


Առաջիկա օրերին Երևանում կպահպանվի անձրևոտ եղանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքանով կնվազի:



