Արմինֆո.Քաղաքապետարանը քաղաքացիներին կազատի աղբահանության դիմաց չվճարելու համար նախատեսված տուգանքների վճարումից, որոնք կուտակվել են որևէ համակարգի միջոցով իրենց վճարային պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայության պատճառով: Համապատասխան օրինագիծն ընդունվել է մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում:
Մասնավորապես, ինչպես նշել է քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, խոսքը վերաբերում է այս տարվա հունվար-մայիս ամիսներին կուտակված տուգանքներին: Եթե քաղաքացիներից որևէ մեկը վճարել է տուգանք, այդ միջոցները կփոխանցվեն աղբահանության ծառայությունների դիմաց վճարման նրա հաշվին:
Հակոբյանը հաղորդել է, որ իրենց վճարային պարտավորությունները կատարելու համար քաղաքացիներն արդեն կարող են օգտվել տարբեր հարթակներից, այդ թվում՝ Yerevan.am, pay.e-community.am, Easy Pay, Հայէկոնոմբանկի բջջային հավելված, Հայփոստի ցանկացած մասնաճյուղում, շրջանային վարչակազմում: Նշվել է նաև, որ շուտով համակարգին կմիանան Telsell-ը և Հայաստանի մի շարք այլ առևտրային բանկեր:
Նշենք, որ քվեարկության ընթացքում նախագծին կողմ է քվեարկել ավագանու 42 անդամ, դեմ ՝ 2, ձեռնպահ ՝ 16:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ այսուհետ աղբահանության վճարի հաշվարկը հիմնվելու է ոչ թե բնակիչների թվի, այլ զբաղեցրած բնակելի անշարժ գույքի մակերեսի վրա: