Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
ողջունել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման
փաստը, որն ուսումնական թռիչք էր իրականացնում ԱՀ և Լեռնային Ղարաբաղի զինված
ուժերի շփման գծի երկայնքով:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ռազմական շտաբի շենքի բացման
արարողության ժամանակ Ալիևը, անդրադառնալով այդ միջադեպին, մասնավորապես,
հայտարարել է. «Համոզված եմ, որ մեր զինված ուժերը, որոնք ունեն բարձր
մարտունակություն, այսուհետև էլ արժանի պատասխան կտան թշնամու ցանկացած սադրանքի»
Նա համապատասխան ցուցումներ է տվել իրավիճակի առնչությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: