Արմինֆո.Երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում, ապրիլի 25-ին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ վիրահատությունը կատարվել է «Աստղիկե բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այդ ուղղությունը զարգացնելու են և եկող տարվա բյուջեում այդ վիրահատությունների համար ծրագրում են գումարներ նախատեսել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքից: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ չէ առաջին օրվա տվյալներով արդեն բուժօգնություն է ցուցաբերվել 85 անձի, որից 60-ը առողջացումով դուրս է գրվել: «Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիրե,- ասել է Արսեն Թորոսյանը: