Ուրբաթ, 20 Փետրվարի 2026 10:40
Մարիաննա Մկրտչյան

Ամենայն հայոց կաթողիկոսության եպիսկոպոսաց հավաքը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և վերահաստատել հավատարմությունը Գարեգին Բ-ին

Ամենայն հայոց կաթողիկոսության եպիսկոպոսաց հավաքը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և վերահաստատել հավատարմությունը Գարեգին Բ-ին

Արմինֆո. 2026 թ․փետրվարի 17-19-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտել է իր աշխատանքները։ ՀԱԵ Ամենայն հայոց կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում ժողովականները հանդես  են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

 

«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, գոհություն և փառք ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ շնորհը պարգևեց մեզ Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական մեր ուխտը և հոգևոր առանձնացումով զորանալու մեր սրբազան կոչման մեջ՝ ներկա խռովահույզ ժամանակներում առավել նախանձախնդրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու արդյունավորել մեր առաքելությունը՝ ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի հավատքի ամրապնդման և հոգևոր կյանքի զորացման։

 

Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։

 

Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

 

Եպիսկոպոսաց հավաքը իր եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ նյութերը՝

- «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» (զեկուցող՝ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան),

- «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ» (զեկուցող՝ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան),

- «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (զեկուցող՝ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյան)։

 

Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային, կառուցողական քննարկումների արդյունքում Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝

 

ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց Հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում և սփյուռքում ներառում է ազգիս զավակների հոգևոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային և հոգևոր ինքնության պահպանումը։

 

բ․ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին, որպես «կենդանի Աստծո Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ. Գ 15), ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու և ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։

 

գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։

 

Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

- դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

- վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

- ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

- գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝

- գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,

- ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,

- ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։

 

Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։

 

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։

 

Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։

 

Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։

 

Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։

 

Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։

 

Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա ԴիլիջանումՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Դիլիջանում
Դավիթ Իվանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալԴավիթ Իվանյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանում սարսափելի վթար է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդՀայաստանում սարսափելի վթար է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդ
ՊԵԿ-ի կալանավորված նախկին ղեկավարի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ. պաշտպանական թիմն ահազանգում է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին և պահանջում թույլատրել բուժումն արտերկրումՊԵԿ-ի կալանավորված նախկին ղեկավարի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ. պաշտպանական թիմն ահազանգում է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին և պահանջում թույլատրել բուժումն արտերկրում
ՆԳՆ․ Հանրապետությունում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, թեև պատահարների թիվն ավելացել էՆԳՆ․ Հանրապետությունում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, թեև պատահարների թիվն ավելացել է
ԱԺ պատգամավոր․ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվիԱԺ պատգամավոր․ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի
Գագիկ Բաղունց. Հայաստանի իշխանությունների ճնշումների պայմաններում հնարավոր չէ կազմակերպել Արցախի խորհրդարանի նոր ընտրություններԳագիկ Բաղունց. Հայաստանի իշխանությունների ճնշումների պայմաններում հնարավոր չէ կազմակերպել Արցախի խորհրդարանի նոր ընտրություններ
Ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր պատգամավոր․ Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվ ի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքիԸնդդիմադիր պատգամավոր․ Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվ ի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի
"Ուժեղ Հայաստանը" Հայաստանի իշխանություններին նախազգուշացրել է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման առնչությամբ
Սևանա լճի ջրի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակինՍևանա լճի ջրի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակին
ՀՀԿ փոխնախագահ. Հայաստանում մոլեգնող ահաբեկչության վերաբերյալ ԵՄ լռությունը իրական քաղաքականության դառը դրսևորումն էՀՀԿ փոխնախագահ. Հայաստանում մոլեգնող ահաբեկչության վերաբերյալ ԵՄ լռությունը իրական քաղաքականության դառը դրսևորումն է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարին պատգարակով դատարան բերելու տեսանյութինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարին պատգարակով դատարան բերելու տեսանյութին
Էջմիածնի Մայր Աթոռում խաղաղության աղոթք է մատուցվել՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակինԷջմիածնի Մայր Աթոռում խաղաղության աղոթք է մատուցվել՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին
«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը Բիշքեկում խոստովանեց, որ իր գլխավորած ուժը ձգտում է կանխել Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ հնարավոր հանրաքվեն։«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը Բիշքեկում խոստովանեց, որ իր գլխավորած ուժը ձգտում է կանխել Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ հնարավոր հանրաքվեն։
Փորձագետ. Պարտված իշխանությունների դիրքորոշումը թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չպետք է ազդի արցախցի փախստականների իրավունքների վրաՓորձագետ. Պարտված իշխանությունների դիրքորոշումը թշնամու հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չպետք է ազդի արցախցի փախստականների իրավունքների վրա
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց իր պաշտպանության համար ստեղծված Հանրային կոմիտեին պայքարել քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանց իրավունքների համարԳագիկ Ծառուկյանը կոչ արեց իր պաշտպանության համար ստեղծված Հանրային կոմիտեին պայքարել քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանց իրավունքների համար
Սաղաթելյան. Արցախը հայկական է, և արցախցիների վերադարձի իրավունքը բանակցությունների առարկա չէՍաղաթելյան. Արցախը հայկական է, և արցախցիների վերադարձի իրավունքը բանակցությունների առարկա չէ
Քաղաքագետ. ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին սադրիչ օրենքը Հայաստանը գցել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ, որը լի է անդառնալի հետևանքներովՔաղաքագետ. ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին սադրիչ օրենքը Հայաստանը գցել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ, որը լի է անդառնալի հետևանքներով
Նիկոլ Փաշինյանն ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի երկու փոխնախարարներիՆիկոլ Փաշինյանն ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի երկու փոխնախարարների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Եռաբլուրում գտնվող «Արցախի կանչը» հուշահամալիրում ծաղիկներ դրվեցինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Եռաբլուրում գտնվող «Արցախի կանչը» հուշահամալիրում ծաղիկներ դրվեցին
«Ուժեղ Հայաստան». Անհնար է իրական խաղաղություն կառուցել առանց արցախահայերի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության«Ուժեղ Հայաստան». Անհնար է իրական խաղաղություն կառուցել առանց արցախահայերի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության
Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց էՀայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է
ՀՀ նախկին ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ նախկին ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսով
ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը որակել է որպես «շատ լավ»ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը որակել է որպես «շատ լավ»
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով նախաքննությունն ավարտվել էՀՀ պաշտպանության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Պուտինը հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին 102-րդ բազան Գյումրիից դուրս բերելու «նույնիսկ վաղը»։Պուտինը հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին 102-րդ բազան Գյումրիից դուրս բերելու «նույնիսկ վաղը»։
Հայաստանի՝ այլ տնտեսական կազմակերպությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ներկայիս կազմակերպությունից դուրս գալու դիմում. Պուտինը՝ ՓաշինյանինՀայաստանի՝ այլ տնտեսական կազմակերպությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ներկայիս կազմակերպությունից դուրս գալու դիմում. Պուտինը՝ Փաշինյանին
Հայ-ամերիկյան պատվիրակությունն այցելել է ՍյունիքՀայ-ամերիկյան պատվիրակությունն այցելել է Սյունիք
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են նախկին նախարարի կյանքի և առողջության պաշտպանության ներպետական իրավական միջոցների սպառման մասինԳագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են նախկին նախարարի կյանքի և առողջության պաշտպանության ներպետական իրավական միջոցների սպառման մասին
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինԱզգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Սանիտարական նորմերի և անվտանգության կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացրել է Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման պատճառներըՍանիտարական նորմերի և անվտանգության կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացրել է Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման պատճառները
29 տարվա պատմական ռեկորդ. Ռուս-Հայկական համալսարանն ընդունել է շուրջ 2000 նոր ուսանող29 տարվա պատմական ռեկորդ. Ռուս-Հայկական համալսարանն ընդունել է շուրջ 2000 նոր ուսանող
ՆԳՆ․ Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերովՆԳՆ․ Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Հայաստանի մարզային բուհերը փակման վտանգի տակ ենՀայաստանի մարզային բուհերը փակման վտանգի տակ են
Զգուշացե՜ք գնացքիցԶգուշացե՜ք գնացքից
"Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն" հիմնադրամը և ՀԱԿ կուսակցությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ալիևը հավաստիացնում է․ Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության գոտուԱլիևը հավաստիացնում է․ Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության գոտու
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շահել է կարգալույծ Ստեփան Ասատրյանի նկատմամբ դատըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շահել է կարգալույծ Ստեփան Ասատրյանի նկատմամբ դատը
ՀՀ վարչապետ. Երևանն աշխատում է Բաքվի և Անկարայի հետ հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ թվում ՝ TRIPP նախագծի օգնությամբ, որի իրագործումը գետնի վրա կսկսվի առաջիկա ամիսներինՀՀ վարչապետ. Երևանն աշխատում է Բաքվի և Անկարայի հետ հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ թվում ՝ TRIPP նախագծի օգնությամբ, որի իրագործումը գետնի վրա կսկսվի առաջիկա ամիսներին
Երևանի քաղաքապետարանում ժամանակավոր համաձայնության են եկել Աէրացիա թաղամասի բնակիչների հետ, որոնց բնակելի տնակները պետք է ապամոնտաժվենԵրևանի քաղաքապետարանում ժամանակավոր համաձայնության են եկել Աէրացիա թաղամասի բնակիչների հետ, որոնց բնակելի տնակները պետք է ապամոնտաժվեն
Ռուսաստանի դեսպանը մասնակցել է սեպտեմբերի 1-ի առթիվ  հանդիսավոր տողանին՝ Երևանի դպրոցներից մեկումՌուսաստանի դեսպանը մասնակցել է սեպտեմբերի 1-ի առթիվ  հանդիսավոր տողանին՝ Երևանի դպրոցներից մեկում
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ ԴատախազությունԳագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ Դատախազություն
Հայաստանի նախկին պաշտպանության նախարարը դեմ է արտահայտվել երկրում ընդդիմության առաջնորդների ձերբակալություններինՀայաստանի նախկին պաշտպանության նախարարը դեմ է արտահայտվել երկրում ընդդիմության առաջնորդների ձերբակալություններին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար. պահեստազորայինների 25-օրյա զինվորական պատրաստության ներկայիս ձևաչափը լուրջ խնդիրներ է պարունակումՀՀ պաշտպանության նախկին նախարար. պահեստազորայինների 25-օրյա զինվորական պատրաստության ներկայիս ձևաչափը լուրջ խնդիրներ է պարունակում
Ուժեղ դպրոցը ստեղծում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդը՝ կառուցում է ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի կապակցությամբՈւժեղ դպրոցը ստեղծում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդը՝ կառուցում է ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Հայաստանն ու Վիետնամը նշում են քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետևողական զարգացման կարևորությունըՀայաստանն ու Վիետնամը նշում են քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետևողական զարգացման կարևորությունը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարը կարող է կալանավորվելՊետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարը կարող է կալանավորվել
Բիշքեկում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր պակիստանցի գործընկերոջ հետԲիշքեկում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր պակիստանցի գործընկերոջ հետ
Նախկին պատգամավոր. Փաշինյանը կարող է Հայաստանի երկրորդ նախագահին հանձնել Ադրբեջանին՝ հայկական հողերի հետ միասինՆախկին պատգամավոր. Փաշինյանը կարող է Հայաստանի երկրորդ նախագահին հանձնել Ադրբեջանին՝ հայկական հողերի հետ միասին
Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը անդրադարձավ հայկական իշխանությունների կողմից Հայ եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին։Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը անդրադարձավ հայկական իշխանությունների կողմից Հայ եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին։
Փաշինյան. Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Սլովակիայի հետ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության ոլորտներումՓաշինյան. Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Սլովակիայի հետ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության ոլորտներում
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին խոսքերըԿրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին խոսքերը
ԼՂ Հ տեղեկատվական շտաբ. Սեպտեմբերի 2-ին կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակինԼՂ Հ տեղեկատվական շտաբ. Սեպտեմբերի 2-ին կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 35-ամյակին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է TRIPP Armenia-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասինՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է TRIPP Armenia-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին
Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորումՀոկտեմբերի սկզբին Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում
 Հայաստանում  նշվում է  Գիտելիքի օրը Հայաստանում նշվում է Գիտելիքի օրը
Միրզոյան. Առաջիկա օրերին Ադրբեջանը կսկսի ապրանքներ գնել հայկական կողմիցՄիրզոյան. Առաջիկա օրերին Ադրբեջանը կսկսի ապրանքներ գնել հայկական կողմից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում