


Արմինֆո.Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր երկրի անհանգստությունն է հայտնել զորքերի շփման գծում զինված դիմակայության շարունակման կապակցությամբ և հույս հայտնել, որ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիեւն իր հերթին հայտնել Է <իրանական սահմանի մոտ ադրբեջանական բանակի հաջողությունների եւ մոտ ժամանակներս ադրբեջանական սահմանապահ զորքեր եւ սահմանային ենթակառուցվածքներ տեղակայելու պլանների մասին>:
Ադրբեջանի նախագահը նաև ավանդույթի համաձայն մեղադրել է Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը խոչընդոտելու մեջ։


