Արմինֆո. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Անկարան ընդունի Հայաստանի կողմից Թուրքիայի դեմ առաջադրվող բոլոր պայմանները։ Ըստ APA-ի՝ այդ մասին "Haber Turk" հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը նաև ճնշում է գործադրում Անկարայի նկատմամբ Ռուսաստանի և Ս-400 համակարգերի դեմ պատժամիջոցների հարցում, Սակայն Անկարան շարունակում է անկախ քաղաքականություն վարել: