելա-ադրբեջանական սիրախաղերն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի տարածքում ամերիկյան և իսրայելական ռազմական ներկայության ուժեղացմանը:

 

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, մեր 18-ամյա պատանիների հերոսությանը և վճառականությանը զուգահեռ, հերթական անգամ մերկացրեց գեներալ մանվելների, լիսկաների և մնացածի՝ կեղծ հայրանասիրության քողի տակ թաքցված իրական էությունը: Ձեր կարծիքով, արդյո՞ք մենք ճիշտ եզրակացություններ ենք արել:  

 

Ոչ, չենք արել: Սակայն, տեսնում ենք, որ մեր ազգի լավագույն որակները դրսևորվեցին հայ զինվորի, այլ ոչ թե՝ գեներալի կողմից: Շատ լավ իմանալով մեր բանակը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, դեռ ստեղծման օրվանից՝ կարող եմ ասել, որ բացառությամբ 1-2 անունների, մնացած մեր գեներալները պրոֆեսիոնալ առումով անպիտան են: Օրինակ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը, ով իմ անմիջական հրամանատարն էր Քարվաճառի ազատագրման ժամանակ, շատ լավ հասկանալով ալկոհոլային խմիչքներից, զրոյական գիտելիքներ ունի ռազմական արվեստի մասին: Ֆրանսիայում մեր պաշտպանության փոխնախարար, գեներալ Հայկազ Բաղմանյանին լավագույն դեպքում որևէ գավառական հյուրանոցի դռնապանի պաշտոն

կվստահեին: Եվ նման օրինակները, ցավոք, շատ են: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր այդքան անպիտան մարդ հավաքվել Հայաստանի համար կրիտիկական կարևոր այնպիսի կառույցում, ինչպիսին բանակն է, որ ստեղծվեց 90-ականների պատերազմի պայմաններում՝իսկական հայրանասերների անշահախնդիր ջանքերով: Հենց նման ՙգեներալների՚ շնորհիվ է բանակում հանցավոր հիերարխիա ձևավորվել: Զինակոչիկները բանակ են գնացել՝ սպայական կազմի նկատմամբ վախի մթնոլորտում: Իսկ մեր ԶՈւ գոյության տարիներին ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի թիվը նրանց բարոյահոգեբանական վիճակի լավագույն վկայությունն է: Հիմնվելով անձնական դիտարկումների վրա՝ հավաստում եմ, որ շատ զինակոչիկներ վախ են տածում իրենց հրամանատարների նկատմամբ: Այդ պատճառով մեր զինվորների արիությունը, իրենց պարտականությունների հստակ կատարումն Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի օրերին մեծ զարմանք առաջացրեցին ինձ մոտ: Ադրբեջանցիներն իրենց հարձակումից առաջ հաշվարկել էին ամեն բան՝ կապված մեր բանակի և դիրքերի հետ, բացառությամբ մեկ բանի՝ իր հայրենիքը պաշտպանող հայ զինվորի հերոսության: Հակառակորդը չէր կարող պատկերացնել դա, քանի որ հայերի հարձակման դեպքում նրանց երիտասարդությունը, վստահեցնում եմ, թողնելով դիրքերը, փախուստի կդիմեր: Իսկ հայի իրական դեմքը երևաց ապրիլյան պատերազմի օրերին, երբ Արցախը, Հայաստանը և Սփյուռքն ամեն բան արեցին՝ աջակցելու հայրենիքը պաշտպանող հերոսին: Մինչդեռ այդ հային, այդ հերոսին իշխանությունները հետևողականորեն խեղդում են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: Հայաստանի իրական դեմքի ի հայտ գալը մութ ուժերի շահերից չի բխում:

 

Մութ ուժեր Հայաստանից դու՞րս:

 

Իշխանությունը բռնազավթած հայերի ձեռքով Հայաստանը կառավարում են արտաքին, մութ ուժերը, որոնք շահագրգռված չեն վերջինիս իրական դեմքի ի հայտ գալով: Ցանկացած ուժ, որը մեզ պարտապան է դարձնում, դրամաշնորհներ տրամադրում, ինձ համար մութ ուժ է: Լինելով ծնունդով Եվրոպայից՝ շատ լավ գիտեմ, թե ինչով են զբաղվում ՙմիջազգային ֆինանսական կազմակերպությունները՚ Հայաստանում և ինչով են դրանք զբաղվել Ֆրանսիայում: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունում գտնվող ցանկացած մարդու միակ արժեքը փողն է՝ փողի դիմաց այդ մարդիկ Հայաստանի անունից կանեն այն ամենը, ինչ ցանկանա ցանկացած օտարերկրացի: Բարիկադների մյուս կողմում մեծամասնությունն է՝ հայ հասարակությունը: Եվ հենց Հայաստանում քաղաքացիական հասարակության չկայացվածության հետևանքով բռնազավթողները վաճառում են Հայաստանն արտաքին ուժերին: Ամենամեծ երազանքս է, որ հայ հասարակությունը թեկուզ մեկ ժամով ֆրանսիական հասարակության ինքնագիտակցության մակարդակն ունենա: Այդ դեպքում այդ մեկ ժամում իշխանությունը Հայաստանում պաշտոնանկ կարվեր, կվազեր ու քաղաքական ապաստարան կխնդրեր ինչ-որ տեղ Էմիրաթներում կամ Ռուսաստանում,  քանի որ ցանկացած քաղաքակիրթ երկիր նման մարդկանց չէր ընդունի:

 

Այլ կերպ ասած՝ մեր դժբախտությունների համար ինքներս ենք մեղավոր…

 

Միանշանակ: Այդ թվում՝ մեղավոր եմ ես, իմ շրջապատը: Եվ ես ներողություն եմ խնդրում ժողովրդից՝ թեկուզ այն բանի համար, որ մեր բանակը նման գեներալիտետ ունի:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումն ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է պարունակում: Պատճառը նույն նյութապաշտությա՞ն մեջ է:

 

Հայաստանը երբեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ սեփական դիրքորոշում չի ունեցել: 1988 թ. ՙՂարաբաղ՚ կոմիտեի ստեղծման պահից մինչ օրս անձամբ ես ոչ մի անգամ իշխանության որևէ ներկայացուցչից ղարաբաղյան գործընթացից Հայաստանի սպասումների հստակ տեսլական չեմ լսել: Կան միայն մի շարք հակասական որոշումներ՝ ՙմիացումից՚ մինչև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Եվ հասկանալի չէ, թե ինչու Արցախի ինքնորոշման մասին խոսում են Երևանում, այլ ոչ թե՝ Ստեփանակերտում: 1994 թ. զինադադարի մասին պայմանագրի միակ դրական կետը մեզ համար ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի ստորագրությունն է: Հայաստանը պետք է միայն աջակցի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմանը, այլ ոչ թե՝ որպես կողմ մասնակցի գործընթացին: Դա միակ ճիշտ և, կարծում եմ, հայության շահերից բխող հայեցակարգնէ:

 

Դա իդեալ է: Իսկ մենք խոսում ենք իրականության մասին, որում շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչի է ձգտում հասնել մեր իշխանությունը բանակցային գործընթացից և, համապատասխանաբար, աշխարհից…

Հաշվի առնելով, որ ավելի քան 20 տարի գործընթացն ընթանում է փակ դռների հետևում, և իշխանությունը դրա բովանդակության մասին մեզ հաշվետու չի լինում՝ մենք պետք է թքած ունենանք վերջինիս սպասումների վրա: Հենց դա էլ ապրիլի սկզբին արեց հայ զինվորը՝  հստակ կատարելով իր պարտականությունները և ապտակ հասցնելով առաջին հերթին նույնիսկ ոչ թե ադրբեջանական, այլ՝ հայկական իշխանություններին: Պարզ է, որ Արցախի շուրջ միայն դե-ֆակտո իրավիճակի պահպանումը դե-յուրե իրավիճակի չի հանգեցնի: Այդ պատճառով մեր ճանապարհը, որի հենքում բացառապես արցախյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, Հայաստանին Արցախի միացումը, ինչի մասին շատերը շարունակում են պնդել, աշխարհը չի հասկանա: Պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել: Այսպիսով՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններում Հայաստանի իշխանությունների միակ նպատակն այդ նույն իշխանության պահպանումն է: Հենց այդ նպատակով իշխանությունը մշտապես Ղարաբաղի խնդիրն օգտագործում է ներքին քաղաքականությունում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Նույն պատկերն Ադրբեջանում է, որտեղ ալիևյան կլանն իշխանությունից կախված է ղարաբաղյան թելով:  

 

Այսինքն՝ կրկին հանգում ենք եզրակացության, որ չկարգավորված Ղարաբաղն ավելի ձեռնտու է ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Երևանի համար

 

Միանշանակ: Իշխանությունների երկարակեցության գրավականը կարգավորված ղարաբաղյան հակամարտության բացակայության մեջ է: Եվ այս առումով ռեժիմներին ձեռնտու չէ նույնիսկ կարգավորման՝ հասարակություններին շահավետ տարբերակը:

  

Բանակցող Դավութօղլուի հրաժարականը, Մերձավոր Արևելքից միգրանտների Թուրքիա վերադարձի շուրջ ԵՄ հետ համաձայնությունների իրականացման փաստացի ձախողումը, երկրի իսլամացումը վերջնականապես խաչ դրեցին Թուրքիայի եվրահեռանկարների վրա:  Կարելի՞ է արդյոք փաստել, որ էրդողանյան Թուրքիան վերջնականապես շրջադարձ է կատարել դեպի Արևելք, և ինչո՞վ կարող է դա սպառնալ Հայաստանին:

 

Թուրքիայի բնակչության մեծ մասն իրականում հարյուրավոր տարիներ հետ է մնացել ժամանակակից քաղաքակրթությունից: Եվ իսլամը շարունակում է որոշիչ դեր խաղալ այդ գործընթացում: Սա օբյեկտիվ իրողություն է, որից ձևավորվում է այսօրվա թուրքական արտաքին քաղաքականությունը: Մահրիբի երկրների արաբները, չնայած իրենց ողջ հետամնացությանը, մի քանի անգամ ավելի առաջադեմ են Թուրքիայի գավառներում ապրող թուրքերից: Եվրոպայում դա մեզանից լավ են հասկանում՝ համապատասխանաբար գիտակցելով ԵՄ կազմում Թուրքիայի հայտնվելու անհնարինությունը: Եվ միայն մարդու իրավունքների գաղափարի առկայությունը՝ ամրապնդված ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ, ստիպում է Եվրոպային շարունակել Անկարայի հետ եվրախաղերը: Այդ խաղերը տևում են ավելի քան 60 տարի և նույնքան էլ կշարունակվեն: Սակայն, Ռեջեփ Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, 2002 թվականից  ունենալով իշխանության նկատմամբ իրական մոնոպոլիա, այսօր փորձում է փոխել այդ խաղի կանոնները: ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավարն արդեն 2,5 տարի հանդես է գալիս տարածաշրջանային ինքնուրույն խաղացողի կարգավիճակում՝ շանտաժի ենթարկելով ամերիկացիներին Թուրքիայի իսլամացմամբ, ինչն ԱՄՆ համար երկրորդ Իրան կդարձնի այն: Այլ կերպ ասած՝ ընդհանուր չարիքի՝ ԱՄՆ դեմ պայքարում իրանական շիաների և թուրքական սունիների՝ առաջին հայացքից անհնար թվացող միավորմամբ: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը եկար ժամանակ փորձել է այլընտրանքային քաղաքականություն թելադրել Անկարային՝ Փենսիլվանիայում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջոցով: Եվ հենց Էրդողանի AKP-ն վերջ դրեց այդ ծրագրերին: Այնուամենայնիվ,  չեմ բացառում Գյուլենի վերակենդանացումը՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի հնազանդ շարքային անդամների շարքը վերադարձնելու շուրջ Էրդողանի հետ բանակցություններում ամերիկացիների անհաջողության դեպքում: Այդ դեպքում ԱՄՆ-ը կփորձի ամեն բան անել AKP-ն տրոհելու և կուսակցության ընդդիմադիր թև ստեղծելու համար՝ Աբդուլլահ Գյուլի, Ահմեդ Դավութօղլուի, Ալի Բաբաջանի և Բյուլենթ Արինչի, այն քաղաքական գործիչների գլխավորությամբ, ովքեր ընդհանուր լեզու չեն գտել Էրդողանի հետ: Էրդողանին հաջողվում է դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ անհնարը պահանջելու միջոցով, որպեսզի ստանա հնարավոր մաքսիմումը: Այս բանաձևն առայժմ հաջող է աշխատում ԱՄՆ, Իսրայելի և հիմա արդեն Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ Արցախում իրավիճակի սրացումը Մոսկվայի հետ Անկարայի պայմանավորվածությունների անմիջական հետևանք է: Ինչպես 1921 թվականին, Թուրքիան ձգտում է զիջումների հասնել Ռուսաստանից՝ Հայաստանի հաշվին, որն այսօր ինքնուրույն գործոն չէ Ռուսաստանի համար:

 

Իսկ ո՞րն է Հայաստանի հաշվին Թուրքիային զիջումների Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ հատկապես հաշվի առնելով Մուսթավա Քեմալի հետ 1921 թ. գործարքի անմխիթական հետևանքները ԽՍՀՄ համար:

 

Ի տարբերություն Մոսկվայի լիակատար ենթակայության տակ գտնվող Հայաստանի իշխանությունների՝ Անկարան և Բաքուն Ռուսաստանի հետ հարաբերություններում հստակորեն հետամուտ են լինում սեփական շահերին: Սիրիայում ԻԼԻՊ-ին աջակցությամբ, այդ սպառնալիքի տարածման հեռանկարով Թուրքիան իր շուրջը պահեց ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ռուսական կործանիչը խոցելու թույլտվություն ստանալով նրանցից: Այդպիսով՝ փորձարկվեցին Ռուսաստանի կարողությունները, որը մեծ հաշվով անկարող գտնվեց որևէ բան լուծել Սիրիայում: Սակայն, դրանից հետո Ռուսաստանի հետ կրկին երկխոսելու ցանկություն առաջացավ թուրքերի մոտ, ինչը և արվեց Ադրբեջանի օգնությամբ, որի սանձազերծած ապրիլյան ագրեսիային Մոսկվան ուղղակի ստիպված էր արձագանքել:

Ընդ որում, Ադրբեջանը համաձայնում է անդամակցել ԵՏՄ-ին՝ բացառապես Արցախը ստանալու գնով: Թուրքիան դրանում աջակցում է վերջինիս՝ շանտաժի ենթարկելով Մոսկվային ՌԴ առանձին սուբյեկտներում  ռուսաստանցի մահմեդականների ինքնորոշման ձգտմանն աջակցությամբ: Որպես լոյալության համար գին՝ նշվում է Արցախը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը հրահրեց ապրիլյան պատերազմը՝ ցույց տալու Հայաստանին իր լիակատար միայնության փաստը և, համապատասխանաբար, հանուն Բաքվի և Անկարայի շահերի Արցախի վերաբերյալ սեփական առաջարկներին համաձայնողությունը:

 

Այո, բայց այստեղ Մոսկվայի համար կա ՙկարմիր գիծ՚՝ հաշվի առնելով, որ Արցախի և Հայաստանի վերջնական հանձնումն ամենևին ռուսական շահերից չի բխում:

 

Չի բխում, քանի որ այդ դեպքում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին անխուսափելիորեն դուրս կհրավիրի Ռուսաստանին տարածաշրջանից, ինչը Մոսկվայում շատ լավ հասկանում են: Սակայն, կա նաև ԱՄՆ-Իսրայել տանդեմը, որին փորձում է դիմակայել պուտինյան Ռուսաստանը՝ այդ թվում բռունցք թափ տալով Ղարաբաղում: Եվ գլոբալ խաղացողների համար Հարավային Կովկասի կարևորության լույսի ներքո՝ Հայաստանն ուղղակի պարտավոր է, վերջապես, սեփական դերակատարությունն ունենալ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներում: Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասում ցանկացած կողպեք բացելու համար Մոսկվային միշտ հարկավոր է հայկական բանալի, որը, վերջապես, պետք է դադարենք նվիրել նրան: Հայաստանը շատ լավ կարող է ընդհանուր լեզու գտնել թե՛ Ադրբեջանի, թե՛ նույնիսկ Թուրքիայի հետ՝ առանց Ռուսաստանի միջնորդության, ինչն այդքան թանկ է մեզ վրա նստում: Բնական է, որ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, այդ պատճառով նախընտրում է պահպանել կրակը Ղարաբաղում՝ պարբերաբար վախեցնելով մեզ թուրքական յաթաղանով: Իրականում դա ամենևին այդպես չէ, ինչը մենք շատ լավ ցույց տվեցինք Արցախում: Անհրաժեշտության դեպքում, մի փոքր այլ մեթոդներով, ցույց կտանք նաև Թուրքիային:

 

Եվ այստեղ մենք սահուն կերպով անցում ենք կատարում Արևմտյան Հայաստանի  իսլամացված հայերին որպես աշխարհաքաղաքական գործոն օգտագործմանը…

 

Միանգամայն ճիշտ է: ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիայի փլուզման բավական լուրջ նախագիծ ունի, որում, Քուրդիստանի ստեղծմանը հավասար, նախատեսված է Արևմտյան Հայաստանի ստեղծում: Այդ նախագծի մասին, ի դեպ, տեղեկացված են մեր իշխանությունները և ոչ միայն: ԱՄՆ նման ծրագրերը մի քանիսն են: Վաշինգտոնում շատ լավ գիտակցում են, որ Թուրքիան արհեստական պետություն է՝ ստեծված, իմիջիայլոց, Լենինի ջանքերով: Եվ Թուրքիայի փլուզման ծրագրերի իրականացման դեպքում իսլամացված հայերի և Հայաստանի մասնակցությունն անխուսափելի է: ԱՄՆ-ը մեզանից շատ ավելի լավ գիտի Թուրքիայի տարածքում առնվազն 5 մլն նման էթնիկ հայերի առկայության մասին:

 

Այո, բայց դրա համար այդ մարդիկ նախևառաջ իրենց պետք է հայ զգան: Նրանք պատրա՞ստ են վերադառնալ իրենց ինքնությանը: 

 

Իսլամացված հայերն արդեն իրենց ինքնությանը վերադառնալու ճանապարհ են որդեգրել: Դիարբեքիրում, տեղական քրդական իշխանությունների թույլտվությամբ, արդեն գործում է Թուրքիայի հայերի միություն, որտեղ շրջակա գյուղերի բնակիչները հայերեն են սովորում: Համանման միություններ, հայոց լեզվի դասընթացներ են գործում Մուշում, Դերսիմում, Համշենում: Եվ սա միայն բաց տեղեկատվությունն է: Ըստ որում, հենց մահմեդական հայերն են կազմում այդ տարածքներում թուրքական և քրդական հասարակության ամենաակտիվ սոցիալական շերտը: Եվ առաջիկա 10 տարում այդ մարդիկ ակտիվորեն ՙկվերադառնան՚: Դա շատ լավ գիտեն ԱՄՆ-ում, Կանադայում, բայց, չգիտես ինչու, չեն ցանկանում իմանալ Հայաստանում: Վերջապես, Թուրքիայի ամենակենտրոնում ապրում են ալավի թուրքեր, ալավի քրդեր, ալավի զազաներ և ալավի արաբներ, որոնց ընդհանուր թիվը տատանվում է 18-ից մինչև 20 մլն: Այդ մարդիկ խիստ տարբերվում են սուննի թուրքերից և շաֆիիթ թուրքերից մշակույթի բարձր մակարդակով և սոցիալական ակտիվությամբ՝ կարևոր դեր խաղալով երկրի կառավարման գործում: Հատկանշական է, որ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն այսօր 100%-ով կառավարվում է ալավիների կողմից: Այդ պատճառով Թուրքիայում Х ժամի ներքին կոնֆլիկտ կսկսվի հենց ալավիների և սուննիների միջև: Եվ հայեր միակ հավանական դաշնակիցն այդ Х ժամին Թուրքիայի ալավիները կլինեն: Այսպիսին է Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը, և իրադարձությունների հետագա զարգացումը, այսպես թե այնպես, տեղի կունենա՝ այդ թվում ՙՀայկական հարցի՚ օգտագործմամբ:

 

Այո, բայց ներկայիս հայկական իշխանության պահպանման պայմաններում նման աշխարհաքաղաքական կոմբինացիան կարող է միայն նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի համար…

 

Թե ինչպես կօգտագործվի ՙՀայկական հարցը՚, կախված կլինի այդ թվում՝ Հայաստանից, որն առայժմ տարածաշրջանում որպես գործոն գոյություն չունի: Սակայն, մենք ուղղակի պարտավոր ենք տարածաշրջանային գործոն դառնալ՝ հաշվի առնելով, որ նման բարդ իրավիճակում չձգտել դրան՝ նշանակում է անմեղսունակության պիտակ կախել քեզ վրա:

Եվ Հայաստանի փրկության միակ ճանապարհը տեսնում եմ Հայաստանում շուտափույթ իշխանափախության մեջ՝ առանց արյունահեղության կամ հերթական ընտրությունների միջոցով: Իշխանափոխություն տեղի կունենա ընտրական գործընթացներից դուրս՝ հանդիսանալով աշխարհաքաղաքական փակուղուց երկրի դուրս գալու միակ հնարավորությունը: Եվ այս առումով նոր ուժերի բովանդակությունը, որոնք մինչև ընտրությունները կտանձնեն երկրի կառավարումը, կարևոր չէ: Կարևոր է, որ այդ ուժերն իրենց նախորդների պարտավորություններից հրաժարվելու և Ղարաբաղի շուրջ բանակցությունները զրոյից սկսելու հնարավորություն կստանան: Միայն այդ դեպքում Հայաստանը կվերածվի գործոնի: Արցախում այդ խնդիրը կարելի է ավելի հեշտ լուծել, օրինակ՝ նշանակելով Վիտալի Բալասանյանին ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար: Այդ դիվանագիտական քայլն ինքնաբերաբար կհանգեցնի բանակցային գործընթացում գերակայությունների փոփոխման, քանի որ ընդդիմադիր գեներալ Բալասանյանը կարող է նաև չհամաձայնել Երևանի այս կամ այն որոշմանը՝ պարտադրված վերջինիս, օրինակ՝ Մոսկվայի կողմից: Սա տարբերակներից մեկն է միայն, որը պետք է իր ակտիվում ունենա և անհրաժեշտության դեպքում կիրառի ցանկացած նորմալ իշխանություն: Եվ այդ առումով այսօր ամենանպաստավոր պահն է Սերժ Սարգսյանի հրաժարականի համար, քանի որ հասարակության կողմից նրա անձի չընդունման աստիճանն այսօր հասել է եռման աստիճանի:

 

Այս բարդ իրավիճակում ձեռքերը լվանալով՝ նա արևմտյան գործընկերների օրինակով ՙռիսեթ՚ կանի՞:

 

Միանշանակ: Միայն այդ դեպքում նրան կհաջողվի խաղից դուրս գալ՝ առանց հայկական պետականության համար կորուստների: Եվ այսօր այդ ՙռիսեթի՚ ճիշտ ժամանակն է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կաԲայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կա
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը ԳյումրիումՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը Գյումրիում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնելԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցՀայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց
Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների "գաղտնի պայմանավորվածությունների" մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Դաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքումԴաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքում
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման