Արմինֆո.Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել աշնանը Բաքվում կայանալիք Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով՝ մյուսներին կոչ անելով հետևել իր օրինակին:
Twitter-ի իր միկրոբլոգում նա հարց է ուղղել, թե ինչու է ՏՄԿ-ը ( Տիեզերագնացության միջազգային կոնգրես-խմբ.) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարեւան Հայաստանի դեմ վերջերս ռազմական ագրեսիայի համար։ «Ադրբեջանը Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է՝ մարդու իրավունքների բնագավառում ամենավատ ցուցանիշներով: Ես չեմ գնա, և եթե դուք գնում եք, խնդրում եմ՝ մտածեք», - գրել է Ռեյզմանը:
Այնուհետև նա հրապարակել է Freedom Housе, "Լրագրողներ առանց սահմանների" և Transparency International միջազգային կազմակերպությունների հաշվետվությունները։ «Freedom Housе-ի վերջին զեկույցը Ադրբեջանին դասում է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ նույն շարքը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրներ։ Իսկ "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղը 180 երկրների շարքում (ընդամենը 1 տեղով Ռուսաստանից առաջ, շնորհավորում եմ Ադրբեջանին)։ Transparency International-ը Կոռուպցիայի ընկալման ընթացիկ ինդեքսով Ադրբեջանին 180 երկրներից դասում է 128-րդ տեղում, ինչը կրկին միայն մեկ դիրքով է բարձր, քան Ռուսաստանը", - գրել է Ռեյզմանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին եւ դատապարտվել է Եվրախորհրդարանի կողմից: