Արմինֆո. Երևանի ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ցանկանում է վաղաժամկետ դադարեցնել ավագանու երեք ընդդիմադիր անդամների լիազորությունները: Հարցը ներառված է սեպտեմբերի 10-ին կայանալիք ավագանու հերթական նիստի օրակարգում:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է "Ազգային առաջընթաց" խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և "Հանրային ձայն" խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի լիազորությունները դադարեցմանը: Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Երիցյանը, ով իրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, ներկա է եղել յոթ նիստերից միայն մեկին: Նա նաև մասնակցել է խորհրդի 5 նիստերից մեկին։ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը բաց են թողել ավագանու քվեարկությունների կեսից ավելին