Արմինֆո. Մինսկում տեղի է ունեցել Բելառուսում Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ինչպես նաև "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:
Տաճարի բացման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Բելառուսի դեսպանությունը: "Բելառուսի դեսպանությունը շնորհավորում է հայ ժողովրդին Բելառուսում Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարի ՝ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցո օծման և պաշտոնական բացման կապակցությամբ":
Նշվում է, որ 2025 թվականի մայիսի 18-ին օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոսը և Մինսկի և Զասլավսկի միտրոպոլիտ Բենիամինը, Համայն Բելառուսի պատրիարքական Էկզարխը, ինչպես նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Բելառուսից:
"Վստահ ենք, որ այս նշանակալի իրադարձությունը թույլ կտա էլ ավելի խորհել հավատքի, հոգևոր մաքրագործման և ավանդական քրիստոնեական արժեքների համատեղ պաշտպանության կարևորության մասին: Բոլոր անհանգիստ ժամանակներում կրոնը հանդես է եկել որպես անսասան բարոյական ուղեցույց մեր եղբայրական ժողովուրդների պայքարում՝ հանուն արդար գործի",- ասվում է հայտարարության մեջ ։