



Արմինֆո. Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, այդ մասին կնքվել է պայմանագիր «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև։
<Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականի ամռանը։ Ճանապարհները կվերականգնվեն ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում>,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:


